«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԽՆԴԻՐ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԽՆԴԻՐ ՉԷ»

 

Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում օրերս բացվեց համալրված նոր ցուցադրություն, որը նվիրված է արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակին: Այս տարիների ընթացքում թանգարանը հարստացել է տարբեր ցուցանմուշներով, որոնք իրենց եզակիությամբ մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի այցելուների համար: Այսօր թանգարանում պահվում է մոտ 28 հազար ցուցանմուշ, որից միայն 18 հազարն է ներառված ցուցադրության մեջ: Թանգարանում բացառապես ցուցադրվում են այն գտածոները, որոնք պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մեծամորի հնավայրից:

Արգելոց-թանգարանի համալրված նոր ցուցադրությունում ներկայացված են 1960-ական թվականներից մինչեւ նախորդ տարի Մեծամորի հնավայրում  պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ,  հնագետ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ խոսքով` ցանկացած հնագիտական արժեք, կրկնակի արժեք է ձեռք բերում, երբ ներկայացվում է իր տարածքում` հուշարձանի սահմաններում:

«Մ.Թ.Ա. 5-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՑ ՍԿՍԱԾ` ՄԵԾԱՄՈՐԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԲՆԱԿԵՑՎԱԾ Է ԵՂԵԼ»

Մեծամորի հնավայրում հյուրերին հուշարձանի տարածքին ծանոթացնելուց զատ, հնագետը ներկայացրեց նաեւ այն բացառիկ ցուցանմուշները, որոնք հայտնաբերվել են հնավայրից եւ ցուցադրվում են արգելոց-թանգարանում:
- Այսօրվա ցուցադրությունում տեղ է գտել հայտնաբերված գտածոների լավագույն ընտրանին: Ցուցադրված են ոչ բոլոր նմուշները, որոնք հայտնաբերվել են նախորդ տարիներին, քանի որ դրանց մի մասը դեռեւս մշակման փուլ են անցնում: Այստեղ տեղ են գտել նմուշներ, որոնք հայտնաբերվել են 70-80-ական թվականներին, դրանք ամբողջացնում են այն բոլոր շրջափուլերն ու պարբերաշրջանները, որոնք վերաբերում են Մեծամորին, որը մ.թ.ա. 5-րդ հազարամյակից սկսած` պարբերաբար բնակեցված է եղել: Կարող ենք ասել, որ մոտավորապես վեց հազար հինգ հարյուր տարի հնավայրի բլուրների վրա կյանքը պարբերաբար գործել է: Համալրված ցուցադրությունը պատմում է այս ամենի մասին: Փորձել ենք զերծ մնալ առասպելաբանելուց եւ ավելի շատ նյութի մակարդակում ու դրա օգնությամբ ներկայացնել այն պատմական ու մշակութային գործընթացները, որոնք տեղի են ունեցել հուշարձանի տարածքում:

«ՄԵԾԱՄՈՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՄԵՆԱԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

-Միանշանակ կարող եմ ասել, որ Մեծամորը Մերձավոր Արեւելքի ամենաէտալոնային հուշարձաններից մեկն է: Այստեղ հայտնաբերված ցուցանմուշներն իրենց տեսակի մեջ բացառիկ են, կառանձնացնեմ բոլոր անագե իրերը, որոնք միայն իրենց քաշով եզակի են ողջ Արեւելքի համար: Անագի նման քանակ ու քաշ չի հայտնաբերվել որեւէ հուշարձանում, դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Ամենակարեւոր գտածոներից մեկն էլ` իհարկե, գորտակերպ կնիք-կշռաքարն է, որի մի օրինակը գտնվում է Բրիտանական թանգարանում: Եզակի է նաեւ թանգարանում պահվող եգիպտական փարավոն Թութմոս 3-րդի կնիքը եւ Բաբելոնի տիրակալներից մեկի անագե կնիքը: Այս ամենը ցույց է տալիս, որ մոտավորապես երեք հազար հինգ հարյուր տարի առաջ Մեծամորի այս բնակավայրի կառավարիչները կարողացել են հավասարը հավասարի հետ խոսել ե՛ւ խեթական պետության, ե՛ւ Բաբելոնի ու Եգիպտոսի տիրակալների հետ:

«ՏԵՂԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ»

-Մեծամորում հայնաբերված գտածոները խոսում են տեղի բարձր քաղաքակրթության մասին: Իզուր չէ, որ եգիպտական ու բաբելոնական տիրակալներն անընդհատ փորձել են կապեր հաստատել տարածքի կառավարիչների հետ եւ ներգրավել իրենց քաղաքական գործընթացների մեջ: Հայտնաբերված անագե իրերի մեծ քանակությունն ապացուցում է, որ այստեղ զբաղվել են անագե առարկաների առեւտրով: Հայտնաբերվել է նաեւ մեծ քանակությամբ ծովախեցիներ, որոնք Հայաստանի լճերում չկան, դրանք գոյություն են ունեցել Միջերկրական ծովում եւ Պարսից ծոցում: Սա նշանակում է, որ տեղի վաճառականները հասել են մինչեւ Միջերկրական ծով եւ այնտեղից բերված ծովախեցիներն օգտագործել որոշակի նպատակների համար: Դրանք` որպես պերճանքի առարկաներ եւ խորհրդանշաններ եղել են այն քրմուհիների համար, որոնք մասնակցել են սիրո եւ պտղաբերության համար կատարվող արարողություններին: Թվում է, թե արտաքուստ դրանք շատ պարզ իրեր են, սակայն պարունակում են մեծ տեղեկատվություն:

«ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»

-Այս պահին կան բոլոր պայմանները` հայնաբերված իրերը մշակելու եւ ցուցադրելու համար: Չկան դժգոհություններ, քանի որ ամեն ինչ արվում է մեկ նպատակով` պահպանել պեղված տարածքը, ուսումնասիրել եւ հանրահռչակել գտածոները: Ինչ վերաբերում է թանգարան եկող ճանապարհի վերանորոգմանը, ապա այդ ուղղությամբ խոսակցություններ գնում են: Ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, մեր պատկան մարմինները իսկապես կգնահատեն Մեծամորի արժեքը եւ կզբաղվեն նաեւ այս խնդրով: Հուշարձանների պահպանությունը միայն մեկ մարդու խնդիր չէ, եթե հուշարձանը չենք ընկալում որպես արժեք, այլ միայն ընդունում որպես գովերգելու աղբյուր, ապա անընդհատ այն կկորցնենք: Այսինքն` դաստիարակության, կրթության եւ իմացության խնդիր կա, որը ժամանակի ընթացքում պետք է լուծվի:

«ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՇՏ ԷԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է ԵՂԵԼ»

Մոտ 20 տարի Մեծամորի թանգարանը ղեկավարած ԱԶԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով այսօր արդեն անցել է թոշակի, նկատեց, որ տարիների ընթացքում թանգարանում շատ աշխատանքներ են տարվել, եւ շատ բան է փոխվել: Ըստ նրա` սկիզբ է դրվել հզոր մի մշակույթի, որը տարածաշրջանի համար մեծ դեր ունի.
- Կան շատ արժեքներ, որ այս պահին կարող է եւ չգնահատվել, ժամանակի ընթացքում մարդը կկարողանա` ամեն ինչ ի մի բերել եւ ներկայացնել ամբողջ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանը հզոր մշակույթ ունի: Այս հուշարձանի նկատմամբ միշտ էլ հետաքրքրությունը մեծ է եղել, մանավանդ այժմ, որ  աշխատանքներ են տարվում այն հետաքրքիր դարձնելու համար: Բոլորն էլ թանգարանում ներդրել են իրենց լուման: Քսան տարի անց, երբ հետեւում եմ թանգարանի գործունեությանը, տեսնում եմ, որ կատարած աշխատանքը զուր չի անցել, այն գնահատվել է եւ ունի շարունակող: Ամեն անգամ այստեղ գալիս եմ հուզմունքով եւ հպարտությամբ: Միակ բանը, որ կցանկանայի, այն է, որ թանգարանի տարածքում տեղադրվեն նստարաններ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մի փոքր էլ դրսում նստեն եւ քննարկեն թանգարանում տեսածը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին