«ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԷՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ»

Արխիվ 12-16

«ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԷՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ»

 

1963 թվականին հիմնադրված Աբովյան քաղաքի տոնը, որը 2000 թվականից նշվում է հոկտեմբերի կեսերին, այս տարի մեկնարկեց թատերական փառատոնով, որի շրջանակներում կցուցադրվեն տասը ներկայացում` Երեւանի եւ Աբովյանի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնի հանդիսավոր բացումն ազդարարվեց Աբովյանի թատրոնին կից հրապարակում` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասանների էտյուդներով, որից հետո, արդեն դահլիճում, փառատոնի հանդիսականը հնարավորություն ունեցավ դիտելու Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի` Գուրգեն Խանջյանի «Որբերը» ներկայացումը:
Բացման խոսքում ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ասաց, որ Աբովյանի փառատոնն առանձնահատուկ է եւ տարբերվում է մինչ այժմ եղած թատերական փառատոներից, քանի որ նախաձեռնողը ոչ թե մնացած բոլոր դեպքերի նման, Միությունն է եղել, այլ Աբովյանի քաղաքապետարանը: ՀԹԳՄ նախագահն իր խոսքում ասաց, որ Աբովյանի թատրոնն արդեն մեկ տարի է, ինչ պետական կարգավիճակ ունի. «Ուրախ եմ, որ Աբովյան քաղաքի թատրոնում աշխատում են Արմեն Կարապետյանի եւ Աշոտ Չտչյանի ու նրանց համախոհների պես թատրոնին անմնացորդ նվիրված մարդիկ, եւ միանգամայն տրամաբանական էր Աբովյանի թատրոնին կարգավիճակ տալը»:
Հ. Ղազանչյանն ընդգծեց, որ թատրոնն այն ոլորտներից է, որտեղ երբեք ոչինչ հեշտ չի լինում. «Միշտ էլ կան ֆինանսական խնդիրներ... Դերասանները, բեմադրիչները դժվար են ապրում, յուրովի տառապանքով են անում իրենց գործը, բայց նրանք ունեն մի մեծ առավելություն` սիրում են իրենց գործը, իսկ սերը թատրոնի հանդեպ շատ ավելի մեծ է, քան մնացած բոլոր պայմանները»:
Խոսելով հանդիսականի մասին` Հ. Ղազանչյանը համոզված նշեց, որ փառատոնի օրերին լեփ-լեցուն դահլիճներ կլինեն. «Ինչն էլ խթան կհանդիսանա, որպեսզի աբովյանցիները, մեզ հետ միասին, կապվեն իրենց թատրոնին ու ներկայացումներին: Լավ հանդիսականն անդավաճան հանդիսականն է… Միշտ գալիս է թատրոն, լավին լավ է ասում, վատին` վատ ու դրանով իսկ պահպանում թատրոնի ապագան»,- ընդգծեց Հ. Ղազանչյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին