Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Չէ, հաստատ մեր ժողովրդի ուրախությունն ու զվարճանքը ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է: ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների ծափահարությանն արժանանալուց հետո սույն քաղաքական ձախողակն իր «գաստրոլները» շարունակեց ԱԺ-ում` արտահայտելով զարմանալի մտքեր: Ի՞նչ ասած լինի, որ լավ լինի` թե ԱԺ-ի ներսում ընդդիմադիրներին ճնշել է Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ-ից դուրս` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Բայց ես ոչ մի բան չեմ կարող սպասել մի մարդուց, որը ԱԺ շենքի ներսում նույնքան ապօրինություններ կատարեց, որքան ոստիկանությունը` դրսում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հասկանում էին, որ կարեւոր օր է, որովհետեւ դրսում ցուցարար ժողովուրդ կա, իսկ ներսում` լինելու են ընդդիմադիր ելույթներ: Քվեարկությունից առաջ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խոսելու գոնե մեկ րոպե` հայտնելու իր վերջնական դիրքորոշումը: Նրանք հասկացան, որ ԱԺ նիստի այդ հատվածը վերածվելու է լուրջ քաղաքական գործընթացի: Դրա համար էլ քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանը որեւէ պատգամավորի ձայն չտվեց»: Իսկ թե դրսում ի՞նչ աստիճանի հուժկու ցույց էր` նույն Զուրաբյանի խոստովանությամբ, հետագա քայլերի մասին իրազեկումը տապալվեց հենց որ ոստիկանները բերման ենթարկեցին 17 ակտիվիստների:


Իսկ ԱՄՆ-ում Քարնեգի հիմնադրամում պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք կարող է կանխատեսել, թե ով է լինելու ՀՀ հաջորդ առաջնորդը, նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց. «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ` եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչեւ առաջնորդ դառնալը:  Երկրորդ` վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ` ով կարող է լինել եւ, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է` տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»: Դե ինչ, դրանով ՀՀ նախագահը փաստեց, որ մեր երկրում խոսքի ազատության դիրքերը լինելու են ամուր եւ անսասան: Քանզի միայն խոսքի կատարյալ ազատության պայմաններում ապագա առաջնորդը կարող է «դժոխային օրեր ունենալ», քանի որ շատ-շատերը կսկսեն դրան հրապարակավ հում-հում ուտել` ընդդիմադիրներով սկսած, ֆեյսբուքյան շարքային օգտատերերով վերջացրած:
Ի դեպ, «Ֆեյսբուքում» արդեն քանի օր է` զարմանալի ինքնաբացահայտումների ալիք կարելի է տեսնել: Երբ ռուսական REN-TV հեռուստաալիքը գարշելի ծաղրական հաղորդում թողարկեց հայ պատմագրության մասին, բնականաբար, դա դարձավ լայն քննարկման առարկա: Դե հասկանալի է, որ այդ հեռուստաալիքից այժմ ադրբեջանական խավիարի հոտը փչում է խեղդելու աստիճան, առավել եւս, որ հաղորդման մեջ թուրքազգիներ կային: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ թեեւ ոչ ոք չհամարձակվեց բացահայտ պաշտպանել այդ տականքությունը, սակայն գտնվեցին հայկական ազգանուններով կերպարներ, ովքեր փորձում էին արդարացնող բացատրություններ գտնել: Ջրի երես ինչ կենդանի ասես դուրս եկավ` ե՛ւ հայերի եկվորության տեսության կողմնակիցներ, ե՛ւ ստալինյան ժամանակների փտած կեղծարարների պաշտպաններ, ե՛ւ մեր պատմությունը միայն հելենիզմի ու քրիստոնեության շրջանով սահմանափակողներ... Կարճ ասած, կրկին հաստատվեց այն ճշմարտությունը, որ ոչ բոլոր «յան»-երն են հայ: Բայց չկա չարիք առանց բարիքի` չհայ էություն կրողներից շատերի դիմակները պատռվեցին:
Եվ վերջապես` զարմանալի, նույնիսկ ֆանտաստիկա թվացող նորություն նախկին ԲՀԿ-ական, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ. «Ներկայիս սեփականատերը շահագրգռված է բարձրացնել ՀԷՑ-ի կառավարման արդյունավետությունը, որի համար խոստացել է կատարել պատշաճ չափի ներդրումներ:  Բացի դրանից` նոր սեփականատերը անպայման քայլեր է ձեռնարկելու իր ձեռնարկության ծախսերը կայունացնելու ուղղությամբ, որից հետո մենք կարող ենք ակնկալել նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում»: Դե ինչ, տնտեսվարողը ձենդ լսի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին