ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԻՆ

Արխիվ 12-16

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ`ՆՎԻՐՎԱԾ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԻՆ


Հոկտեմբերի 5-11-ը Աբովյան քաղաքում կանցկացվի թատերական փառատոն`նվիրված քաղաքի տոնին: Փառատոնը նպատակ ունի մարզում աշխուժացնել թատերական կյանքը, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին եւ ոշադրությունը սեւեռել դեպի թատրոն: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 11 ներկայացում`Երեւանի եւ Աբովյանի, ինչպես նաեւ Թբիլիսի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն արդեն մեծ աշխուժություն է առաջացրել ոչ միայն տեղի , այլեւ հարակից համայնքերի բնակիչների շրջանում: Թատերական նման փառատոնը Աբովյանի պատմության մեջ աննախադեպ է:

Աբովյանի նորընտիր քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ փաստեց, որ Աբովյանն ի թիվս այլ խնդիրների, ունի նաեւ մշակույթը զարգացնելու խնդիր: Քաղաքապետի խոսքով` Աբոյանի տոնին նվիրված փառատոնն ունի ավելի հեռահար նպատակներ.«Շատ կցանկանայի, որպեսզի այս փառատոնը դառնար լավ ավանդույթ եւ հետագայում կրեր ամենամյա բնույթ: Մշակութային կյանքում առկա բացթողումները համարում եմ թերություն: Շատ ժամանակ մեր ազգաբնակչությունը մշակութային կյանքի բացը լրացնելու համար նախընտրում է հասնել Երեւան: Այս առումով կարելի է ասել, որ փառատոնը լավագույն նախաձեռնությունն է, քանի որ աբովյանցին հնարավորություն կունենա մեր հայտնի թատրոնների բեմադրությունները տեսնել հարազատ քաղաքում»,-ընդգծեց Վ. Գեւորգյանը եւ շնորհակալություն հայտնեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին` փառատոն անցկացնելու խնդրանքին արձագանքելու համար:

ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶՆՉՅԱՆԻ խոսքով` վերջին 1-2 տարիների ընթացքում մարզեում նկատվում է թատերական կյանքի աշխուժացում, այդ մարզերից մեկն էլ Կոտայքն է.«Նախորդ տարի Աբովյանի թատրոնը երակարետեւ ընդմիջումից հետո ստացավ նոր կարգավիճակ`մշակույթի տան շենքը տրամադրվեց թատրոնին : Այստեղ կան իրենց գործին նվիրված մեծ թվով մարդիկ, որնց հետ կարելի է իսկապես համագործակցել: Փառատոնը նվիրված է քաղաքի տոնին, որը մեզ համար նպատակ ունի մեկ անգամ եւս աշխուժացնել մարզի թատերական կյանքը»,-նշեց Հակոբ Ղազանչյանը :

Աբովյանի թատրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նկատեց, որ 50 տարվա պատմություն ունեցող քաղաքի համար պատմական նշանակություն ունեցավ տեղի թատրոնին կարգավիճակ տալը.«Ուրախ եմ, որ քաղաքային իշխանությունները մեր մշակույթի եւ արվեստիի նկատմամբ տածում են նման պատկառանք: Աբովյանում մեծ թատերական փառատոն երբեւէ չի եղել»,-շեշտեց թատրոնի տնօրենը:

Փառատոնն իրակնացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը , Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին