«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱԼ ՈՒ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»

Արխիվ 12-16

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱԼ ՈՒ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»

 

Շիկացած քննարկումները, բանավեճերը, ելույթներն այլեւս անցյալում են, խորհրդարանում տեւական անդորր է տիրում: Ամիսներ շարունակ կետ առ կետ քննարկված, ուսումնասիրված թեման դարձավ օրենսդրական փաստաթուղթ («կողմ» է քվեարկել 104 պատգամավոր): Եվ թեպետ շատ էին քաղաքական ջղաձգումները, բայց քվեարկության արդյունքում պարզվեց, որ ընդամենը 10 պատգամավոր է դեմ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշմանը: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

 

«ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ, ՈՐ «ԴԵՄ»-ԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՊԱԿԱՍԵՑ»


–Պարոն Բաղդասարյան, որքանո՞վ էր սպասելի սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման քվեարկության այսպիսի պատկերը:
– Բնականաբար, կանխատեսելի էր այդ թիվը, քննարկումների արդյունքում մեզ համար պարզ էր, թե 131 պատգամավորից ով ինչպես է մտածում: Եվ քննարկումների արդյունքն էր, որ «դեմ»-երի քանակը պակասեց, որովհետեւ հինգ-վեց ամիս առաջ պատկերը բոլորովին այլ էր, քանի որ չէին ծանոթացել սահմանադրական բարեփոխումներին եւ առանց կարդալու եզրահանգումներ էին կատարում: Բայց քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները գիտակցեցին, որ չեն կարող հեռու կանգնել սահմանադրական բարեփոխումներից` մայր օրենքից, եւ պետք է բոլորը մտնեն այդ գործընթացի մեջ: Արդյունքում ի պատիվ մեր ոչ իշխանական քաղաքական ուժերի` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական, բոլորը մտան այդ գործընթացի մեջ եւ հասկացան, որ այս նախագիծը, որը ներկայացված բարեփոխումների փաթեթ է, միտված է ապագային: Երկար, բուռն եւ հանրային քննարկումների արդյունքում քաղաքական ուժերի հետ ներկայացվեցին բազմաթիվ առաջարկություններ, եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ջանք չխնայելով` քննարկեց դրանցից յուրաքանչյուրը: Իհարկե, այն առաջարկությունները, որոնք իրոք միտված էին սահմանադրական բարեփոխումների փաթեթի ավելի լավ, ավելի դրական ձեւակերպմանը, նրանք ընդունեցին, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն իր կարծիքը հայտնեց, եւ կային նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք անհատապես դեմ էին: Պարզապես, նորից պետք է կրկնեմ, որ այդ «դեմը»  հիմնավորված չէր, որովհետեւ այն, ինչ գրված է նախագծում, եղել է վաղեմի իրենց ծրագրային դրույթների մեջ` 100 տոկոս համամասնական ընտրակարգ, խորհրդարանական համակարգ... Եվ հանկարծ զարմանալի էր, որ այդ մարդիկ ճանապարհի կեսին փոխեցին իրենց կարծիքը, որոնք, ուղղակի, անձնական ամբիցիաներ եմ համարում:


«ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` «ՁԵՌՆՊԱՀ» ԼԻՆԵԼԸ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է»


–ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունից, բացառությամբ երկու «դեմ» քվեարկած պատգամավորի, բոլորը «ձեռնպահ» քվեարկեցին վերոնշյալ որոշմանը: Ինչպե՞ս կգնահատեք քաղաքական ուժի նման գործելաոճը:
– Ինձ համար, նման փաստաթղթի հետ կապված, «ձեռնպահ» լինելը անհասկանալի է: Համենայնդեպս, սա իրենց դիրքորոշումն է եւ իրենց ազատ կամքի արտահայտությունն է: Առանձին պատգամավորներ այդ ձեւով են արտահայտել իրենց կամքը, ու սա իրենց որոշումն է:
– Ի դեպ, երեկ լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր` լինելով ներկա, չեն մասնակցել քվեարկությանը: Ի՞նչն է եղել իրականում պատճառը:
– Ընդամենը թյուրիմացություն է եղել, նրանք քվեարկությունից անմիջապես 15 վայրկյանի տարբերությամբ մտան դահլիճ եւ հայտարարեցին իրենց «կողմ» լինելու մասին: Մենք ունեցել ենք ընդամենը մեկ հարգելի բացակա:


«ԴՐԱՆՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԵՆ, ԱՅԼ 20-30 ՀՈԳԱՆՈՑ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ»


–Քվեարկության ընթացքում խորհրդարանի դիմաց հավաքվել էր հանրության այն փոքրիկ զանգվածը, որը սահմանադրական բարեփոխումներին դեմ է: Եվ այդ սակավաթիվ մարդկանց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզում էր, որ իրենք հաղթել են: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ընդհանրապես, փիլիսոփայորեն եմ մոտենում նման հայտարարություններին: Այնտեղ հավաքված այդ 40-50 հոգին նույնպես մեր ժողովրդի մի փոքրիկ մասնիկն են, եւ սա բնական եմ համարում: Համենայնդեպս, այն, ինչ որ այնտեղ կար, այդտեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում: Նրանք մարդիկ են, որոնք նեղացած են եղել տարբեր առիթներով եւ իրենց նեղացվածությունը ցանկացած փաստաթղթի շրջանակներում արտահայտում են այդպես:
– Որքանո՞վ եք լուրջ վերաբերվում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների տեղի ունեցող հանրահավաքներին, որոնք կրում են «Չեք անցկացնի» խորագիրը:
– Դրանք հանրահավաք չեն, այլ 20-30 կամ 50 հոգանոց հավաքներ են, եւ դուք ինքներդ պետք է այդ գնահատականը տաք: Կա՞ այս երկրում որեւէ փաստաթուղթ, որի դեպքում բոլորը միաձայն կողմ լինեն: Չի կարող լինել այդպիսի փաստաթուղթ եւ, բնականաբար, պետք է լինեն նաեւ մարդիկ, որոնց այլ կարծիքներ կունենան: Ի վերջո, այդ հավաքված մարդիկ իրենց ամբիցիաներն ունեն. միգուցե մտածում են, որ իրենք պետք է նախագահ լինեն կամ միապետ ու հիմա ուզում են, որ լինի նախագահական կամ կիսանախագահական կառավարում: Հայ ժողովուրդն այդ հիվանդությունն ունի` բոլորը քնում են եւ ցանկանում առավոտյան արթնանալ ու լինել այս երկրի թագավորը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին