ՆՇԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆՇԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԸ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Արխիվ 12-16

ՆՇԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆՇԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԸ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

 

Վերջին օրերին ֆեյսբուքահայությունն ակտիվ քննարկում է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների անցկացնել-չանցկացնելու հարցը: Նրանց մի մասը դեմ է Երեւանի 2797-ամյակը տոնելուն` փոխարենը առաջարկում են տոնի ամբողջ բյուջեն ուղղել սահմանամերձ բնակավայրերին: Իսկ ահա մյուս մասը կողմ է, ավելին` երկրորդ կողմը առաջարկում է տոնկատարությունն իրականացնել, իսկ մասնակցած արտիստներն իրենց ստացած հոնորարները փոխանցեն սահմանամերձ գոտի: Այս քննարկումները համացանցից տեղափոխվեցին իրական կյանք, որին վերջ չտվեց նույնիսկ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հայտարարությունը` Երեւանի 2797-ամյակը կնշվի բարձր մակարդակով:

Արդեն մի քանի տարի է, ինչ տոնին ընդառաջ հայ հասարակությունը բաժանվում է երկու խմբի եւ սկսում քննադատել միմյանց` պատճառը կրկին նույնն է` նշել, թե՞ չնշել Երեւանի տոնը: Եթե ժամանակին Արգիշտի թագավորն իմանար, որ իր կառուցած քաղաքի ամյակ նշելն այսպես դժգոհություն կառաջացնի հասարակության շրջանում, հավանաբար կհրաժարվեր քաղաք կառուցելու գաղափարից: Այսօր, ցավոք, ականատես ենք լինում, որ «Իմ ջերմ ու բարի քաղաքի» բնակիչները մաղձ ու ատելություն են թափում հենց այդ քաղաքի վրա:
Այս հրատապ խնդրի շուրջ «Իրավունքը» զրուցեց մշակույթի վաստակավոր գործիչների հետ:

«ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆ ՉՆՇԵԼԸ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՌՋԵՎ ԼԱՑ ԼԻՆԵԼ»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ.
- «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը մեզ համար ունի մեծ նշանակություն: Ընդունելի եւ ողջունելի նախաձեռնություն է` հոնորարների տրամադրում սահմանամերձ համայնքներին, եթե որեւէ մեկը ցանկանում է, ապա կարող է իր ստացած հոնորարները տրամադրել այդ համայնքներին: Մեկ անգամ ասել եմ եւ կրկնում եմ, եթե մասնակցեի այդ տոնին եւ ստանայի հոնորար, կփոխանցեի սահմանամերձ գյուղերին: Չնայած` չգիտեմ էլ ինչ չափի հոնորար են ստանում մասնակիցները: Եթե կա նման նախաձեռնություն` գումար փոխանցել սահմանամերձ գյուղերին, ապա նախաձեռնությունը կարելի է իրականացնել` անկախ տոնի լինել չլինելուց: Երեւանի տոնը չնշելը նշանակում է ամբողջ աշխարհի առջեւ լաց լինել` թե տեսեք մենք աղքատ ենք եւ այլն... Սա ճիշտ չէ: Տոնի նշանակությունը միայն մեզ համար չէ մեծ, այլ ամբողջ հայության: Տոնը պետք է տոն լինի:

 

 

 

«ԻՐԱՐ ՑԱՎ ՊԱՏՃԱՌԵԼՈՎ` ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԴՈՒՇՄԱՆԻՆ»

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի, հաղորդավարուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ.
– Երեւանի տոնակատարությունների անցկացման հիմնադիրներից մեկն իմ հայրն է եղել` Ֆելիքս Արամյանը, ով ամեն ինչով իր սերն ու հարգանքն է արտահայտել Երեւանի նկատմամբ: Այսօր նա հիվանդ է, եւ նրա կյանքի յուրաքանչյուր օրը թանկ է մեզ համար: Մի պահ, երբ  պատկերացրեցի, որ տոնակատարությունը կարող է տեղի չունենալ, մեծ ցավ ապրեցի: Այդ տոնակատարություններից, երբեւէ ֆինանսական օգուտ չեմ ունեցել: Ես իմ պատերազմն եմ ունեցել, որտեղ կռվել եմ 16 տարի եւ ցուրտ ու մութ  տարիներին ամեն օր ասել` Երեւանն է խոսում: Մենք այլ ձեւով ենք պայքարել, որպեսզի ժողովուրդը չընկճվի: Կարծում եմ, որ այսօր մեր ամբողջ ուժն ու եռանդը, սիրտն ու հոգին սահմանին պետք է լինի, քանի որ այնտեղ է մեր ամենաթույլ տեղը: Բայց, միեւնույն ժամանակ, թշնամուն չպետք է ցույց տանք, որ մենք ընկճվել ենք, այլ մեր պապերի օրինակով, որոնք պատերազմի դաշտում պարում էին քոչարի, ցույց տանք, որ ուժեղ ենք: Չպետք է թուլ տանք, որ թշնամին տեսնի մեր թուլությունը եւ մտածի, որ ճնշվել ենք ու դարձել թիրախային: Մեկս մյուսին դառնացնելով` ոչինչի չենք հասնի, պետք է հասկանանք, որ մեր ուժը միասնության մեջ է, մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ միասնական ու «դուխով» ենք եղել: Այդքան դեմ են քաղաքապետարանի կողմից իրականացվող տոնակատարությանը, չէ՞ որ այնտեղի աշխատողներն էլ են հայ ազգի ներկայացուցիչներ, նրանց եղբայրներն էլ են սահմանին, չպետք է այնպես ներկայացնել, որ նրանք մեր թշնամիներն են: Իրար ցավ պատճառելով` ուրախացնում ենք մեր դուշմանին: Որպես մահամերձ հոր զավակ, կարծում եմ` այդ տոնակատարությունները պետք է լինեն, որպեսզի սկսված գործը կիսատ չմնա, եւ հետո` թշնամին չտեսնի ու ասի, ամեն տարի տոնը նշում էին, իսկ այս տարի չեն նշում, քանի որ թուլացել են: Ոչ, չենք թուլացել, ժպիտը մեր դեմքին պետք է ցույց տանք, որ չենք թերացել:

 

 

 

 

 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին