«Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում»

Արխիվ 12-16

«ԴԱՏԱՐԿ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՔԱՅԼԵՐՆ ՈՒՂՂԻ ԴԵՊԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»

 

Արդեն երրորդ օրն է Ստրասբուրգում իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ինչպես եվրոպացի, այնպես էլ մեր` հայ պատվիրակության անդամները հանդես են գալիս Ադրբեջանին ուղղված սուր քննադատական ելույթներով: Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում» թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ներկաների ուշադրությունը հրավիրեց  ադրբեջանական ապակողմնորոշիչ հայտարարությունների վրա` ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների առիթով, որակելով այդ հայտարարությունները անպատվաբեր տվյալ երկրի համար: Այս մասին տիկին Նաղդալյանը մասնավորապես նշել է. «2015 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդես եկավ երկու որոշումներով ` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Հարկ եմ համարում անդրադառնալ այս խնդրին, քանի որ դրանից հետո ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից բազմաթիվ շահարկումների, որոնց նպատակն է խեղաթյուրել իրականությունը: Տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար: Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի եւ նրա վճիռների, ինչպես նաեւ` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: Սա Բաքվի` շահարկումների  քաղաքականության վառ դրսեւորում է: Չկա այլ բացատրություն ադրբեջանական հայտարարություններին, թե իբր Դատարանը իր որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կողմից տարածքային պահանջներին» եւ «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ, եւ անգամ նմանատիպ որեւէ բան, Դատարանի վճռի մեջ չկան»: Ապա ՀՀ ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ անհավանական է, թե ինչպես մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ եւ պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին. «Չիրագովին առնչվող որոշմանը զուգահեռ` Դատարանը ընդունել է մեկ ուրիշ վճիռ՝ պաշտպանող Ադրբեջանի կողմից Գյուլիստան գյուղի իր տնից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Երկու գործում էլ դատարանի վճիռները գրեթե կրկնում են միմյանց՝ արձանագրելով Կոնվենցիայով նախատեսված միեւնույն իրավունքների խախտումը, ինչով, ըստ իս, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված անձանց առնչվող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա: Իրականում փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքներից մեկն է»: Եզրափակելով խոսքը` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը շեշտել է. «Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների ընթացքին»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին