ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ՍԹԱՅԼ» «ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍՏԱՏՈՒՍՈՎ

Արխիվ 12-16

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ՍԹԱՅԼ» «ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ»

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍՏԱՏՈՒՍՈՎ

 

ԱԺ-ում սահմանադրության նոր նախագծի քվեարկությանը ԲՀԿ որոշ պատգամավորների բացակայության մասին «Իրավունքն» արդեն տեղեկացրել է:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Հայկ Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը չէին մասնակցում սահմանադրության նոր նախագծի քվեարկությանը: Պարզվում է, սակայն, որոշ ԲՀԿ-ական օրիգինալ արտահայտվելու սթայլ են դրսեւորում ՀՀ-ի կարեւորագույն փաստաթղթի վերաբերյալ:  ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը  ֆեյսբուքյան էջում գրել է.«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»:

Այս ստատուսն անմիջապես հայտնվել է քոչարյանական թեւին պատկանող  Zham.am լրատվականում: Ավելին՝ տիկին Վարդանյանը  պատգամավորական  գործառույթը փոխարինել է ԱԺ-ի տարածքում սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիա կազմակերպած, ապա բերման ենթարկված քաղաքացիներին ազատ արձակելով:

Մեկ այլ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը եւս իր կարծիքը հայտնել է Zham.am լրատվականով: Ըստ էության, պրն Մարգարյանը եւս դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

Իսկ թե ինչն էր խանգարում վերոնշյալ պատգամավորներին ներկա գտնվել ԱԺ-ում եւ «դեմ» քվեարկել, այդ կերպ արտահայտելով իրենց մոտեցումը սահմանադրական բարեփոխումներին պարզ չէ: Հավանաբար սա արագ զարգացող աշխարհում քվեարկության նոր սթայլ է, որին դեռ շատերս ծանոթ չենք:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին