ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ-Գյուվեջ գյուղում հողին է հանձնվել սեպտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին ոչնչացված ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող 23-ամյա Էլշան Վագիֆօղլի Մամեդովը: Ավելին` թաղման արարողությանը մասնակցել եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության անունից զոհվածի հարազատներին ցավակցել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Խազար Աբբասովը: Թե որքանո՞վ է իրական այս տեղեկությունը, նախ փորձեց պարզել Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ, ում փոխանցմամբ` վրացական որեւէ լրատվամիջոցում այս մասին հրապարակում չի տեսել. «Շատերը, օրինակ, Մառնեուլի շրջանից (Վրաստանի հարավում գտնվող քաղաք է - հեղինակ) մեկնում են Ադրբեջան` ուսում ստանալու: Ուղղակի, խնդիրն այս դեպքում այն է, որ եթե սա ապատեղեկատվություն չէ, եւ այդ անձն իրոք զոհվել է Լեռնային Ղարաբաղի սահմանին, նշանակում է, որ կա՛մ ինքն Ադրբեջանի քաղաքացիություն է ձեռք բերել, կա՛մ էլ` լինելով Վրաստանի քաղաքացի` ծառայել է ադրբեջանական բանակում, ինչը օրենքով, իմ կարծիքով, Վրաստանում շատ բացասական պետք է ընկալվի, այսինքն` ստորագրված չէ: Բայց Ադրբեջանում չգիտեմ, թե ինչքանով կարող էր կիրառվել այդ հնարավորությունը, որպեսզի այդ անձը հեշտացված կարգով ստանար քաղաքացիություն: Ամեն դեպքում, եթե նա եղել է Ադրբեջանի քաղաքացի է, բայց մեռնողն արմատներով այդ շրջանից է, խնդիր չէր լինի նրան տեղափոխելն ու Վրաստանում թաղման արարողությունը կազմակերպելը»: Ի դեպ, հարցը գտնվում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում: Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ընդգծեց. «Այո՛, այդ քաղաքացին հուղարկավորվել է Վրաստանի ադրբեջանական բնակավայրում: Մենք այդ հարցը պետք է մինչեւ վերջ ճշտենք: Այնպես որ, ուսումնասիրում ենք խնդիրը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին