«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՀԱՄԲԵՐԵՑ ԵՎ ՊՈՌԹԿԱՑ»

Արխիվ 12-16

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՀԱՄԲԵՐԵՑ ԵՎ ՊՈՌԹԿԱՑ»

 

Եվ այսպես, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարեց, որ անդամագրվում է «Ոչ»-ի ճամբարին: Իհարկե, դա սպասելի էր, բայց երբ այդ մասին բարձրաձայնվեց, ապա արդեն կարելի է ասել, որ հայաստանյան ներքաղաքական պայքարը տեղափոխվում է նոր հարթություն: Այս, ինչպես նաեւ կամաց-կամաց մարող սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճամբարի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

 

–Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՀՀ երկրորդ նախագահը ԱԺ-ում սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունելուց հետո միայն որոշեց քննադատության ենթարկել այն ու խոսել դրա վտանգավորության մասին:
– Սա էլ հետաքրքիր քայլ էր: Շատերը մտածում էին, որ քվեարկությունը կարող էր վատ արդյունք ունենալ, չնայած բոլոր կանխատեսումները կային, որ եռանիշ թվով են պատգամավորները «կողմ» ասելու («կողմ» է քվեարկել 104 պատգամավոր-հեղինակ): Եվ միայն դրանից հետո, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանն ընդամենը չհամբերեց եւ պոռթկաց, թե գիտեք սա անընդունելի է, ու դրա ժամանակը չէ:
– Գուցե նրան հիասթափեցրի՞ն նրանք, ովքեր խորհրդարանում հովանավորվում են իր կողմից, բայց վճռական պահին ոչ թե «դեմ», այլ «ձեռնպահ» քվեարկեցին:
– Դա էլ կարող է լինել, որովհետեւ եթե մենք հետ ենք նայում, մի քանի ամիս առաջ, երբ գործընթացը թեժ փուլում էր գտնվում, որեւիցե մեկը չէր էլ կարծում, որ կարող է նմանատիպ քվեարկություն տեղի ունենալ: Բայց ի պատիվ երկրի նախագահի, որը բոլոր քաղաքական ուժերի հետ` անկախ թվից ու նրանց կշռից, գնաց համագործակցության եւ բոլորի հետ հանդիպեց, քննարկեց նախագիծը: Այդ թվում նաեւ համապատասխան հանձնախումբը փորձեց բոլոր առաջարկությունները կա՛մ հերքել, կա՛մ հիմնավորել, կա՛մ հիմնովին մերժել, կա՛մ ընդունել, կա՛մ բանակցել: Եվ Վենետիկի հանձնաժողովի հետ մի քանի անգամ տարբեր տեսակի քննարկումներ եղան: Արդյունքում կարողացանք կոնսոլիդացնել այս խնդրի շուրջ բոլոր քաղաքական ուժերին:
– Կարելի՞ է ասել, որ արդեն իսկ տապալվեց սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «ոչ»-ի ճամբարը:
– Ըստ էության, ձախողվեց, որովհետեւ «ոչ»-ի ճամբարը որեւիցե կառուցողական լուրջ բան չի ասում, այլ որդեգրել է մի քաղաքականություն, որով մի քանի տասնյակ մարդ է հավաքում, որպեսզի իշխանություններին հայհոյի ու դրանով էժան հեղինակություն ձեռք բերի: Մինչդեռ, «ոչ»-ի ճամբարի գործընթացը, կարծում եմ, լուրջ գործընթաց պետք է լիներ, որովհետեւ նախ պետք է կարողանաս հասարակությանը համոզել, թե ինչի համար ես ասում` ո՛չ սահմանադրական փոփոխություններին:

Ասվածը պետք է հիմնավորես, իսկ եթե չես կարողանում հիմնավորել, գոնե առաջարկություններ արա: Դատարկ «ոչ» ասելն ու էժան հեղինակություն ձեռք բերելը որեւիցե քաղաքական ուժի համար երկար ճանապարհ չի կարող ունենալ: Դրա համար իրոք ցավում եմ, որ մեր քաղաքական դաշտի ընդդիմությունն այսօր այսպիսին է: Կուզենայի ավելի ուժեղ, կառուցողական ընդդիմություն տեսնել, որը կկարողանար օգնել իշխանություններին եւ զսպաշապիկ լինել իշխանությունների համար:
– Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ խորհրդարանական ելույթների ժամանակ նախ` ստանձնեց ԲՀԿ նախկին առաջնորդի խոսնակի դերը, ապա` ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունը կրկնեց` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կներեք, բայց ինձ համար արդեն անհասկանալի է դառնում, որ ընդդիմության երբեմնի հակադիր ուժերը այսօր ինչ-որ մի խնդրի շուրջ, որը իշխանությունների  բարեփոխումներին դեմ գնալն է, հանուն դրա կարող են մոռանալ իրենց բոլոր տարաձայնությունները, որպեսզի իշխանությանը ընդդիմանան: Սա անընդունելի է ինձ համար: Իրենք այդքան շատ են խոսում ժողովրդի, հասարակության անունից, բայց մեր ժողովուրդը շատ լավ հիշում է ու երբեւիցե չի մոռանում, թե ով որ ժամանակ ինչ է ասել, ինչ է արել եւ այսօր ինչ է անում: Դրա համար  իրենք պետք է մտածեն իրենց արժանապատիվ կեցվածքի, ոչ թե այսօր րոպեական հեղինակություն ձեռք բերելու մասին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին