ԲՀԿ-ԱԿԱՆՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ԻՄ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ Է»

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ԻՄ

ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ Է»

 

«Իրավունքը» երեկ գրել էր ԲՀԿ որոշ պատգամավորների «օրիգինալ» բոյկոտի մասին՝ սահմանադրական բարեփոխումների քվեարկության վերաբերյալ: Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ եղող պատգամավորներն իրենց  «դեմ»-ը արտահայտեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ու քոչարյանական թեւին պատկանող Zham.am լրատվականի միջոցով: ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից այսօր լրագրողները պարզեցին` ինչո՞ւ  նա երեկ  չմասնակցեց քվեարկությանը: «Դե ես այդպես եմ որոշել: Ինձ համար կարեւորը հանրության կարծիքն է»,- ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

«Իրավունքը» հակադարձեց՝ կարող էր գալ ԱԺ-ում  եւ «դեմ»-ի կոճակը սեղմելով  արտահայտել իր դիրքորոշումը: «Այո, կարող էի, բայց իմ «դեմ»-ն այդպիսին էր»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին կան տարաձայնություններ:

Մեր մյուս դիտարկմանը, թե ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը տեղեկացրել է, որ միայն Նաիրա Զոհրաբյանի բացակայությունն է հարգելի: Փաստորեն, պրն Մարգարյանը տեղյակ չի պահել պրն Մարգարյանն իր բացակայության մասին: «Այո, տեղյակ չեմ պահել»,- հանգիստ արձագանքեց քաղաքական գործիչը:

«Իսկ չե՞ք կարծում, որ փոքր-ինչ անլուրջ է երկրի համար կարեւոր փաստաթղթի ընդունման վերաբերյալ դիրքորոշումն այլ տեղերից հայտնել»,- հետաքրքրվեց «Իրավունքը»:  «Ես կարծում եմ` իմ մոտեցումն ավելի լուրջ է»,- պնդեց ԲՀԿ-ականը:

Ի դեպ, Ստեփան Մարգարյանը «Հզոր Հայրենիք» կուսակցության անդամ է, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի հրավիրել այդ կուսակցությանը Բաղրամյան 26` քննարկելու սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Պրն Մարգարյանին հարցրինք` սպասելի էր իր համար այս մոտեցումը, չէ ՞որ ԱԺ-ում գոնե մեկ ներկայացուցիչ կուսակցությունը կարող էր լինել նախագահականում: «Մեկնաբանություն չունեմ»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության անդամը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին