ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՍ «ՈՉ»- Ի ՃԱԿԱՏ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՍ «ՈՉ»- Ի ՃԱԿԱՏ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

 

Լրագրողներն այսօր  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեցին` ինչու նա եւ Իշխան Խաչատրյանը դեմ քվեարկեցին Սահմանադրության նոր նախագծին, իսկ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Լեւոն Դոլոխյանը` ձեռնպահ: «Քսան րոպե ընդմիջում վերցնելուց առաջ մենք բազմաթիվ առաջարկություններ ենք  արել, որոնցից մի մասն ընդունվել է մի քանիսը` ոչ: Քանի որ ամբողջությամբ մեր առաջարկները չեն ընդունվել, մենք չենք կարող կողմ լինել փոփոխությանը: Բայց բարոյական չի լինի նաեւ, որ մեր առաջարկների մի մասի ընդունման պատճառով դեմ քվեարկենք:  Խմբակցությունով   քննարկեցինք ու որոշեցինք` ազատ թողնել քվեարկությունը»,- արդարացավ խմբակցության ղեկավարը:

Հնարավո՞ր է ՕԵԿ-ը միանա «Ոչ»-ի  ճակատին: Հեղինե Բիշարյանի խոսքով` ինքը  «Ոչ»-ի ճակատ չի տեսնում: «Ես ընդհանրապես ոչ մի ճակատ էլ չեմ տեսնում: Ոչ «այո»-ի, ոչ «ոչ»-ի  լրջագույն ճակատներ չեմ տեսնում: «Հիմա կտեսնենք` ինչ գործընթաց  կլինի, դրանից կախված էլ պարզ կլինի մեր հետագա մարտավարությունը: Երկրորդ` մեր շուրջ են հավաքվել  մոտ 130 հասարակական-քաղաքական ուժ,  որն արդեն լրջագույն ճակատ է»

«Իրավունք»-ի հարցին` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախապես տեղյակ՞ էր, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը, տիկին Բիշարյանի խոսքով` խմբակցությունն ներկայացրել է Արթուր Բաղդասարյանին իր առաջարկը, որին նա դեմ չի եղել:

Տիկին Բիշարյան, «Հայկական վերածնունդ» կազմակերպությունում ընդգրկված «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն չունի ընտրված իշխանություն, չընտրված երկրի ղեկավար: ՕԵԿ-ն ընդունո՞ւմ է այդ հայտարարությունը:

- «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահն իր տեսակետի մասին է խոսել: Մենք ոչ մի քաղաքական ուժի կամ քաղաքական ուժի ղեկավարի չենք արգելել ու արգելում, որ նա  իր կարծիքը հայտնի: Դա «Հայկական վերածնունդ» կազմակերպության ընդհանուր կարծիքը չէ:

- Բայց այդ կարծիքը արդյոք շատ չի տարբերվում «Հայկական Վերածնունդ» կազմակերպության  կարծիքից:

- Ինչի մասին խոսել է «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը,  քննարկում չի եղել «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունում: Մենք չենք քննարկել այնպիսի հարցեր, որոնք տարբերվում են «Հայկական  Վերածնունդ» կազմակերպության կարծիքից: Եթե մենք միասնական ենք տարբերի հարցերի դեպքում, դա չի նշանակում` նա չի կարող ունենալ այնպիսի կարծիք, որը կարող է չհամընկնել իմ կարծիքին:   Բացի այդ`  նախորդ ընտրություններում Անահիտ Եղոյանը  մեզ հետ չի համագործակցել,   «Հայկական Վերածնունդ»-ի անդամ չի եղել , հետեւաբար ես կարող եմ միայն  հարգել կարծիքը:

- Փաստորեն, եթե որեւէ հասարակական կամ քաղաքական ուժ ցանկանում է լինել «Հայկական Վերածնունդ»-ի անդամ, Դուք չե՞ք նայում նրա անցած ճանապարհը, նրա դիրքորոշումները:

- Անցած ճանապարհն ի՞նչ կապ ունի: Ի՞նչ է, պետք է նայել, թե որ հարցի շուրջ որ քաղաքական ուժը ինչ է հայտարարել տարիներ առա՞ջ…

-Դե «Հայոց Հայրենիքը» պնդում է իր տեսակետը…

- Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ  ու բարեկամներ չկան: Հարցեր կան, որոնց շուրջ կարողանում ենք համախմբվել այնպիսի ուժերի հետ, որոնց հետ հակառակորդ ես:

- Դուք գիտե՞ք, որ «Հայոց հայրենիքը» ՀԱԿ դաշինքի անդամ է մինչ այժմ:

- Ես տեղյակ չեմ, կճշտեմ, բայց ասեմ`Անահիտ Եղոյանը բավական ակտիվ աշխատում  է «Հայկական Վերածնունդ»-ում:

- Կես կատակ, կես լուրջ`մի ոտքով ՀԱԿ-ում,  մի ոտքով`«Հայկական վերածնունդ»-ում...

- Ես էդպես չէի ասի, քանի որ նա հստակ աշխատում է «Հայկական վերածնունդ»-ում: Դե հիմա  ՀԱԿ-ից դուրս գալու-չգալու հարցեր քննարկել է, թե ոչ, դա տեխնիկական խնդիր է, կարծում եմ` կանի:

Հ.Գ. Այստեղ տեղին է հիշել ՀՀ 1-ին նախագահի հետեւյալ խոսքերը. «Պոլի փեդ լինի, թող ՀՀՇ լինի»:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին