«ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ԽՈՍԵԼԸ»

Արխիվ 12-16

«ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ԽՈՍԵԼԸ»

 

Նախօրեին ԱԺ քառօրյա նիստում 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց որոշում` Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ: Այս քվեարկությունը շատերը համարում են նաեւ ներհայաստանյան քաղաքական ապագա պատկերի նախնական արտացոլում: Այսինքն՝ հանրաքվեի շուրջ քվեարկության միջոցով դիրքորոշումների վերջնական հստակեցումը կարող է էլ ավելի զարգանալ՝ մինչեւ իսկ դառնալով 2017թ.  խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ դաշինքների ձեւավորման նախնական փուլ: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ փաստեց.


- Կարելի է ենթադրել, որ մեր քաղաքական դաշտում տեղի կունենան նոր դասավորումներ. գոնե դրա պոտենցյալ հնարավորությունն այս պահին կա: Արդյոք այդ ամենը կբերի՞ ֆորմատային փոփոխությունների, դժվար է ասել, քանի որ այս պահին դա դեռ չի երեւում: Ամեն դեպքում այն, որ քաղաքական ուժերը` ընդդիմադիր եւ ոչ իշխանական թեւերից ոչ բոլորն են համաձայն, ակնհայտ է:

 

 

 

 

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.


- Սահմանադրութան փոփոխության նախագծի ընդունումը մեծ դեր խաղաց, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ընդդիմադիրներից ով է իրականում ընդդիմադիր, ով իշխանամետ:  Այս քվեարկությունն իրականում ցուց տվեց, թե ովքեր են պատրաստ գործարքի, որի կարիքը ՀՀԿ-ն չունի: Իրականում դժվար է ասել, թե այս ամենից հետո ինչ տեղի կունենա: Ամեն դեպքում՝ մեծ խմորումներ կլինեն, եւ այս պատկերին որոշ կուսակցություններ կբյուրեղանան:

 

 

 

 

 

ԱԺ ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ընդգծեց.

- Այնպիսի կարեւոր գործընթացի, ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրություններն են, դեռ երկար ժամանակ կա, որպեսզի կանխատեսումներ անենք: Այս պահին երկրի համար օրակարգային հարց է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Միայն դրանից հետո երեւի կանդրադառնանք քաղաքական այս հարցերին, կխոսենք, կքննարկենք: Տվյալ պարագայում՝ բավականին շուտ է նոր դաշինքներից խոսելը:

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին