ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆ. ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆ. ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին մարզիչներ Կարեն Աղամալյանի եւ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-ից 15-ը կայանալիք Աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու իրավունք են ստացել Բաքվի Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:

 

 

Դոհայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Աշխարհի առաջնությանը 40 մեդալ եւ 23 օլիմպիական ուղեգիր կխաղարկվի 10 քաշային կարգերում, առաջնությանը մասնակցելու են 40 երկրի 260 բռնցքամարտիկներ, ընդ որում` յուրաքանչյուր քաշային կարգում մեդալի համար կպայքարեն 24-27 բռնցքամարտիկներ: Այնպես որ, մրցակցությունը բավականին բարդ է լինելու: Հավելենք, որ Աշխարհի առաջնությունում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում, եւս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 եւ 64 կգ քաշային մարզիկները: Հայաստանի հավաքականի մարզավիճակի մասին «Իրավունքը» տեղեկացավ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանից. «Տղաների մարզավիճակը լավ է, նորմալ: Ցավոք, մրցաշարին մասնակցում են միայն երեք բռնցքամարտիկներ, ովքեր վարկանիշ էին ձեռք բերել Եվրոպայի առաջնությունից: Դժվար կլինի, բայց կպայքարենք ամեն ինչի համար: Որովհետեւ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է առաջին կամ երկրորդ տեղի արդյունք գրանցել: Այսքանը կարող եմ ասել, մնացածը ցույց կտա ընթացքը»: Մրցաշարից ունեցած սպասելիքների մասին Կարեն Աղամալյանն ասաց. «Սպասելիքներ կան բոլորից, որեւէ մեկին առանձնացնել չեմ ուզում, ակնկալիքներ կան, պայքարելու ենք մեդալների համար»:
Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին տեղի է ունենալու առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Հոկտեմբերի 7-10-ը կայանալու են նախնական փուլերի մենամարտերը, իսկ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի կունենան կիսաեզրափակչի մենամարտերը: Հոկտեմբերի 13-ին բռնցքամարտիկները կհանգստանան, իսկ հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հայտնի կդառնան մրցաշարի հաղթողներն ու բրոնզե մեդալակիրները:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին