Զարմացած

Արխիվ 12-16

 

Բոլորը հասցրել էին իրենց կարծիքը հայտնել նոր Սահմանադրության մասին, մնում էր ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ: Սույն վարկաբեկված կերպարանքը` ներկայացնելով իր արտերկրյա տերերին մի հսկայական «լավաշ» զեկույց Սահմանադրության մասին, չբավարարվեց դրանով ու որոշեց հրապարակավ մի բան էլ անձնական կարծիք հայտնել. «Այսինքն` հիմա դուրս է գալիս, որ իրենք նույնիսկ ամենալավ փոփոխություններն առաջարկեն, մենք «ոչ» ենք ասելու: Այո: Պետք է ասենք` ոչ, որովհետեւ իրենք այսօրվա գործող Սահմանադրության հիմնարար սկզբունքները ոտնահարել են, եւ չենք կարող իրենց վստահել»: Դե ինչ ասես, եթե Սաքունցը դեմ է այդ նախագծին, ապա անգամ նախագծից ոչ մի տող չկարդացած լինելու դեպքում արժե կողմ քվեարկել: Սաքունց լինեմ, թե սուտ եմ ասում:


Ի դեպ, «Ոչ»-ի ճակատի բազում ներկայացուցիչներ պարզվում է, որ ոչ միայն շպիոնօնիկ են, այլեւ դա չեն էլ թաքցնում: Այսպես, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ պարզվում է ամբողջ հույսը դրել է փողոցային պայքարի վրա. «Մեզ մնում է միայն մի կողմ շրջել այս էջը եւ անցնել փողոցային պայքարի: Մենք 30-ից ավելի նախաձեռնությունների ու կազմակերպությունների հետ ենք համագործակցում, կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, ովքեր կհայտարարեն, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին եւ այս ռեժիմին: Սա պայքար է Հայաստանի քաղաքացու եւ այն վարչակազմի, ռեժիմի միջեւ, որը փորձում է քաղաքացուց խլած իշխանությունը պահել, վերարտադրվել եւ հավերժ մնալ իշխանության: Բնականաբար, քաղաքացին իր խոսքը պիտի ասի փողոցում, արտահայտվելու որեւիցե այլ տեղ չունի քաղաքացին, լրատվամիջոցները վերահսկվում են իշխանության կողմից, իսկ ԱԺ-ն գերեվարված է այդ վարչախմբի կողմից»: Եվ պարզվում է` ով է հիմնականում այդ աշխուժակների (ակտիվիստների) եւ աշխուժաչկեքի (ակտիվիստուհիների) հիմնական հույսը` օտարերկրյա դեսպանները. «Անընդհատ կապի մեջ ենք նրանց հետ, ե՛ւ դեսպանների հետ է հանդիպում եղել, ե՛ւ դեսպանատների ներկայացուցիչների հետ, նամակագրություն էլ է եղել, բոլորի հետ է համագործակցությունը»:  
Ի դեպ, գենդերի ու ֆեմինիզմի գծով աշխուժակություն անող ՀԿ-ների դարդը քիչ էր, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենք անցկացնելու գծով ո՛չ լոբբինգն է ստացվում, ո՛չ ակցիաները, ո՛չ էլ լրատվամիջոցներն իրենց շան տեղ են դնում, հիմա էլ զարմանալիորեն մի դաժան հարված նրանց հասցրեց ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ. «Ես սա համարում եմ շատ նուրբ թեմա, մամուլում շատ կարդացել եմ, թե ինչպես է մի փոքր վեճի պատճառով կինը երեխաների հետ հայտնվել կացարանում: Կացարանում իր իրավունքներն այնպես են իրազեկել, որ երկար ժամանակ ընտանիքից դուրս է մնացել: Ես ինքս կին եմ եւ շատ կարեւորում եմ ընտանիքի պահպանությունը»: Չէ, տիկին Աճեմյանը հեչ չի խղճում սրանց, ճակատներին պարզապես մեխում է` դուք ընտանիք քանդող եք եւ ուրիշ ոչինչ:
Իսկ ամենադժբախտ քաղաքական գործիչը շարունակում է մնալ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Զարմանալիորեն, նա ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել անհաջողակի կերպարից: Երեկ ուշագրավ դեպք տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճից դուրս: Խորհրդարանական ելույթներից հետո, երբ աշխատանքային ժամն ավարտվեց, ԱԺ միջանցքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին ՀՀԿ-ականները ամոթանք էին տալիս սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճամբարի հավաքների ժամանակ իր գործընկերների հասցեին ավել-պակաս վայրահաչելու համար: Ավելին` վերջինիս հորդորեցին տղամարդուն վայել պահել իրեն: Զարմանալիորեն, պարոն Զուրաբյանն էլ անկեղծացավ. «Բոլորը ինձ տղամարդկություն են սովորեցնում...»: Ու դասը չսերտած աշակերտի պես գլխիկոր հեռացավ խորհրդարանից:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին