«ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ` ԵՐԵԽԱՆԵՐԻ»

Արխիվ 12-16

«ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ` ԵՐԵԽԱՆԵՐԻ»

 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ տոմսով դիտելու` «Հավես չկա» եւ «Թափթփված Թագուհին» երկու նոր մանկապատանեկան կինոկատակերգությունները: Հեքիաթ ֆիլմերն ունեն դաստիարակչական ուղղվածություն: «Թափթփված Թագուհին» անչափ փնթի մի աղջկա մասին է, ով իր ընկերուհիների շնորհիվ վերափոխվում է` դառնալով կոկիկ աղջիկ: Իսկ «Հավես չկա» ֆիլմն էլ պատմում է ալարկոտ տղաների մասին, որոնք ամեն կերպ փորձելով սիրաշահել աղջկա վստահությունը`  վերափոխվում են:

Ֆիլմերի բեմադրող ռեժիսոր ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ ընդհանրապես երեխաների հանդեպ եղած սերն է իրեն դրդել հեքիաթ ֆիլմեր նկարահանել. «Քանի-որ շատ եմ սիրում երեխաներին, այդ պատճառով ստեղծեցի մանկապատանեկան ֆիլմեր: Պաշտպանեցի հեղինակային իրավունքներս եւ սկսեցի աշխատել: Հեքիաթ ֆիլմերն անվանում ենք մանկապատանեկան, քանզի մեր մոլորակի ապագան հենց երեխաներն են: Աշխարհում որեւէ դրական փոփոխություն կատարելու համար պետք է ամեն ինչ սկսել հենց երեխաներից»:
Ֆիլմերի սյուժեներն ունեն հիմնական նպատակ, սկզբունքներ, որոնք հեքիաթ ֆիլմի հիմքն են, իսկ կինոնախագիծը ներկայացնում է ֆիլմեր` ստեղծված հատուկ երեխաների ճիշտ դաստիարակության եւ մեր մոլորակի բարի ապագայի համար. «Սա Ճիշտ եւ օգտակար ժամանց է բոլոր տարիքի երեխաների համար: Այս անգամ հեքիաթ ֆիլմը ներկայացնում է մարդկային երկու թերություն: Ալարկոտ կամ թափթփված բնավորությունն ուղղելը այնքան էլ հեշտ բան չէ, բայց մեր հերոսներին հաջողվում է դա անել: Մեր նպատակն է` հանդիսատեսին ի ցույց դնել իրական կյանքում մարդկանց գործած սխալները եւ մատնանշելով դրանց բացասական հետեւանքները` փորձել հեռու պահել բոլորին վարքագծի նմանօրինակ դրսեւորումներից: Եթե մեզնից յուրաքանչյուրը նման մի քայլ անի, աշխարհում խաղաղություն կտիրի: Դա է հեքիաթ ֆիլմի երազանքը: Այդ իսկ պատճառով որոշել ենք այսուհետ մեր ֆիլմերը մատուցել անգլերեն թարգմանությամբ, որպեսզի մեր բարի նպատակը հնարավորինս հեռու հորիզոններ լուսավորի»,- ասաց ռեժիսորն ու մանրամասնեց, թե ինչ սկզբունքով են ընտրվում ֆիլմերում նկարահանվող երեխաները. «Ծնողները մոտենում են ինձ, խնդրում, որ իրենց երեխաներին ներգրավենք ֆիլմերում: Ես ընտրում եմ ավելի շնորհալիներին` գլխավոր դերերի համար, իսկ ովքեր էլ մի փոքր զիջում են` առայժմ  էպիզոտիկ դերերում են հանդես գալիս, եթե աճն իրենց մոտ արագ լինի, ապա նրանք էլ կանցնեն գլխավոր դերերի»:
Ռեժիսորը չնայած հակիրճ, բայց խոսեց նաեւ նկարահանումների ժամանակ ծագած բարդությունների մասին. «Նկարահանումների ժամանակ ծնողների հետ ավելի շատ բարդություններ են լինում, քան երեխաների, որովհետեւ երեխաները շատ պարզ մարդիկ են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՄԻՆԱՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին