ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԸ

 

 

 

Ալ.Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին տեսանյութեր, որոնք պատմում էին ինստիտուտի անցած ուղու, նվաճումների եւ ձեռքբերումների մասին: Լեգենդար մարզիկներն ու մերօրյա չեմպիոնները եւս ուշադրությունից դուրս չմնացին, քանզի հենց նրանք են կերտել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ամենահիշարժան ու պատվաբեր էջերը: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը իր խոսքում հակիրճ ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, առանձնացնելով դրա ամենակարեւոր էջերը.«Հարագելի հյուրեր, յուրաքանչյուր կոլեկտիվի աշխատանքային գործունեության  ընթացքում գալիս է մի պահ, երբ պետք է գնահատել անցած ուղին, ամփոփել նվաճումները, հաշվի առնել ձեռք բերած փորձը եւ անցնել որակական նոր մակարդակի: 70 տարիների ընթացքում բուհը պատրաստել է 18 հազար մասնագետ, մենք հպարտանում ենք մեր շրջանավարտներով, բավական է նշել միայն, որ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողները նվաճել են 12 ոսկե, 12 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ, ինչպես նաեւ Հայաստանի հանրապետության ազգային հավքականի կազմում  երեք անգամ նվաճել են համաշխարհային շախմատի օլիմպիադայի չեմպիոնի կոչումը...»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ամեն Աշոտյանը, ով խոսելով բուհի 70 ամյա գործունեության մասին հատկապես ընդգծեց, բուհի ուսանողների նվաճումները մեծ սպորտում, նշելով, որ գրանցած արդյունքները խոսում են այն մասին, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը հրաշալի կատարում է իր առաքելությունը.«Թույլ տվեք հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ սրտանց եւ ջերմորեն շնորհավորել բուհի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, բոլոր տարիների շրջանավարտներին, բուհի բոլոր բարեկամներին մաղթելով նորանոր հաջողություններ եւ  ձեռքերումներ ուսման մեջ, աշխատանքում եւ աձնական կյանքում»,-ասաց նախարարը, հավելելով, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ Հայաստանի հանրապետության նախագահի կողմից արժանացել են պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների: Պարգեւատրման արարողությունն վստահված էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը կրթության եւ սպորտի  զարգացման ոլորտում ձեռքերումների, երտասարդ մասնագետների պատրաստման, բազմամյա արդյունավետ գործունեության, եւ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հիմնադրաման 70 ամյա տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվեց ԵՊՀ հուշամեդալով, որը հանձնելու եւ բուհին շնորհավորելու եկել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հանդիսավոր երեկոյի գեղարվեստական մասն ապահովեցին երգիչներ՝Համլետ Գեւորգյանը, Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը եւ Մկրտիչ Մկրտչյանը, ելույթ ունեցավ նաեւ «Բերդ» պարային համույթը: Ինստիտուսի սաները եւս հանդես եկան պարային-ակրոբատիկ գեղեցիկ համարներով:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին