«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ՈՒՆԵՆԱԼՈՎ 1990-ԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԴԱՍԸ...»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ՈՒՆԵՆԱԼՈՎ 1990-ԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԴԱՍԸ...»

 

Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):
Թե ինչով է պայմանավորված սահմանային լարվածությունը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ  խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ, ով նախ ցանկացավ անդրադառնալ մամուլում հնչող այն տեսակետներին, թե  ամեն անգամ սահմանային լարվածությունից հետո հանրության մեջ իբր խուճապ է առաջանում` նշելով.

Այո, Ադրբեջանում, չի բացառվում, որ խուճապ է, բայց Արցախի Հանրապետությունում խուճապ կամ խուճապային տրամադրություն չկա, առավել եւս պատերազմի վերսկսման տրամադրություն: Վերջին դեպքերի հետ կապված` այցելել ենք սահմանային գյուղեր, եղել ենք Մատաղիսում, Թալիշում, չկա նման բան, եւ ինձ համար անհասկանալի է այն տեղեկատվություն տարածողների հոգեբանությունը, որոնք նման բաներ են տարածում: Խուճապը հզոր զենք է, եւ ով կարողանում է հակառակորդի մոտ խուճապ առաջացնել, ապա դա ունենում է նաեւ շատ լուրջ բացասական հետեւանքներ: Ես կարծում եմ, մեր ժողովուրդը խուճապային տրամադրություն չունի, մենք հակախուճապային զենքին շատ լավ ենք տիրապետում, եւ կարծում եմ` որեւէ առիթով խուճապը չի թափանցում մեզ մոտ: Ընդհակառակը, արդեն քսան տարի է մեր ժողովուրդը ցանկացած պահի պատրաստակամ է պատերազմի, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ վերսկսվեն, հավատացեք, արցախցին պատրաստ է դիմակայելու թշնամուն, ինչպես պայքարեց 90-ական թվականներին, իհարկե` Ձեզ հետ միասին:
– Պարոն Իշխանյան, ըստ Ձեզ, ինչի՞ է ձգտում թշնամին` սահմանն անընդհատ լարված պահելով:
– Քսան տարի է` այդ նույն իրավիճակն է, իհարկե թշնամին պարբերաբար տարբեր սադրանքների է դիմում: Բայց ինչ խոսք, վերջին 1-1.5 տարվա ընթացքում այդ լարվածությունն ավելի ուժեղացել է, այս ամենը կապված է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հետ եւ, ինչու չէ, այդկերպ հակառակորդը փորձում է իր ժողովրդին, իր հանրությանը ցույց տալ, որ հարցը միայն ռազմատենչ ճանապարհով է պետք լուծել, նման ձեւով լուծելու իմիտացիա է ստեղծում: Ադրբեջանը միշտ էլ փորձել է հարցին ռազմական բնույթ տալ` չնայած բանակցային գործընթացին, Ադրբեջանը` նախագահի մակարդակով միշտ էլ հայտարարել է, որ հարցին պետք է փորձի ռազմական լուծում տալ:

Բայց ամեն անգամ զգալով ու վստահ լինելով, որ ի զորու է դիմակայել մեր բանակին, նահանջում է: Ադրբեջանը իր առջեւ ունենալով 1990-ական թվականների պատերազմի արդյունքների, այսպես ասած, դասը, երբեք, ըստ իս, պատերազմի չի ձգտի:
– Վերջին օրերին, ինչպես ՀՀ նախագահը, այնպես էլ ԼՂՀ եւ ՀՀ ՊՆ-ն հանդես եկան բավականին խիստ հայտարարություններով, ըստ Ձեզ, ի՞նչ արձագանք կստանան այդ հայտարարությունները:
– Նախ նշեմ, որ այդ խիստ հայտարարությունները, բնականաբար, թելադրված են Ադրբեջանի բացասական քայլերով եւ արձագանքները պետք է, որ լինեն միանշանակ: Համապատասխան արձագանք ենք ակնկալում հատկապես միջազգային կառույցներից եւ մասնավորապես Ադրբեջանից: Հայտարարությունների արդյունքում մենք պետք է տեսնենք սահմանախախտումների եւ հռթիռակոծությունների դադարեցում: Եթե վերոհիշյալ հայտարարությունները մեր ակնկալած արձագանքները, ապա ինչպես որ հայտարարությունների մեջ է ասված, կարծում եմ, մենք արդեն ունենք նախադեպեր, երբ հայտարարությունները նաեւ վեր են ածվում գործնական քայլերի, կլինեն համապատասխան պատասխաններ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին