ՄԵՆԱՍՏԱՆԻ ԲԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՇԻՐԻՄԸ

Արխիվ 12-16

ՄԵՆԱՍՏԱՆԻ ԲԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՇԻՐԻՄԸ

 

 

Ռուս ջրասույզները հայտնաբերել են Հիսուսի աշակերտներից մեկի` Մատթեոս առաքյալի մասունքները: Մատթեոս առաքյալը քրիստոնեությունը խորհրդանշող նշանավոր անձանցից մեկն է, ով հանդիսանում է առաջին Ավետարանի հեղինակը: Սակայն նրա կյանքի մասին տեղեկությունները սակավ են: Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը եւ մատնանշում, որ նոր փաստերն ի հայտ են եկել Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի հատակում:

 

 

Մատթեոս առաքյալի շիրիմի հետ կապված` որոշ սենսացիոն փաստեր են հայտնաբերել Տոմսկի Պետական համալսարանի գիտաշխատողները: Երկար ժամանակ այս հարցի շուրջ քննարկումներ էին ընթանում. վարկած կար, որ սրբի մասունքները իբր պահպանվում են Իտալիայի Սալերմո քաղաքի Սան Մատեո տաճարում: Բայց պաշտոնական Վատիկանը դիվանագիտորեն շրջանցում էր այդ փաստը: Մեկ այլ վարկածով` առաքյալի աճյունը հողինհանձնվել է հայկական մենաստանում, որը գտնվում էր Իսսիկ-Կուլ լճի ափին: Այժմ այդ տարածքը գտնվում է Ղրղզստանում: Այս փաստի մասին նույնիսկ հիշատակել են միջնադարյան աղբյուրները, սակայն մինչ օրս որեւէ լուրջ ապացույց չկա, անգամ` մենաստանի գոյության մասին: Հնագիտական պեղումների ժամանակ, որն իրականացրել են ռուս-ղրղզական միջազգային հնէաբանները, հայտնաբերվել են բացառիկ նմուշներ, որոնք իսկական հեղափոխություն են ստեղծել: Խոսքը կերամիկական կաթսայի մասին է, որի վրա դաջված է հայ-սիրիական գրառում: Հին սիրիական լեզուն օգտագործվել է որպես եկեղեցական լեզու, հատկապես` Մերձավոր Արեւելքում: Իսկ հայկական տեքստը վկայում է, որ հին մենաստանը, որտեղ թաղված է Մատթեոս առաքյալը, իսկապես գոյություն ունեցել է:
Իսսիկ-Կուլ լճի հատակում ջրասուզային հնէաբանական պեղումներն իրականացրել է «Սկատ» ջրասույզների ակումբը` Տոմսկի պետհամալսարանից, որի ղեկավար ԴՄԻՏՐԻ ԳՈՐՆԸ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում մանրամասներ է հաղորդել, թե ինչու է Մատթեոս առաքյալի աճյունը հայտնվել լճի հատակում` հազարավոր կիլոմետրեր հեռու տարածքում, որտեղից սկիզբ է առել քրիստոնեությունը:

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՃՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ ԼՃԻ ՀԱՏԱԿԻՆ

-Որքան հասկանում եմ` Մատթեոս առաքյալի մասունքները տեղափոխվել են Մերձավոր Արեւելքի իսլամական երկրպագուների արշավանքի ժամանակ, չէ՞ որ այնտեղ տեղի էր ունենում այն ամենը, ինչ այսօր տեսնում ենք Սիրիայում` հնագիտական պեղումների ժամանակ: Ռուսաստանում արգելված ԻԳԻԼ կառույցի ահաբեկիչները բարբարոսաբար վերացնում էին անտիկ մասունքներ: Հավանաբար, նման ճակատագիր էր սպասվում նաեւ քրիստոնեական սրբերի աճյուններին, մասնավորապես` Մատթեոս առաքյալի մասունքներին:
- Ինչո՞ւ է մենաստանը հայտնվել Իսսիկ-Կուլ լճի հատակում:
- Խոսքը միայն մենաստանի մասին չէ, մարդիկ հազար տարի ապրել են լճի ափին, սկսած արիացիների դարաշրջանից` 3000 տարի առաջ, մինչ ուշ միջնադար: Մշակույթները փոխվեցին, 14-րդ դարում ջրի մակարդակը բավականին բարձրացավ, եւ այդ մեծ քաղաքն անցավ ջրի տակ, ինչն էլ պահպանեց հուշարձանը բարբարոսներից, որովհետեւ ջրի տակ փորելը բավականին դժվար է, իսկ այնտեղ կան բազմաթիվ նմուշներ:
- Կպատմե՞ք այդ նմուշների մասին, որոնք ցնցել են ամբողջ աշխարհը:
- Այս կերամիկական մասունքը հայտնաբերվել է Չիգու քաղաքում: Այն հնում հայտնի մեծ քաղաք էր, որը մոտ 2000-2500 տարեկան է: Պեղումների ժամանակ օգտագործել ենք բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ պեղել մասունքը: Սակայն այս դեպքը հայտնաբերվել է ջրասույզների կողմից` սովորական ջրաշրջայցի ժամանակ: Թե ինչո՞ւ նախկինում չէին նկատել, լճի յուրահատկությունը  թույլ չէր տվել: Լիճն ունի մեծ հատակ, ջրի ուժեղ բնական հոսք, եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, ինչպես ավազի արտահոսքը, ինչի արդյունքում մշակութային շերտերը շարունակ ողողվում ու լցվում են ավազով: Այդ պատճառով սափորը անցյալ ձմեռ ողողվել է ոչ հեռու այն վայրից, որտեղից այն գտել ենք: Այն ամբողջական երեւելի չափերի է եղել, հետո լճի հատակում սափորն անցնելով որոշ տարածք` կոտրվել է: Նման տարաների սովորական ճակատագիր. ամբողջական սափորներ Իսսիկ-Կուլի տարածքից հազվադեպ են գտնվում:

ՓԱՍՏԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՏԵՂԱՅՆԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

-Ինչի՞ համար է ծառայել այդ նմուշը իր տերերին:
- Դժվար է ասել, հնարավոր է ծիսակատարությունների համար նախատեսված սափոր է եղել, որը թաղված էր լճի հատակին: Կամ գուցե կենցաղային իր էր: Հուսով ենք, որ այն մասնագետները, որոնք աշխատանք են տանում մասունքի վրա, որեւէ տեղեկություններ կկարողանան հայթայթել: Դա կօգնի տեղայնացնել հայկական մենաստանի տարածքը, քանի որ այս պահին ի վիճակի չենք մատնանշել այն տարածքը, որտեղ այն հայտնաբերվել է:
- Կա՞ն փաստեր, որ այստեղ իսկապես գոյություն է ունեցել մենաստան, որն ունեցել է նման մասունքներ:
- Կան տարբեր վարկածներ` ինչպես վավերագրական, այնպես էլ` էթնոգրաֆիկ: Հայտնի է, որ ռուս գիտնական Պյոտոր Սիմյոնով-Տյան Շանսկին Եվրոպա ճանփորդելիս ուսումնասիրել է կատալոնական ատլասը` պորտուլան (ծովային քարտեզ), որի հեղինակը քարտեզագիր Ավրաամ Կրեսքեսն է: Քարտեզը նա գրել է արագոնական թագավորի պատվերով, մոտավորապես 1375 թվականին:  Այն ցույց էր տալիս աշխարհի տարբեր վայրերը, որտեղ ապրել են քրիստոնյաները: Պյոտր Պետրովիչը արձանագրել էր, որ Իսսիկ-Կուլ լճի ափին գտնվող մենաստանը ուներ խաչերով երկու աշտարակ: Հետեւյալ գրառումը` «Այս վայրը կոչվում է Իսսիկ-Կուլ: Այստեղ հայ եղբայրների մենաստանն է, որտեղ թաղված է սուրբ Մատթեոսը», պատմական եւ կենսագրական փաստ է, այս քարտեզը ամենամեծ վկայությունն է: Այսօր երկու երկիր է պնդում, թե հենց իրենց մոտ է թաղված սուրբ Մատթեոսի աճյունը` Իտալիան եւ Ղրղզստանը:

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԲԵԿՈՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ»

-Իսկ գտնված սափորի բեկորը այդ վարկածների վերջնակա՞ն կետն է:
- Դեռ վաղ է խոսել այն մասին, որ գտածոն մեծ աղմուկ է առաջացրել գիտական աշխարհում: Կերամիկական բեկորը գտնվում է փորձաքննության փուլում, իսկ այն պետք է հաստատի, որ բեկորի վրա իսկապես հայ եւ սիրիական դարձվածքներ կան: Շատ կցանկանայինք, որ մեր կանխատեսումները ճիշտ լինեին, դա կլինի մեր ճշմարտության եւս մեկ ապացույցը:
- Արդյո՞ք հայ մենաստանը կդառնա այդ պեղումներում առաջնայինը:
- Պեղումների նախագիծը շատ հարցերով ֆինանսավորումից է կախված: Պարզ է, որ մենաստանի պեղումներն իրականացնելու համար կարելի է գտնել լավ ֆոնդեր: Անշուշտ, մեր գտածոն խթան հանդիսացավ, որպեսզի աշխատանքներ տարվեն հայկական մենաստանի եւ Մատթեոս առաքյալի մասունքները պեղելու համար:
Մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին