ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ


«Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատնը  կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից եւ իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին: Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու եւ ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:

Գեղարվեստական առումով փառատոնի անցկացումը նպատակ ունի`

Մեկ մասշտաբային ծրագրի շրջագծում հայաստանյան ունկնդրին ներկայացնել  բարձրակարգ երաժիշտների կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները,ն ծրագրի համերգներում ընդգրկված հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների` տարբեր ժամանաշրջանների եւ ուղղությունների նորովի կատարում,ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման միջոցով` խրախուսել եւ օժանդակել նոր ստեղծագործական մտահղացումների կայացմանը, մասնակցել ժամանակակից ստեղծագործությունների հանդեպ հանրային պահանջի ձևավորման գործընթացին, ինչպես նաեւ`ծրագրի իրականացման միջոցով եւս մեկ անգամ բարձրաձայնել Հայաստանում դասական արվեստի եւ մշակույթի զարգացման խնդիրները, ապահովել օտարազգի արվեստասերների եւ արվեստագետների հարաճուն մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող  մշակութային իրադարձություններին:

Այս տարի փառատոնային ծրագրում  ընդգրկված են տաղանդաշատ հայ եւ օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:

Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ եւ  ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:

Փառատոնի հանդիսավոր բացումը հոկտեմբերի  հոկտեմբերի 19-ին`Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում  առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ Ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը  նաեւ հնարավորություն կունենա ունկնդրելու երկար տարիներ երեւանյան համերգասրահներում չկատարված Էդգար  Հովհաննիսյանի «Կոնցերտ Բարոկոն»,մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա, Ալֆրեդ  Շնիտկեի  թիվ 1 Կոնչերտո Գրոսսոն ,մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան, Տիգրան  Մանսուրյանի Ֆանտազիա դաշնամուրի եւ լարայինների համար ստեղծագործությունը ,Սվետլանա Նավասարդյան: Փառատոնի հանդիսավոր բացման համերգի նվագախումբը Հայաստանի պետական կամերային նվագախումբն է`գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաեւ որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր դաշնամուրային կոնցերտի կատարմամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին