ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ` ԱՌԱՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՃԻ. Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ` ԱՌԱՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՃԻ. Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

 

Աշխարհաքաղաքական բարդություններով եւ տնտեսական ցնցումներով հագեցած այս տարին չէր կարող լուրջ տնտեսական զարգացում խոստանալ ոչ համաշխարհային տնտեսության, ոչ էլ Հայաստանի տնտեսության համար:

Հատկապես մեր երկրի համար հոռետեսական կանխատեսումների պակաս չկար` սկսած Համաշխարհային բանկի զրոյական աճի կանխատեսումից, վերջացրած Արժույթի միջազգային հիմնադրամի` տնտեսական անկման կանխատեսումով:
Այդուհանդերձ, տարվա առաջին կեսին Հայաստանի տնտեսական աճը կազմեց 4 տոկոս, իսկ հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,9 տոկոսով: Նավթի գների եւ ռուսական ռուբլու ավելի քան կրկնակի անկմամբ Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը անմիջական անդրադարձ ունեցավ նաեւ մեր երկրի տնտեսության վրա:
Հանդիսանալով մեր ապրանքների արտահանման հիմնական ուղղությունը` արժեզրկումն ու գնողունակության անկումը Ռուսաստանում բերեց դեպի այդ երկիր մեր արտահանման ծավալների անկման:
Մյուս կողմից, դեպի Հայաստան կատարվող մասնավոր դրամական փոխանցումների 80-90 տոկոսը ստացվում են Ռուսաստանից: Տնտեսական վիճակի վատթարացումը այդ երկրում սոցիալական լարվածություն ստեղծեց նաեւ այս հարցում: Ռուսաստանից Հայաստան մտնող գումարների զուտ ներհոսքն այս նույն ժամանակահատվածում նվազել է մոտ 250 մլն դոլարով: Սա էլ բացասաբար ազդեց մասնավորապես մեր մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտների վրա, որոնցից առաջինում լուրջ անկում արձանագրվեց, իսկ երկրորդում` աճի ցածր տեմպ:
Այսպես թե այնպես, տնտեսական աճի ցուցանիշը Հայաստանում ներկա պահին 3,5-4 տոկոսի սահմաններում է:
Միաժամանակ, չնայած ներկա պահին արձանագրված շուրջ 4 տոկոս տնտեսական աճին, հարկային եկամուտներն այս պահին չնչին` մոտ 0,3 տոկոսով են աճել:
Առաջին հայացքից սա տարօրինակ կարող է թվալ, քանի որ տրամաբանական է թվում, տնտեսական աճին համարժեք կամ գոնե մոտ, բյուջետային եկամուտների աճը: Իրականում նման իրավիճակի առաջացման պատճառը մեր տնտեսության կառուցվածքի եւ տնտեսական աճի առանձնահատկություններով է պայմանավորված:
Բազմիցս նշվել է, որ այս տարվա տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը` արձանագրելով բարձր բերքատվություն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, գյուղատնտեսությունում տարվա առաջին 8 ամիսներին աճը կազմել է 13,5 տոկոս: Գումարային արտահայտությամբ` դա շուրջ 60 մլրդ դրամ է: Այսինքն, այս տարի այդքանով ավելի նյութական արժեք` բերք է ստացվել: Հենց այս ամենաբարձր աճ արձանագրած ճյուղն ազատված է հարկերից:
Հետեւաբար` առաջին պատճառը, որ տնտեսական աճը չի ուղեկցվել բյուջետային մուտքերի աճով` սա է: Բարձր աճ արձանագրած մյուս ճյուղը արդյունաբերությունն է` 4,4 տոկոս: Այստեղ նկատելի է եղել հանքարդյունաբերության ճյուղի աճը, որի արտադրանքը հիմնականում արտահանվում է: Արտահանման խրախուսման նպատակով Հայաստանում այն ազատված է ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, հարկային եկամուտների աճ այստեղից նույնպես հնարավոր չէ:
Թեեւ հարկ է նշել, որ բնապահպանական վճարների մոտ 10 տոկոս աճ է գրանցվել, որը հիմնականում վճարում են այս ճյուղի ձեռնարկությունները: Շինարարությունում աճը չնչին է եղել` 0,2 տոկոս: Մանրածախ առեւտրում, որտեղից ակնկալվում են հիմնական մուտքերը` արձանագրվել է անկում` 5,4 տոկոսով: 2,2 տոկոս աճ էլ արձանագրվել է ծառայությունների ոլորտում: Եվս մեկ կարեւոր հանգամանք` ներմուծման ծավալների զգալի նվազումն այն դեպքում, երբ ներմուծումից են գանձվում հարկային եկամուտների զգալի մասը: Այս տարվա ութ ամիսներին ներմուծման ծավալները նվազել են ավելի քան 36 տոկոսով, ինչը գումարային առումով ավելի քան 1 մլրդ դոլար է: Այս իրավիճակում բյուջետային եկամուտները, այնուամենայնիվ, ոչ միայն չեն նվազել, այլեւ անգամ փոքրիկ աճ են ունեցել:
Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային վարչարարությամբ եւ ստվերային շրջանառության որոշ ծավալների բացահայտմամբ: Անկախ այն բանից, որ թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ առեւտրում ստվերային շրջանառության ծավալները զգալի են, առեւտրի ծավալների ավելի քան մեկ երրորդով անկումը հնարավորություն չի տալիս այստեղից լրացուցիչ եկամուտների մեծ աճ ակնկալել: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները, հարկ է փաստել, որ բյուջետային մուտքերի հավաքումը եկող տարի տնտեսական աճ ապահովելուց պակաս դժվար չի լինելու: Հետեւաբար, եկող տարվա բյուջեում եկամուտների եւ ծախսերի օպտիմալ համադրման հարց է առաջանում:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին