ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌՋԵՎ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌՋԵՎ

 

Մեր օրերում հայրենասիրությունը կարծես թե դարձել է ձեւական ու նորաձեւ` զուտ համացանցային բնույթ կրող: Հայրենասիրությունը որոշ մարդիկ ապացուցում են ոչ թե գործով, այլ տանը` համակարգչի առջեւ նստած, մեկ-երկու տող գրելով: Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանը կրկին լարված էր, բոլորի ուշադրությունը սեւեռված էր դեպի այնտեղ` սահմանին կանգնած հայոց բանակի զինվորը, որը զենքը ձեռքին օր ու գիշեր կռվում էր եւ պաշտպանում հայրենի սահմանները: Այդ օրերին ոչ բոլորը կարողացան տանը նստել եւ սպասել իրադարձությունների զարգացմանը: Սրտացավ եւ իրական հայրենասերները գնացին դեպի սահման` կանգնեցին հայ զինվորի կողքին: Իսկ հայրենասեր խաղացողները հեռվից հեռու չտիրապետելով իրավիճակին եւ չհասկանալով, որ առանց իրենց խորհուրդների էլ, հայ զինվորը լավ գիտի իր անելիքը` սկսեցին համացանցը լցնել իրենց գրառումներով, նույնիսկ որակումներ տվեցին զինվորների գործողություններին:

Սովորաբար նման օրերին մարդկանց մի մասը միանգամից ձեռք է բերում մի քանի մասնագիտություն` դառնում հոգեբան, վերլուծաբան, փորձագետ, իսկ նպատակը մեկն է`ցույց տալ անմնացորդ «հայրենասիրություն»... Որպես կանոն` իրական հայրենասերները զբաղված են գործով, իսկ նրանց դերը ստանձնածները Քաջ Նազարի նման` հայրենասիրությունը դրոշակ դարձրած, ամեն տեղ բարձրաձայնում են` հե՜յ, մենք հայրենասեր ենք... Ցավոք, դա միայն սահմանափակվում է բառերով: Դժվար թե, որեւէ մեկը հիշի հայրենի հողի եւ հայրենիքի բարօրության համար պայքար մղած այնպիսի մարդու, ով երբեւէ իր արած գործերի մասին բարձրաձայնի կամ ամեն տեղ հպարտանա: Այդ ամենը նրանց հոգու պահանջն է ու մարդկային մղումը, այլ ոչ թե աչքի ընկնելու կամ ինքնահաստատվելու ձգտում, ինչպես այսօր շատերի մոտ է:
Գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե բոլորը զբաղվեին իրենց գործով եւ ազգային արժեքներն իրական կյանքից չբերեին համացանց` չափեին համացանցում իրենց գրած գրառման արժեքին համապատասխան: Չէ, չկարծե՛ք, թե արգելվում է հայրենասիրության մասին գրառում անելը, ոչ էլ` հավանություն տալը, այլ` կեղծ բարեպաշտական հայրենասիրության քարոզն առ հայրենիք, առ հայրենի հող: Չնայած` այս ամենի մեջ ուրախալին այն է, որ տկար ու անզոր ոգով նման մարդիկ բարեբախտաբար միայն վիրտուալ կյանքում են խորհուրդներ տալիս: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե, ասենք, նրանք մի պահ հայտնվեին իրականության մեջ...
Մնում է հուսալ, որ ոմանք կհասկանան` հայրենասեր լինելը ոչ թե նորաձեւ է,այլ հոգու պահանջ:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին