«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Արխիվ 12-16

«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

 

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն մեկնարկել է իր միամսյակը: Այս անգամ «Կինոաշուն» ծրագիրը սկիզբ է առել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:  «Իրավունքի» հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետադարձ հայացք գցելով` ասաց, որ այսօր ծրագիրը ծառայում է իր նպատակին. եթե ծրագրի առաջին տարիներին ծրագրի հիմնադիրներն էին  խնդրում կինոթատրոններին, ուսումնական հաստատություններին կամ մշակույթի կենտրոններին մասնակից դառնալու ազգային կինոյի ամիս ծրագրին, այսօր արդեն իրենք են խնդրում միանալ:

 

 

 

«ԲԱ ՈՒՐ Ա՞ «ՏԵԼԵՎԻԶՈՐԸ», ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ...»

-Երբ նոր էինք սկսում, մեր նպատակը մեկն էր` հայ հանդիսատեսին վերադարձնել հին ավանդույթները` տանել դեպի կինոթատրոն: Այսօր արդեն կարելի է ասել այդ առաքելությունն իրականացված է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ֆիլմ է ցուցադրվում եւ այն ինչ որակի է, հայ հանդիսատեսն այսօր գնում է կինոթատրոն` հայկական արտադրության ֆիլմեր դիտելու: Նույնիսկ` այդ ֆիլմերի տոմսերը գնելու համար հերթեր են գոյանում: Հայկական կինոն այսօր Երեւանի կինոթատրոններում ավելի շատ տեղ ունի, քան` ցանկացած արտասահմանյան կինո:
- Այսինքն «Կինոաշո՞ւնը» նպաստեց դրան:
- Իհարկե, «Կինոաշունը» էապես նպաստեց եւ հանդիսատեսին վերադարձրեց կինո նայելու մշակույթը, ինչը հենց մեր նպատակներից մեկն էր: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ, մի գյուղում ֆիլմ էին ցուցադրել, գյուղի հանդիսատեսը եկել ու զարմացած հարցրել էր. «Բա ո՞ւր ա «տելեվիզորը», որտե՞ղ ենք կինո նայելու...»: Երբ «Կինոաշունը» սկսում էինք, Երեւանում մեկ կինոթատրոն էր գործում, այսօր 5-ն են: Չեմ ասում, թե «Կինոաշունը» կինոթատրոն ստեղծեց, բայց նպաստեց, որ մարդիկ էկրանի վրա կինո դիտեն, կապ չունի` թե ինչ կարգի ֆիլմ է: Հետաքրքրություն կա կինոյի հանդեպ, այսօր հանդիսատեսը այս կարգի կինոյի համար է գնում կինոթատրոն, վաղը ուրիշ սերունդ կգնա` մեկ այլ կարգի ֆիլմ դիտելու: Կամաց-կամաց բոլոր ժանրերը կունենան իրենց հանդիսատեսը:



«ՏԵԽՆԻԿԱ ՉՈՒՆԵՆՔ, ԴԱՀԼԻՃ ՉՈՒՆԵՆՔ, ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵՆՔ...»

- Պարոն Գեւորգյան, արդեն մեկնարկել է «Կինոաշունը»` ընդլայնելով իր տարածությունը, դրա հետ մեկտեղ` նաեւ ծախսերն են շատանում:
- Այս տարի «Կինոաշունն» ունի երկու ուղղվածություն. նախ` նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ու բացարձակապես բոլոր ծրագրերում այդ թեմայով ներառված է մեկ ֆիլմ: «Կինոաշունի» հանդեպ հետաքրքրությունը շատացել է, եթե նախկինում ամեն համայնք 2-3 ֆիլմ էր ցուցադրում, հիմա հասել է` 10-15-ի: Դա շատ լավ է, մեր նպատակը հենց դա էր: Առաջին տարիներին չէին ցանկանում ֆիլմ ցուցադրելու մասին նույնիսկ խոսել մեզ հետ. «Ի՞նչ ֆիլմ ցուցադրել, որտե՞ղ ցուցադրել, տեխնիկա չունենք, դահլիճ չունենք, հավես չունենք...», այսինքն` արհեստական դժվարություններ էին ստեղծում: Հիմա էլ մեզ չեն սպասում, արդեն իրենք են ֆիլմերի ցուցակներ ուղարկում: Իրոք, «Կինոաշունի» տարածությունը` ե՛ւ քանակային, ե՛ւ տարածքային իմաստով մեծացել է, դա շատ լավ է, բայց միեւնույն ժամանակ դա իր հերթին բերում է ֆինանսական որոշ դժվարություններ:
- Ասացիք, որ ընդգրկված են բոլոր մարզերը, իսկ Տավուշի մարզում ինչպե՞ս է լինելու ֆիլմերի ցուցադրությունը` հատկապես վերջին օրերի լարված իրավիճակից հետո:
- Մեր նպատակն է ավելի շատ ներառել սահմանապահ գյուղերն ու զորամասերը: Պաշտպանության նախարարության եւ մարզպետարանների  խորհրդով ենք որոշում, թե ինչպես եւ որտեղ լինեն ցուցադրությունները: Նույնիսկ որոշակի ծրագիր փոխվեց, որովհետեւ ասացին այդ վայրում չի կարելի ցուցադրություն իրականցնել, վտանգ կա: Մենք ինքնուրույն չենք որոշում, թե որտեղ ինչ ցուցադրենք:



«ՀԱՅՖԻԼՄՈՒՄ» ՊԵՏՔ Է ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ

- Պարոն Գեւորգյան, բազմաչարչար «Հայֆիլմն» ի վերջո վերադարձվեց պետությանը...
- Այո, եւ դա լավ ու դրական որոշում էր: Ամբողջ տասը տարիների ընթացքում պարզվեց, որ պայմանագրային այն պարտավորությունները, որ պիտի ի կատար ածվեր, դրա չնչին մասն էր կատարվել: Իսկ պետությանը ոչինչ չէր մնում անելու, քան հետ վերադարձնել: Իսկ թե ինչ պայմաններում, դա երկրորդական խնդիր է: Բայց առաջին քայլն արվեց` վերադարձվեց պետությանը: Հիմա պիտի սպասենք, որովհետեւ «Հայֆիլմի» տարածքն ահռելի վիճակում է: Նախկինում «Հայֆիլմը» ժապավենային արտադրություն էր, լրիվ ուրիշ կարգավիճակ ուներ: Դեռ տարածքի ու շենքի վիճակի մասին չեմ խոսում, բայց այնտեղ եղած տեխնիկան ներդրումների ու վերականգնման կարիք ունի: Նախկին տեխնիկական միջոցները չգիտեմ գոյություն ունեն, թե` ոչ, նույնիսկ, եթե դրանք փաթեթավորված մի անկյունում դրված լինեն, այսօր պիտանի չեն ո՛չ մոնտաժային սեղանները, ո՛չ կամերաները, ո՛չ լուսային ու ձայնային սարքերը արդեն հնացած են, արդեն ուտիլ են համարվում: Լավագույն դեպքում` թանգարանի նմուշ կլինեն: Դրա համար «Հայֆիլմում» զրոյից պիտի սկսեն ամեն ինչ, ներդրումները հարկավոր են ոչ միայն շենք-շինությունների, այլ նաեւ տեխնիկական վերազինման համար, լրիվ նոր սարքերով պետք է համալրվի: Այսինքն` ժամանակ է պետք, որ պետությունն էլ հասկանա, թե ինչպես եւ ինչ ներդրումներ են արվելու: Առաջին քայլը արագ էր պետք անել` ժամկետն անցել էր ու պարտավորությունները չէին կատարել: Հիմա պիտի երկրորդ քայլին սպասենք:



«ՃԻՇՏ ՉԷՐ ՄԵԾ ՏՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ»

-Անդրադառնանք նաեւ «Հայակ» ամենամյա կինոմրցանակաբաշխությանը, որն այս տարի տեղի չունեցավ: Շատերը կարծում են, որ «Հայակն» արդեն երկու տարին մեկ է իրականանալու:
- Ոչ, կլինի ամենամյա, ինչպես ի սկզբանե որոշել էինք: Իսկ այս տարի հետաձգեցինք, որովհետեւ 2015-ը եւ տարվա ընթացքում իրականացված բոլոր միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ «Հայակը» իր տեսակով տոն է, ու ճիշտ չէր այս իրավիճակում մեծ տոն կազմակերպել: Դրա համար որոշեցինք իրականացնել հաջորդ տարի, եւ անվանակարգերում ավելացնել եւս մեկը` 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի մրցույթ ու մրցանակ տալ լավագույն ֆիլմին: Իհարկե, առաջարկ կա երկու տարին մեկ անել, որովհետեւ ֆիլմերը քանակային առումով քիչ են: Բայց, կարծում եմ, ամենամյա կլինի, դեռ վերջնական չեմ կարող ասել, գտնում եմ` այդպես ճիշտ կլինի:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին