ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ


Սեպտեմբերի 21-ին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի «India International Centre»-ում կայացած «Հայկական Մշակույթի Կենտրոնի» բացման արարողությունը համընկավ Հայաստանի Անկախության 24-րդ տարեդարձի հետ: Կազմակերպիչները հյուրերին ընդունեցին շատ ջերմ, հայկական ավանդական տարբերակով` աղ ու հացով:

Պատվավոր հյուրերի շարքերում էին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ Հնդկաստանի նախագահի անձնական բժիշկ, պրոֆեսոր Մոհսին Վալին:

Պրոֆեսոր Վալին  իր շնորհավորական խոսքում ասաց. «Հայաստանի մասին լսել եմ այս կազմակերպության նախագահ, սրտաբան Գայանե Մովսիսյանից, ում շնորհիվ էլ դարձա Հայաստանի ընկերը»: Շնորհավորելով անկախության օրվա, ինչպես նաեւ կենտրոնի բացման առթիվ՝ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ Հնդկաստանում տեսնում է ինտելիգենտ սփյուռք եւ միջոցառման մասնակիցներին ու Հնդկաստանում ապրող հայերին հրավիրեց հոկտեմբերի կեսերին դեսպանատան առաջ կայանալիք ծառատունկին:

«Հայկական Մշակույթի Կենտրոնի» փոխնախագահ պրոֆեսոր Սուման Կեշարին իր տեսաուղերձում շնորհավորելով բոլոր մասնակիցներին, ասաց`  հպարտ է, որ մասնակցելու է հայոց հինավուրց մշակույթը հնդիկ հասարակությանը ներկայացնելու գործին: Նորաստեղծ կենտրոնի նախագահ Գայանե Մովսիսյանն իր ելույթում բացի կազմակերպության նպատակներից, խոսել է նաեւ հայ-հնդկական կապերի ամրապնդման, Հայոց Ցեղասպանության եւ Հնդկաստանում հայ ուսանողներին աջակցելու մասին:


Ի դեպ, երեկոն վարում էր հնդկական «Aaj Tak» (Առ այսօր) հեռուստաալիքի հաղորդավարուհի Սանա Խանը: Միջոցառումն ավարտվեց Երեւանի մասին նկարահանված տեսանյութով եւ  Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությամբ, որն արտասանեց չորսամյա ամաչկոտ Շահանը՝ միջոցառման ցուցապաստառի հետեւում թաքնված:


ԼԻԼԻԹ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

 


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին