Զ. ՄԽԵՅԱՆ.«ՔԱՂԱՔԻ ՕՐԸ ՏՈՆ Է ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

Զ. ՄԽԵՅԱՆ.«ՔԱՂԱՔԻ ՕՐԸ ՏՈՆ Է ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»


Մի քանի օրից կնշվի  մայրաքաղաքի 2797-ամյակը: Սակայն  «Էրեբունի Երեւան» տոնակատրություններն ոչ բոլորի սրտով է, հասարակության մի մասը դեմ է, պատճառաբանելով, որ տոնակատարության ամբողջ գումարն ուղղվի սահմանամերձ համայնքներին: Հին երեւանցիները կողմ են մայաքաղաքի տոնին նվիրված միջոցառումների անցկացմանը: Նրանցից մեկն էլ պրոդյուսեր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆՆ Է, նրա խոսքով`քաղաքի օրը՝ երկրի գլխավոր օրվա հետ հավասարապես, որպես կանոն, ամենամասսայական տոնն է, նախապատրաստական աշխատանքների թափով ամեմամեծը՝ որը հուզում է մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչին. «Կարծում եմ, այն պետք է էլ ավելի լայն շրջանակների  ընդգրկի, քանի որ մարդկանց նվիրել տոն ` հիասքանչ է եւ նույնն է, ինչ նվիրել բարություն: Բարությունն այն է, որը կարող է լսել խուլը եւ տեսնել՝ կույրը: Բարությունն այն միակ արժեքն է այս անիրական, երեւակայական աշխարհում, որ կարող է համարվել ինքնանպատակ: Եթե մենք բոլորս դրական մտածենք եւ  բարություն տարածենք մեր շուրջը, կզգանք, թե ինչ երջանկություն է, երբ քո քաղաքը տոն ունի: Քաղաքի օրը տոն է համայն հայության համար, քանի որ այդ օրը, արդեն տարիներ ի վեր, Հայաստան են գալիս մեր աշխարհասփյուռ հայրենակիցները. չէ որ մեր քաղաքը ամենաջերմն է, ամենագեղեցիկն ու ամենաժպտադեմը, ամենահյուրընկալը և ամենասիրառատը: Եվ, եթե մենք սիրում ենք մեր քաղաքը, պետք է միշտ նշենք նրա ծննդյան տոնը, առավել եւս, որ Երեւանը աշխարհի՝ պահպանված հնագույն քաղաքներից մեկն է»,-նշեց Զ. Մխեյանը:

Նրա փոխանցմամբ`այս տարի քաղաքի օրվա տոնակատարություններն ունեն որոշ առանձնահատկություններ, քանի որ 2015 թվականը Հայոց Մցեղասպանության  100-րդ  տարելիցն է.«Այս տարի շատ գեղեցիկ կարգախոս ունենք. «Իմ բարի ու ջերմ քաղաք», ուրեմն եկեք միասին բարություն գործենք մեր սիրելի քաղաքի համար եւ սատարենք մեր քաղաքապետարանին. առավել եւս, որ արդեն 20 պատվիրակություն եւ յոթ քաղաքապետեր հաստատել են իրենց մասնակցությունը մեր տոնին, այդ թվում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արցախից»,-շեշտեց տիկին  Մխեյանը եւ ավելացրեց.«Անկասկած է, որ մեր քաղաքի ծննդյան յուրաքանչյուր օր նշվելու է նոր հաջողություններով ու ձեռքբերումներով. չէ որ բոլոր երեւանցիներին միավորում է մեկ բան՝ սերն առ իրենց հարազատ ու նվիրական քաղաքը: Մաղթում եմ բոլոր երեւանցիներին առողջություն, բարեկեցություն եւ նոր իրագործումներ՝ ի նպաստ մեր ուժեղ հայրենիքի և հարազատ քաղաքի»:

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքերի խնդիրների լուծմանը, ապա Զառա Մխեյանի փոխանցմամբ այդ խնդրով զբաղվում է Հայաստանի կառավարությունը, որը միշտը փոխհատուցել  եւ շարունակում է փոխատուցել այդ համայնքերի կրած վնասները:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին