Ո՞Ր ԲՀԿ-ԱԿԱՆՆ Է ՎԻՐԱՎՈՐԵԼ ՄԵԿ ԱՅԼ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Արխիվ 12-16

Ո՞Ր ԲՀԿ-ԱԿԱՆՆ Է ՎԻՐԱՎՈՐԵԼ ՄԵԿ ԱՅԼ ԲՀԿ-ԱԿԱՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

 

 

Սահմանադրության նոր քվեարկության ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանը ԱԺ դահլիճում չի եղել, սակայն նրա փոխարեն մեկ այլ պատգամավոր է գրանցվել: «Իրավունքը» Վահան Կարապետյանից պարզեց` նա տեղեկություն ունի, թե ով է իր փոխարեն գրանցվել եւ ինչ պարզաբանում կտա վերոնշյալ դեպքի համար:


- Ես շատ գիտեմ: Կարդացի, իմացա: Հիվանդ էի, ճիշտն ասած»,- ասաց  ԲՀԿ պատգամավորը:


- Դուք այդ օրը խորհրդարանում չե՞ք եղել:


- Այո: Ես այդ օրն ԱԺ-ում չեմ եղել: Ում հարցնում եմ, ասում են… Բայց գրացվե՞լ են (նկատի ունի իր փոխարեն-խմբ.):


- Այո, գրանցվել են Ձեր փոխարեն ու ձեր անվան դիմաց գրված է` չի քվեարկել: Այսինքն` դուք չեք քվեարկել նոր սահմանադրության օգտին:


- Ճիշտն ասած, նոր հարցրի հարեւաններին…


- Հարեւաններն ովքե՞ր են :


- (Ծիծաղում է եւ բացում պատգամավորական սենյակի դուռը: Հավանաբար իր կողքին նստող պատգամավորներին նկատի ունի` հարեւաններ ասելով-խմբ.):


- Գուցե Ձեր կողքին նստող պատագամավորներին  հարցնեք: Ովքե՞ր են նստում Ձեր կողքին:


- Վահե Էնֆիաջյանն ու Դավիթ Քոչարյանը:


- Ինչ եք կարծում, ով արած կլինի:


- Դու ո՞ւմ վրա ես կասկածում:


- Դուք պետք է ասեք:


- Ես չգիտեմ (ծիծաղում է-խմբ.):


- Իսկ  հետեւողական կլինե՞ք` պարզելու` ով է նման քայլ արել:


- Հա, իհարկե:Կփորձեմ: Վիրավորված եմ:


- Բայց  կարծես ուրախ եք:


- Չէ, կատակում եմ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին