«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ «ԲԵՆԶԻՆԻՍՏՆԵՐԻ» ԱՃ Է ՆԿԱՏՎԵԼ»

Արխիվ 12-16

«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ «ԲԵՆԶԻՆԻՍՏՆԵՐԻ» ԱՃ Է ՆԿԱՏՎԵԼ»

 

Այն, որ թմրամոլությունը մեր երկրում ունի մտահոգիչ ծավալներ, եւ այդ պատկերը թուլանալու նշաններ չի ցուցաբերում, հայտնի բան է: Դա դեռ քիչ էր՝ վերջին ժամանակներս էլ «մոդայի» մեջ մտավ այսպես ասած՝ սփայսը՝ սկսելով արագորեն դիրքեր զբաղեցնել մեզ մոտ եւս: Մինչդեռ այդ վտանգավոր թմրամիջոցի հետ կապված մեզ մոտ էլ կա այն խնդիրը, որ սփայսը պաշտոնապես թմրամիջոցներ շարքում դասելու հարցում կան բավականին լուրջ խնդիրներ: Թե Հայաստանում որտե՞ղ եւ ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված, թմրամոլների տարիքային ի՞նչ միտում է նկատվում, ի՞նչ թիվ են կազմում Հայաստանում կին թմրամոլները, փորձեցինք պարզել  ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ ՎԱՉԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ:

Հայաստանում շարունակվում է հիմնական տարածված թմրամիջոցը համարվել կանեփից ստացվող թմրամիջոցները, մասնավորապես՝ մարիխուանան: Վերջին տարիների ընթացքում Հայաստան են ներթափանցել նաեւ, այսպես ասած, համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի «դիզայներական» թմրամիջոցները` սփայսը, որը վերջին շրջանում տարածվել է ողջ աշխարհում: Սփայս անվանումը թարգմանաբար նշանակում է  ծխախառնուրդի համեմունք, որի շրջանառությունը ի սկզբանե եղել է օրինական եւ նախատեսված է եղել որպես բուրումնահոտ ծխեցնելու համար: Սակայն իրականում այն հանդիսանում է սինթետիկ թմրամիջոց` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով (կարող է մինչեւ իսկ մահացու հետեւանք առաջացնել): Սրա վտանգավորությունը նաեւ այն է, որ էժան է ու մատչելի: Բարեբախտաբար՝ սփայսը այդքան էլ տարածում չունի մեզ մոտ, քանի որ ակտիվ պայքար է տարվում այդ թմրամիջոցի դեմ: Նաեւ աշխատանքներ են տարվում տվյալ թմրամիջոցը արգելված թմրամիջոցների ցուցակում ներառելու համար: Սփայսի առանձնահատկությունը նրանում է, որ քիմիական բաղադրությունը հեշտությամբ փոխվում է, եւ ամբողջ աշխարհը կանգնած այդ խնդրի առաջ, քանի որ չի հաջողվում դեռեւս տվյալ թմրամիջոցը ներառել արգելված թմրամիջոցների ցուցակում:
- Ի՞նչ կասեք դեզոմորֆինի՝ բենզինային հիմքով թմրամիջոցի տարածման մասին: Ի՞նչ միտում ունի տարածվածության առումով այդ թմրամիջոցը:
- Վերջին մի քանի տարիներին Հայաստանում լայն տարածում է ստացել է դեզոմորֆին տեսակի թմրամիջոցը, քանի որ այն համեմատաբար մատչելի է: Այո, վերջին մի քանի տարիներին դեզոմորֆին օգտագործողների կամ, այսպես ասած, «բենզինիստների» որոշակի աճ է նկատվել: Նկատվում է նաեւ սուբուտեքստ տեսակի թմրանյութի օգտագործման աճ, որը հիմնականում Հայաստան է ներթափանցում է Ֆրանսիայից` փոստային առաքումների միջոցով: Հայաստան` Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվում են նաեւ ափիոն եւ մետամֆետամին տեսակի թմրամիջոցները, որոնցից մետամֆետամինի շատ քիչ քանակություն է այստեղ օգտագործվում. այս թմրամիջոցները հիմնականում նախատեսված է տրանզիտ ճանապարհով այլ երկրներ տեղափոխելու համար:
Այո, այդ ժամանակակից թմրամիջոցները մեր երկրում թեեւ կան, սակայն մեկ անգամ եւս կրկնեմ՝ Հայաստանում թմրամոլները հիմնականում օգտագործում են տեղական թմրամիջոցը՝ կանեփը:
- Աշխարհագրական առումով, հատկապես Հայաստանի ո՞ր մասերում եւ ո՞ր թմրամիջոցն է առավել տարածված:
- Բնականաբար՝ թմրամիջոցների տարածվածության առումով առաջինը Երեւանն է: Դեզոմորֆինը օգտագործողների առումով թիրախային է Շիրակը, Լոռին եւ Սյունիքը, իսկ մարիխուանա տեսակի թմրամիջոցի տարածվածություն կա հատկապես Արարատի եւ Արմավիրի մարզերում:
Հայաստանում հիմնականում թմրանյութ օգտագործում են 35-ից բարձր տարիք ունեցող անձինք: Երիտասարդների շրջանում թմրանյութ օգտագործողների թիվը քիչ է, առավել եւս՝ անչափահասների մոտ: 2015 թվականի վեց ամսվա դրությամբ ընդամենը 6 անչափահասի օրգանիզմում է հայտնաբերվել թմրանյութի` մարիխուանայի առկայություն: Կին թմարամոլների շրջանում նույնպես չէի ասի, որ աճ կա, բայց կանանց օրգանիզմում եւս երբեմն հայտնաբերվում է մարիխուանա տեսակի թմրամիջոցի առկայություն:
- Պարոն Հովսեփյան, այս տարվա ընթացքում որքա՞ն անձինք են հասցրել թմրանյութի հետ կապված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվել:
- 2015 թվականի վեց ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված տարբեր քրեական պատասխանատվության են ենթարկվել 240 անձինք, որոնցից 9-ը կանայք են, 1-ը՝ անչափահաս, եւ 17-ը՝ օտարերկրացի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին