«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ»

 

Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որն ուղիղ անդրադարձ ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի վրա: Իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ նաեւ այն ժամանակ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին շտապեց Նյու Յորք եւ հանդիպեց համանախագահների հետ: Ի վերջո, թե այս օրերին ադրբեջանական հրահրումները բանակցային գործընթացից դիվանագետներին շեղելու ու Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհը փակելու փորձ էր, թե այլ հեռահար նպատակներ էր հետապնդում, «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ քաղաքական գործիչներից:

 

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԵՂԵԼՈՒ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ԵՆ»


Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ` բանակցային գործընթացը շեղելու սցենարները վաղուց հայտնի են. «Ռեալ հարցի շուրջ բանակցությունները Ադրբեջանը տանում է դեպի պրոֆանացիա եւ դրանով բացահայտում իրական դեմքը: Մյուս կողմից հասկանալի է, որ Ադրբեջանում կա ներքին գործոնը` սպասվող ընտրությունների համար, որի պայմաններում նրանք կամա, թե ակամա գնում են դեպի իրավիճակի, չասենք սրացման, բայց տրամաչափի բարձրացման, որը բացարձակապես չի բերում ոչ մի դրական արդյունքի իրենց համար` միջազգային հանրության աչքերում: Այն բերում է ավելի մեծ կորուստների` հաշվի առնելով հայաստանյան կողմի պատրաստակամությունը` կազմակերպել համապատասխան արձագանքը: Բայց, իհարկե, այդ նշաձողը կրում են հայկական բանակի եւ պաշտպանության բանակի երիտասարդ ծառայողները, որ միայն եւ միայն ցավալի է: Ըստ էության Ադրբեջանի սխալ հաշվարկի եւ ոչ ադեկվատ պահվածքի պատճառով զոհվում են երիտասարդներ, որոնք իրենց առջեւ դրել են մի խնդիր` պաշտպանել եւ պատվով իրականացնել իրենց պարտքը հայրենիքի առջեւ»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը միակողմանի է. «Հայաստանը բանակցում է, Ադրբեջանը` կողքից ձեւ է անում, թե բանակցում է: Հետեւապես, սահմանային միջադեպերը սխալ են բնորոշվում, թե կապված են նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հանդիպումներից: Ադրբեջանն իր ձեռագիրը երբեք չի փոխում եւ փորձում է ուժային ճանապարհով լուծել Արցախի հարցը` ի ցույց աշխարհի: Նա չի ընդունում բանակցային ոչ մի ձեւաչափ, այլ ասում է` Ղարաբաղը եւ հարակից շրջանները տվեք մեզ: Ի դեպ, դրանով էլ չեն բավարարվում, եթե ուշադիր լսել եք Ալիեւի վերջին բարբաջանքները, նա նաեւ հավակնություն ունի Զանգեզուրի, Սեւանա լճի եւ չգիտես էլ ինչի վրա: Այնպես որ, անլուրջ եմ վերաբերվում այդ բանակցային ամբողջ գործընթացին: Թուրքը` ազերին, մինչեւ չվախենա Հայաստանի բանակից, Հայաստանից, միջազգային հասարակության կարծիքից, ի վերջո, խոշոր պետությունների վերաբերմունքից, շարունակելու է իր այդ ագրեսորի քաղաքականությունը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ այս հարցի շուրջ այլ տեսակետ ունի. «Ցանկացած կրակոց, հայտարարություն, ցանկացած այցելության ժամանակ արտասանած բառ նույնպես բանակցային գործընթաց է: Ուղղակի, կախված է նրանից` բանակցում են դիվանագետներն իրենց ասած բառերով, թե մեր զինվորները` զենքով առաջին գծում: Եթե այս տեսանկյունից նայենք, սա մի ընդհանուր համակարգ է, որն ամբողջը բանակցություններ են: Եվ այս բանակցությունների ժամանակ, հայկական բանակը համապատասխան այնպիսի դաս տվեց ադրբեջանցիներին, որ իրենք երկար դրա մասին կհիշեն: Այնուամենայնիվ, այս լարվածությունը կարող էր երկար տեւել, մեր պատերազմը չի ավարտվել: Մենք պատերազմի մեջ ենք գտնվում եւ այս հոգեբանությամբ պետք է ապրենք: Կարող է լինեն էլի սրացումներ, զոհեր, բայց դա էլ պատերազմի երեւույթն է, եւ պետք է մնանք կանգուն եւ հզոր: Իսկ այն, որ Ադրբեջանն ինչ-որ բան է փորձում մեկին ապացուցել, ինձ թվում է միայն ինքն իրեն է ապացուցել, որ այսօրվա դրությամբ ունի թույլ բանակ: Ավելին` դրանից բացի, միջազգային հանրությանն է ինչ-որ մի «հաղորդագրություն» ուղարկել, որտեղ ասել է` խաղաղություն չցանկացող կողմը հենց Ադրբեջանն է»:

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐՋԸ ՉԵՐԵՎԱՑՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱԳԱՆ


Արտահայտած տեսակետները ամփոփելով` մեր բանախոսներից փորձեցինք պարզել նաեւ, թե Արցախյան հիմնախնդրի լուծմանը միտված բանակցային գործընթացը գտնվում է դիվանագիտական սեղանի շո՞ւրջ, թե՞ սահմանում` զինվորի ձեռքին: Քաղաքագետը գտնում է. «Հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ երկու կողմերի մոտ առկա է բացարձակ տարբեր մոտեցումներ հարցի կարգավորման վերաբերյալ, պարզ է, որ շատ դժվար է գտնել այն ձեւաչափը եւ այն բանաձեւը, որը բավարարի երկու կողմերին: Ավելին` ցույց տալ իրենց քաղաքացիներին, որ կարողացանք պաշտպանել իրենց կարծիքը միջազգային հանրության առաջ` բանակցային գործընթացի ժամանակ: Համապատասխանաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկա բացահայտ ակնկալվող, լայնածավալ ռազմական գործողությունների սպասելիքը, մենք կարող ենք շարունակել միաժամանակ  ակնկալել սադրանքների ծավալում: Բայց հիմնական շեշտադրումը գնում է դեպի բանակցային գործընթացի իրականացում, չնայած առայժմ ինչ-որ մի հասկանալի, հայտնի կամ երեւացող վերջ չկա»: ՀՀԿ-ական արցախցի պատգամավորը, եզրափակելով իր խոսքը, նշեց, որ ռեալ բանակցային գործընթացը տապալված է. «Վերջին դեպքերից հետո, երբ արդեն հակառակորդը հրետանի է օգտագործում, եւ վաղը չէ մյուս օրը, չեմ բացառում, որ օդուժ կօգտագործի, հնարավոր է մի տարօրինակ պատերազմական վիճակի մեջ լինենք: Ադրբեջանը բանակցային իմիտացիա է անում, իրականում նրանց մտադրությունն այն չէ, որ խաղաղ ձեւով լուծվի այդ սահմանային հարցերը Հայաստանի եւ Արցախի հետ»: Ապա հավելեց. «Ադրբեջանցու բնավորությունը շատ լավ իմանալով` գիտենք, որ միայն ուժային ճանապարհով կարելի է զսպել նրանց այդ նկրտումները»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության արցախցի պատգամավորն էլ հավատացած է. «Այն րոպեին, երբ կլինեն բանակցային գործընթացներ եւ սեղանի շուրջ կնստեն ՀՀ, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, մենք կարող ենք խոսել, որ կա ինչ-որ ցանկություն` լուծում գտնելու: Իսկ մինչ այդ, բոլոր հանդիպումները միտված են լինելու միգուցե ինչ-որ լարվածության նվազմանը, միջազգային հանրության կողմի պահանջների կատարմանը, միգուցե դիրքերի ճշտմանը, բայց դա չի բերելու որեւէ վերջնական լուծման»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին