ՀԻՄՆԱՀԱՏԱԿ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԴԻՐՔԵՐԸ, ՈՐՏԵՂԻՑ ԹՇՆԱՄԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ Է ԻՐ ԱՏԱՄՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՀԻՄՆԱՀԱՏԱԿ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԴԻՐՔԵՐԸ, ՈՐՏԵՂԻՑ ԹՇՆԱՄԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ Է ԻՐ ԱՏԱՄՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

 

«Իրավունքի» զրուցակիցն է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Բնականաբար, պարոն Սարգսյանի հետ մեր զրույցը սկսեցինք ներկայիս սահմանային գերլարվածություններից.

Ինչո՞վ կբացատրեք սահմանին տիրող լարվածությունը, որը վերջերս պարբերական բնույթ է կրում:
- Նախ նշեմ, որ լարվածությունը հայկական կողմը չի ստեղծում: Մենք ընդամենը զսպում եւ արժանի հակահարված ենք հասցնում թշնամու սադրանքներին. ժողովրդական խոսք կա, չէ՞, «Փոս փորողը ինքն է փոսն ընկնում»: Հայաստանը պատերազմի չի ձգտում, մենք խաղաղություն ենք ուզում, բայց ցանկացած վայրկյանի պատրաստ ենք պատերազմի: Կրկնում եմ, մենք լարվածություն ստեղծողների մեջ չենք, մեզ համար առաջնահերթն այն է, որ թշնամին հասկանա, որ հայը` կա, եղել է ու կլինի:
- Ի՞նչ ռեալ կորուստներ է Հայոց բանակը պատճառել եւ շարունակում պատճառել թշնամուն, եւ, որքանո՞վ են դրանք բավարար` սադրանքները լռեցնելու համար:
- Այս հարցին անդրադառնալուց առաջ կխնդրեի մեր ֆեյսբուքյան օգտատերերին` ապատեղեկատվություն չտարածեն. մեծ-մեծ խոսելը գովելի չէ, հատկապես անտեղի եւ անիմաստ: Այն լրատվությունը, որը տալիս է ՀՀ ՊՆ-ն, հենց դա է ճիշտը, հաշվի առնելով նաեւ, որ կան բաներ, որոնց մասին խոսելը վաղ է: Ժամանակը կգա, բոլորն էլ մանրամասներից կտեղեկանան, կտիրապետեն ամբողջ տեղեկատվությանը: Այնպես որ, կցանկանամ հանրությանը կոչ անել՝ զերծ մնալ տարատեսակ ապատեղեկատվություն տարածող լրատվություններից, որոնք ավելորդ եւ ամենակարեւորը` անտեղի խուճապ են առաջացնում:
- Լավ, ուրեմն փորձենք կոնկրետացնել: Տեղեկություններ կան, որ հայկական կողմը Աղդամի ուղղությամբ հակառակորդի «պոստեր» է գրավել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
- Այո, վերջին լարվածությունների ընթացքում այն «պոստերը», դիրքերը, որտեղից թշնամին փորձում է ավելի հաճախակի, ավելի շատ, այսպես ասած՝ իր ատամները ցույց տալ, այդ ատամները ջարդվում են: Այլ կերպ ասած՝ հիմնահատակ վերանում են այդ դիրքերը: Ունենք երեք-չորս հատված, որտեղ թշնամուն լիարժեք հակահարված տալուց հետո վերացվել են նաեւ խրամատային որջերը, որի արդյունքում հակառակորդը դիմել է փախուստի: Վստահ եղեք, որ կան դիրքեր, որոնք ոչնչացվել են՝ թշնամուն արժանի հակահարված տալու համար:
- Ի՞նչ զենքի տեսակներ է կիրառում թշնամին: Հայկական կողմը կարողանո՞ւմ է համարժեք զենքերով պատասխան հարված հասցնել:
- Միանշանակ պատասխանեմ. մեր ամենամեծ զենքը, որով այսօր զինված ենք, դա մեր ժողովրդի, մեր բանակի, մեր երիտասարդների, սպաների, մինչեւ նախարար եւ Գերագույն գլխավոր հրամանատարի` հրամկազմի կամքն է: Մենք ամեն գնով պաշտպանում ենք մեր հայրենիքի սահմանները, դա ամենամեծ եւ անփոխարինելի զենքն է: Մնացած զինատեսակների առումով ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը, այո, ապահովված է ամեն տեսակի զենքերով եւ պատրաստ է թշնամու ոտնձգության դեմն առնել: Մենք վախենալու ոչինչ չունենք, հայը, լավ իմացեք ու մի վայրկյան անգամ չկասկածեք, պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն` ցանկացած պարագայում եւ ցանկացած ժամանակում: Կարող եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ այո, մեր բանակը զինված է բոլոր անհրաժեշտ զինատեսակներով եւ պայքարելու է մինչեւ վերջ:

«ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՐՍՏԻՑ ՀԵՏՈ` ՀԻՆԳ-ՏԱՍՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ ԵՆՔ ՀԱՍՑՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

-Պարոն Սարգսյան, ամեն անգամ սահմանին տիրող լարվածության մասին խոսելիս` հանրության մեջ կարծիքներ են հնչում, որ պատերազմն անխուսափելի է: Որքանո՞վ եք հավանական համարում առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:
- Այսօր ամենամեծ խուճապ ստեղծողները ¥չնայած՝ չեն էլ կարողանս իրական խուճապ ստեղծել¤ ապատեղեկատվություն տվող տարբեր «չկամ» կայքէջերն են, որոնք մինչեւ իսկ գրում են, որ ՊՆ-ն անփորձ երեխաներին տալիս է «մսաղացի բերանը»: Յուրաքանչյուր զինվորի կորստի, վերքի համար, սկսած սպայից, մինչեւ նախարար ու նախագահ ցավ են ապրում: Ամեն զինվորի կորստից հետո մենք մի հինգ-տասն անգամ մեծ կորուստ ենք հասցնում հակառակորդի բանակին: Այնպես չէ, որ զինվորական ղեկավարությունը պակաս ցավ է ապրում որեւէ զինվորի զոհվելու կամ վիրավորվելու լուրը լսելուց, չկա նման բան: Նմանատիպ տեղեկատվություն տարածողները հիվանդ են` բառիս բուն իմաստով: Իսկ խուճապ առաջացնել փորձող մարդիկ նրանք են, ովքեր տանը նստած` որեւէ բանով օգտակար լինելու փոխարեն, այսպես ասած, կրակի վրա բենզին են լցնում, որպեսզի կրակն ավելի  թեժանա:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, այսպես պատասխանեմ` երբեք մի ասա` երբեք: Ամեն դեպքում՝ մենք կողմ չենք լայնամասշտաբ պատերազմ սկսելուն, բայց դա չի նշանակում, որ վախենում ենք: Ոչ, ընդամենը խուսափում ենք պատերազմից` ավելորդ կորուստներ չտալու համար: Բայց մենք պատրաստ ենք դիմակայելու, եւ եթե մի օր Ադրբեջանի Հանրապետությունը իրենց նախագահի գլխավորությամբ որոշում կայացնի պատերազմ սկսել, ես վստահ եմ, որ մեր բանակը անկասկած արժանի հակահարված կտա: Իսկ մինչ այդ, քանի դեռ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը չի հայտարարել, որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, ուրեմն պատերազմ չկա: Այո, սահմանին լինում են դեպքեր, երբ հակառակորդը ժամանակ առ ժամանակ փորձում է լայնամասշտաբ գործողությունների դիմել, բայց զգալով, որ ի վիճակի չէ, չի կարող մեր դեմն առնել, ինչպես միշտ` նահանջում է: Քանի որ թշնամին քաջ գիտակցում է, որ հայկական բանակը պատրաստ է իր առջեւ դրված յուրաքանչյուր մարտական գործողություն հասցնել իր նպատակին:
- Հայաստանում սկսվում են ՀԱՊԿ զորավարժությունները: Որքանո՞վ դա, ըստ Ձեզ, կազդի Ադրբեջանի ագրեսիվության վրա:
- Ադրբեջանը շատ լավ տիրապետում է այն տեղեկատվությանը,  թե Հայաստանի Հանրապետությունը ինչ մեծ ներուժ ունի: Իսկ ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ մեկ անգամ եւս կհամոզվի, թե մեր երկիրը ինչքանով է նախապատրաստված: Այսինքն, որ մենք պատրաստ ենք թշնամու յուրաքանչյուր հարվածի առաջն առնել:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին