ԲՀԿ-ԱԿԱՆ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ «ԲՈՅԿՈՏԸ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ «ԲՈՅԿՈՏԸ»

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին»  որոշումն այսօր դրվեց քվեարկության: 104 կողմ, 10-ը` դեմ, 3` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց: ԲՀԿ պատգամավորներից մի քանիսը, սակայն, այսօր խորհրդարանում չէին: Խոսքը` Էլինար Վարդանյանի, Հայկ Խաչատրյանի, Ստեփան Մարգարյանի, Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի մասին է: Եթե Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը հայտարարել էին սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու մասին, Էլինար Վարդանյանի ու Ստեփան Մարգարյանի դիրքորոշումն այդքան էլ հստակ չէր: Նրանք խուսափում էին հստակ կարծիք հայտնել, մինչդեռ լրատվամիջոցները գրում էին, որ վերոնշյալ երկու պատգամավորները  դեմ են բարեփոխումներին: Այսպես ասած քոչարյանամետ Հայկ Խաչատրյանը եւս դեմ էր բարեփոխումներին, սակայն իր այդ կարծիքի համար պատգամավորն իսկական կրակի մեջ ընկավ: Պատահական չէ, որ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորը «անհետացել  է»:

«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանից պարզեց`  տեղյակ է, թե ինչու իր գործընկերները չեն մասնակցում քվեարկությանը: «Ես չեմ կարող ասել` ինչու Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը չէին  մասնակցում քվեարկությանը: Հայկ Խաչատրյանը տասն օր առաջ մեկնել է ԱՄՆ-ը` առողջական խնդիրների պատճառով»,- այս կերպ պատճառաբանեց իր գործընկերների բացակայությունը այսօրվա նիստից ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեր դիտարկմանը`արդյոք պատահական է սահմանադրական բարեփոխումներին  դեմ եղող պատգամավորների բացակայությունը, Աբրահամ Մանուկյանն ասաց. «Կարող է զուգադիպություն լինել, կարող է դիտավորություն, չեմ կարող ասել»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին