ԳԱՆԳՈՍԿՐ ՁՈՐԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԳԱՆԳՈՍԿՐ ՁՈՐԱԿՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է.

«2015թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 10-ին, ոստիկանության Կապանի բաժնից Սյունիքի մարզային քննչական վարչությունում գրություն է ստացվել, որ Կապանի Աշոտավան բանավանի հարակից ձորակում հայտնաբերվել է գանգոսկր: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ն.Աբգարյանի գլխավորությամբ։
Կապանի Աշոտավան բանավանի հարակից ձորակում հայտնաբերվել է գանգոսկր, հարևանությամբ` տղամարդու տաբատ, որի գրպանում եղել է 500 և 10 ՀՀ դրամ անվանական արժեքով մետաղադրամներ, պրոթեզ` բաղկացած 14 ատամից, բաճկոն, որի գրպանում եղել է 14.02.1937թ. ծնված Սերյոժա Ավանեսյանի անվամբ անձնագիր, 3 հատ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, հեռախոսի լիցքավորիչ, մեկ տուփ ծխախոտ և լապտեր, ինչպես նաև՝ մոխրագույն շապիկի կտորներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տեղեկացնենք, որ 1937թ. ծնված Սերյոժա Ավանեսյանն անհետ կորած է համարվում 2015 թվականի փետրվարից։ 2015թ. փետրվարի 5-ին Կապան քաղաքի բնակիչ Բենիամին Մարգարյանը ոստիկանության Կապանի բաժնում գրավոր հաղորդում է տվել, որ քեռին` 14.02.1937թ. ծնված Սերյոժա Արամի Ավանեսյանը, 2015թ. փետրվարի 4-ին Երևանից դուրս է եկել՝ Կապան ժամանելու համար, սակայն չի հասել:

Հաղորդման առթիվ 2015թ. փետրվարի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Պարզվել է, որ Սերյոժա Ավանեսյանը կնոջ` Արշալույս Հովսեփյանի հետ բնակվել է Երևան քաղաքում՝ վերջինիս մեկ սենյականոց տանը, կենսաթոշակառու էր, տառապել է ծերունական փսիխոզով, հաճախակի ունեցել հիշողության կորուստ: Առաջին կնոջից ունեցել է երկու որդի և մեկ դուստր, որոնք բնակվել են Ռուսաստանի Դաշնությունում: 2014թ. աշնանից սկսել է պարբերաբար այցելել Սյունիքում բնակվող հարազատներին:

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. փետրվարի 4-ին` առավոտյան, Երևանում ստացել է կենսթոշակը և  նույն օրը` ժամը 15-16-ի սահմաններում, քաղաքացի Դավթյանի վարած «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհվել է Կապան։ Հասնելով Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղ՝ ցանկացել է իջնել ազգականի տան մոտ, սակայն տան տեղը շփոթելու պատճառով խնդրել է տանել Կապան, և ավտոմեքենայից իջել է Լեռնագործների փողոցի 2-րդ նրբանցքի մոտ:

Քննություն է տարվում՝ պարզելու Ս.Ավանեսյանի մահվան հանգամանքները»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին