Ուղիղ կապ. «ԹՈՒՐՔԸ ՄԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ` ՃԻՊՈՏԻ ԼԵԶՈՒՆ»

Արխիվ 12-16

Ուղիղ կապ. «ԹՈՒՐՔԸ ՄԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ` ՃԻՊՈՏԻ ԼԵԶՈՒՆ»

 

Ադրբեջանական սադրանքները սահմանին չեն մարում, թեպետ ամեն անգամ արժանանում են հայ զինվորի հուժկու ապտակին: Սակայն սահմանից այս կողմ էլ օր օրի ավելանում են սոցցանցերի դիմաց նստած «հրապարակախոսները», ովքեր կա՛մ մեր բանակին են փորձում նսեմացնել, կա՛մ էլ՝ բանակի կողքին կանգնած հայրենասերներին: Սահմանային իրավիճակի ու բանակի թիկունքի ամրությանն էլ մեծամասամբ վերաբերում էին մեր ընթերցողների հարցերն ուղղված «Հայոց ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ:

 

«ԱՐԴԵՆ ՏՂԱՆԵՐԸ ՍՈՎՈՐԵԼ ԵՆ ԱՅԴ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ»


- Պարոն Զաքարյան, խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ իրավիճակ է այսօր սահմանում, ու հոգեբանական ի՞նչ վիճակում են մեր զինվորները (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ, ք. Երեւան):
- Ըստ իմ ունեցած վերջին տվյալների` հարաբերական խաղաղություն է: Նկատի ունեմ, որ ականանետներ, հրթիռներ շատ չեն կրակում: Սա արդեն կոչվում է հարաբերական խաղաղություն, որն ինչ-որ տեղ նաեւ իմ փորձից ելնելով եմ ասում` մի քիչ ավելի անհանգստացնող է: Ըստ իս՝ արդեն տղաները սովորել են այդ լարվածությանը, եւ երբ այն թուլանում է, կասկածում են, որ ինչ-որ բան այն չէ: Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ասեմ, որ շատ բարձր է: Երբ խոսում են զինվորի մասին հաճախ ասելով, որ սահմաններին 18-19 տարեկան երեխաներ են, ապա պետք է իրենց տեսնել այնտեղ` իսկական մարտական գործողություններ կատարելիս: Ես նկարահանված կադրեր ունեմ, որտեղ  ինքներդ կարող եք տեսնել, թե ինչպես են մեր 18-19 տարեկան տղաները հաճույքով պատժում թշնամուն, երբ թշնամին հանցագործություններ է գործում: Նրանց աչքերը, նրանց այդ ուղիղ մեջքերը... Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նրանց բարոյահոգեբանական վիճակն ավելի քան բարձր է:
- Բոլորն այն կարծիքին էին, որ արցախյան հիմնահարցի լուծումը բանակցությունների մեջ է: Բայց ժամանակը ցույց տվեց ճիշտ հակառակը: Հետաքրքիր է Ձեր տեսակետը, թե ինչպե՞ս պետք է սանձել թշնամուն: (Տիկին ԳՈՀԱՐ, ք. Երեւան):
- Ինչպես ես եմ կարծում, որ պետք է սանձել, այսօր Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակն անում է: Այսինքն` պատժիչ, կանխարգելիչ միջոցառումներով նրանց ստիպում են իրենց բնում մնալ: Նույն մեթոդը, կարծում եմ, պետք է բանակցությունների ժամանակ կիրառել: Միշտ ասել եմ ու կասեմ, եւ սա իմ անձնական կարծիքն է` որպես հասարակ քաղաքացի. թուրքը մի լեզու է հասկանում` ճիպոտի լեզուն: Այդ ճիպոտը ձեռքներիցս պետք է բաց չթողնենք, եթե ուզում ենք, որ նրանք բանակցությանը մասնակցեն ու անեն այն, ինչ պետք է: Վստահ եղեք` հենց որոշեցինք խաղաղություն խաղալ, ճիպոտը տալիս ենք իրենց ձեռքը:
- Ադրբեջանը պետական մակարդակի վրա ու պետական ֆինանսավորման շնորհիվ իրականացնում է ապատեղեկատվության վրա հիմնված հակահայկական քարոզչություն: Ի՞նչ կասեք այս մասին (ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ, ք. Երեւան):
- Ադրբեջանը, երեւի, այդ փողերի մեծ մասը նաեւ Հայաստանում է ծախսում, որովհետեւ մեզ մոտ ադրբեջանական քարոզչություն ավելի շատ եմ կարդում, քան ադրբեջանական մամուլում: Մի անգամ էլ եմ նշել, որ պետք չէ Ադրբեջանը փող ծախսի քարոզչության վրա, այստեղ իր քարոզչությունն անում են հենց «յան»-երը: Ես «յան» եմ ասում բոլոր նրանց, ովքեր «յան»-ով ազգանուն ունեն, բայց իրենց հային վայել չեն պահում:


«ՋՐԱՂԱՑԻՆ ՄԻ ԿԱԹԻԼ ՋՈՒՐ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ»


- Որքանով տեղյակ եմ, մեծ գործ եք արել ու անում եք բանակի համար` անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու գործում: Կասե՞ք, թե ովքեր են մասնավորապես արձագանքում, եւ այսօր ի՞նչ արդյունքներ ունենք (ՀԱՅՈՒՀԻ, ք. Երեւան):
- Այդքան էլ մեծ գործ չեմ անում, այլ ընդամենը փոստատարի դեր եմ կատարում: Հայ ժողովուրդն է մեծ գործ անում աշխարհի տարբեր ծայրերից ու բանակին օժանդակ օգնություն է ուղարկում: Չենք ասում, թե անհրաժեշտ է, այսինչ բանը, վայ, չկա. բանակը ինչ որ պետք է, տրամադրում է տղաներին: Բայց օժանդակ պարագաներով փորձում ենք ավելի հեշտացնել, ավելի օգնել մեր զինվորներին: Ես այս գործընթացն ընդամենը կազմակերպել եմ: Նշեմ, որ օգնում են հիմնականում սովորական քաղաքացիները. օլիգարխներն ու մնացած մեծահարուստները հիմնականում չեն մասնակցում: Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, ամեն տեղից արձագանքում են: Միայն Անտարկտիդայում հայ չունենք, որովհետեւ դեռ այնտեղից օգնություն չենք ստացել (ծիծաղում է Ա. Զաքարյանը-հեղինակ): Շատ են օգնում հատկապես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հայերը, անգամ Վրաստանից էլ են մասնակցել, նույնիսկ մեքենա են տրամադրել: Այնպես որ, աշխարհասփյուռ հայությունը մասնակցում է այս ծրագրին, եւ շատ հաջող է ստացվել: Փառք Աստծո, շարունակվում է այս նախաձեռնությունը, ու ինձ թվում է ջրաղացին մի կաթիլ ջուր ավելացնում ենք:


«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՄՂԵԼ ԵՎ ՏՈՆԵԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԾՆՈՒՆԴԸ»


- Այս օրերին գրեթե բոլոր արվեստագետներն իրենց տեսակետը հայտնեցին «Էրեբունի-Երեւան» տոնակատարության նշել-չնշելու վերաբերյալ: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը` որքանո՞վ եք նպատակահարմար գտնում, երբ ունենք զոհեր ու սահմանամերձում բազում խնդիրներ, նման ճոխ տոն նշել: (ԱԼԻՆԱ, ք. Երեւան)
-Զոհեր իհարկե ունենք, բայց թշնամու նպատակն այն է, որ մեզ միշտ սգի, տխրության մեջ պահի: Գտնում եմ, որ եթե այդ տոնն այսքան տարիներ նշվել է, հիմա էլ պետք է նշվի: Պարզ է, եթե զոհված տղաների թաղումը լիներ Երեւանում, մի քիչ տգեղ կլիներ տոնը նշելը: Բայց քանի որ տղաներին պատվով հողն ենք դրել ու մի քանի օր առաջ Ադրբեջանին արժանի պատասխան ենք տվել, ուրեմն` պետք է թշնամուն ցույց տանք, որ մեզ չեք ընկճի ոչնչով: Մենք կարող ենք պատերազմ մղել սահմանին եւ Հայաստանում տոնել մեր քաղաքի ծնունդը: Եվ սա ինչ-որ ձեւով մեկը մյուսին չպետք է խանգարի:
- Բայց չէ՞ որ այս սոցիալական վատ պայմաններում նման գումարներ ծախսելը ոչ մի կերպ արդարացված չէ:
- Այդ դեպքում եկեք, ժողովրդին համոզեք, որ սոցիալական վատ պայմաններում Նոր տարուն սեղան չգցեն: Մինչդեռ, գնում են, պարտք անում եւ սեղան են գցում, որովհետեւ սովորույթ է:
Ինչ վերաբերում է տոնակատարությանը, ապա այդ գումարները կարող են էլի հատկացնել սահմանամերձին: Ում այդ գումարները տրվում է, նրանք էլ են հայ, թող նրանք վերցնեն այդ գումարները, միջոցառումն անցկացնեն եւ ինչպես երգչուհի Քրիստինե Պեպելյանն է պատրաստվում անել, այն փոխանցեն սահմանամերձ գյուղերին: Ոչ ոք չի խանգարում դա անել: Մի խոսքով` չի կարելի տոնը չեղյալ հայտարարել, սա կնշանակի, որ թշնամին իր ուզածին հասավ:


«ԱՄՈԹ Է ԿՈՉՎԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆՈՒՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ, ՈՒՄ ԵՍ ԹՎԱՐԿԵՑԻ»


- Կցանկանայի իմանալ, թե ինչո՞վ է զբաղվում Ձեր Հայոց ազգային գվարդիան, եւ որո՞նք են նրա ստեղծման նպատակները: Դա սեֆիլյանական Քաղաքացիական բանակի նման բա՞ն է, թե՞ մի քիչ ուրիշ (ԱՆԴՐԵ ՄԱԿԱՐՈՎ, ք. Երեւան):
- Չգիտեմ, թե Ժիրայր Սէֆիլյանի բանակն ինչով է զբաղվում, բայց ասեմ, որ Հայոց ազգային գվարդիան դեռեւս քաղաքացիական նախաձեռնություն է: Այն բանակում ծառայած, սահման պահած հիմնականում տղաների եւ բանակին աջակցող, բանակին համախոհ աղջիկների խումբ է լինելու, որը զբաղվելու է մեր ազգային արժեքների, բանակի եւ մշակույթի դեմ տարվող այս հարձակումներին հակադարձելով, պաշտպանելով: Այսօր տղերքը գնում են բանակ, մեր կյանքը պաշտպանում են, բայց իրենց թիկունքը բաց է մնացել: Եվ այստեղ հարձակումներ է գնում նրանց դեմ: Սահմանին արյունով մեր հողն են պաշտպանում, այստեղ փնովում են մեր բանակը:

Չեմ ուզում շատ մանրամասնել, որովհետեւ շուտով հայտարարությամբ հանդես կգանք: Ասեմ միայն, որ ազգային գվարդիայում ի տարբերություն մնացած շարժումների, տանողը լինելու է գաղափարը, ոչ թե անձը: Այն չի լինելու Արշակի, Պողոսի գվարդիան, որպեսզի նույնիսկ եթե վաղը Արշակն ու Պողոսը չլինեն, գաղափարը  չկարողանան վերացնել: Տեսեք, այս վերջին շարժումների մեջ գոռում-գոչում էին, թե էսինչ բանն ենք անելու: Բայց երբ գլխավոր մարդուն բռնում են, երկու օրով տանում ոստիկանություն, ամբողջ շարժումը փոխանակ աներ այն, ինչ խոստացել էր, ընկնում են այդ մեկի հետեւից` «Ազատություն Պետրոսին» կոչերով: Արդյունքում` վերջ, հեղափոխություն էր, ինչ էր, վերջացավ: Եվ ծիծաղս գալիս է, որ հեղափոխության օր ու ժամ են ասում:

Հայոց ազգային գվարդիան լինելու է մի շարժում, որտեղ մեր երիտասարդները ճիշտ դաստիարակություն են ստանալու, գնահատելու են ազգային բոլոր արժեքները եւ, իհարկե, պաշտպանելու են մեր բանակի թիկունքն այստեղ: Եթե տղան ծառայում է, նրա ընտանիքը անպաշտպան չպետք է լինի, թույլ չենք տալու, որ մեր զինվորներին որեւէ մեկն անտեղի փնովի ու նրանց մասին ստեր տարածի:

- Ի դեպ, այս շրջանում հենց բանակի թիկունքում քննադատություններ են հնչում Ձեր հասցեին, թե ժամանակին ընդդիմադիր էիք, իսկ հիմա... («ԻՐԱՎՈՒՆՔ»)
- Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր. Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր ընդդիմադիր, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էր ընդդիմադիր, ո՞ւր են տարել այս ժողովրդին, ինչի՞ են հասցրել: Հիմա էլ Արթուր Բաղդասարյանն է ընդդիմադիր... Եթե իրենք են ընդդիմադիր, ուրեմն` ես ընդդիմադիր չեմ: Ամոթ է կոչվել ընդդիմադիր նույն մարդկանց հետ, ում ես թվարկեցի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Շարունակելի...

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին