ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԻՐ «ՏԱՆԸ»` ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ  ԻՐ «ՏԱՆԸ»`

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ


«Իրավունքը» երեկ տեղեկացրել էր Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքի մասին: Գրել էինք, որ հանրահավաքին խոսքով հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, բացի իշխանություններին քննադատելուց, քննադատական խոսք ուղղեց ընդդիմությանը` կոչ անելով միավորվել եւ միասնական լինել:

«Իրավունք»-ը պրն Մարտիրոսյանից պարզեց` «Ոչ»-ի մյուս հանրահավաքներում հնարավո՞ր է հանդես գան նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» լիդերները`Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Այս պահին նման հարց քննարկված չէ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ելույթ ունեցավ»,-ասաց  փոխնախագահը:


Եթե «Ժառանգության» ներսում միասնականություն չկա, ի՞նչ տրամաբանությամբ է Արմեն Մարտիրոսյանը այլոց միասնական լինելու հորդոր հղում: ««Ժառանգությունը» եթե կտրված լինեն հայկական իրականությունից, ձեր հարցը տեղին կլիներ: Բայց մեր կուսակցությունը հայկական իրականության շրջանակներում  է գործում: Այն խնդիրները, որոնց մասին խոսեցի (նկատի ունի ընդդիմության միասնական չլինելուն-խմբ.) վերաբերում է  նաեւ «Ժառանգությունը»: Եթե  կարծում  եք, որ իշխանությունը պետք է  ձեռքերը ծալած նստի ու սպասի, թե ինչպես են միավորվում, սխալվում եք: Դրա համար տարբեր քայլեր են իրականացնել` սկսած կուսակցությունների պառակտումից  մինչեւ հանրային դեմքերին իշխանական դաշտ ներգրավվելով: Ներգրավվումը տարբեր եղանակներով է լինում` նյութական աջակցություն,  պաշտոններ, հետազոտական կենտրոններ բացում, քաղաքացիական շարժումների ստեղծում: Այս ամենը հաշվի առնելով` «Ժառանգությունը» տրոհման քաղաքականությունից չէր կարող խոսել»,- պատասխանեց Մարտիրոսյանը:

Հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ կարող էր առաջարկել իշխանությանը «Ժառանգություն»   խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանին: Կուսակցության փոխնախագահը հիշեցրեց «Ժառանգության» մամլո խոսնակը հայտարարություն արել է: «Ավելացնելու ոչինչ  չունեմ»,- ասասց քաղաքական գործիչը:

Կուսակցությունից արտահոսքը կարող է պայմանավորված լինել ներքին այն բռնատիրությամբ, որի մասին «Իրավունք»-ի հետ զրույցում հայտարարել էր  նախկին «Ժառանգական» Դանիել Իոաննիսյանը:  «Ես Դանիել Իոաննիսյանի շատ ասածների թե՛ նախկինում, թե՛ հիմա համաձայնում եմ, բայց այդ ասածը միանշանակ ճիշտ չէ: Կուսակցությունում բազմաթիվ են եղել դեպքեր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է փոքրամասնության ներկայացուցիչ»,- եզրափակեց  «Ժառանգության» փոխնախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին