«ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԿԱՆ ԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ...». ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԿԱՆ ԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԿԱՄ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ...». ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Տարիներ շարունակ մենք հաղթահարել ենք բազմաթիվ խնդիրներ, և այդ ամենով հանդերձ՝ գրանցել ենք նաև բազմաթիվ հաղթանակներ և ձեռքբերումներ: Ներկայումս կանգնած ենք նոր մարտահրավերների առջև` անհանդուրժողականություն, ագրեսիվ քաղաքականություն, հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ՝ հայ ժողովրդիս, պարտավորեցնում է միասնական լինել՝ հանուն մեր պետության և հայ ժողովրդի անվտանգության: Եվ այս  պայքարում չկան դիմադիրներ կամ ընդդիմադիրներ, մեզանից յուրաքանչյուրն այստեղ ունի իր դերը, ով պատրաստ է  իր մասնակցությունը բերել հանուն մեր ընդհանուր հաղթանակի:

Անշուշտ, «Հայ», «Հայաստան», «Հայ ժողովուրդ» բառերը պայքարի ասոցիացիա են առաջացնում, և մենք ստիպված ենք լինում տարբեր հարթակներում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա և ակնկալել օբյեկտիվ գնահատական:

Իսկ «Ադրբեջան», «Ադրբեջանցի» բառերը ագրեսորի կեղծ արժեքներ ստեղծողի ասոցիացիա են առաջացնում, և մենք դարձյալ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության օրինակներին, որոնք բազմաթիվ են:Մասնավորապես, խոսքը վերաբերվում է կին քաղաքական բանտարկյալներ Լեյլա Յունուսին, Խադիջա Իզմայլովային և այլ բազմաթիվ քաղաքական բանտարկյալներին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում ժողովրդավարական արժեքներ կրելը դատապարտված է:

Սեպտեմբերի 23-ին ես Հայաստանի կանանց պատվիրակության հետ մասնակցում էի Սանկտ-Պետերբուրգում Կանանց Եվրասիական ֆորումին, որտեղ մասնակցում էին շուրջ 800 կին 85 երկրներից:Այնտեղ ևս ականատես եղանք ադրբեջանցիների կողմից տարածվող ապատեղեկատվության և հրահրվող սադրանքների գործելաոճին, որը հենց տեղում ստացավ իր արժանի հակահարվածը հայ պատվիրակների կողմից: Մեր խմբի համախմբվածության, արդյունավետ համագործակցության, և միասնական դիրքորոշման արդյունքում, այս հարթակում  ևս հայ և ադրբեջանցի կանանց հակամարտությունը ավարտվեց ճշմարտության  և արդարության հերթական հաղթանակով:

Վերջերս Ստրասբուրգում ևս մեկնարկած աշնանային նստաշրջանին ԵԽԽՎ–ում  հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված   տվեց՝ ճշմարիտ տեղեկատվություն և ռեալ  գնահատականներ հնչեցնելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի և նրա վարած քաղաքականության վերաբերյալ:

Իսկ Սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ ի թիվս այլ թեմաների` նախագահը բավականին կոշտ և հաստատակամ անդրադարձավ սահմանային լարվածությանը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու սադրիչ գործողություններին:

Վստահ ենք, որ  մեր պայքարը  շարունակական է լինելու, կամքը անկոտրում, նպատակն արդարացված, հաղթանակն անսասան:

Դարեր շարունակ մենք հաղթել ենք ոչ միայն զենքով, այլև երգով:Այս տարի համայն հայության մայրաքաղաքը՝ Երևանը, դառնում է 2797 տարեկան. սա ևս մեր ազգի միասնական գոյամարտի հաղթանակն է, որը, ի հեճուկս մեր թշնամիների և ի փառս մեզ, ինչպես միշտ, կնշենք մեծ ոգևորությամբ:


Շնորհավո′ր տոնդ, Երևա′ն, մեր ջերմ և բարի քաղաք:

 

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 6-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին