ԻՆՉ ՍՏԱՑԱՆՔ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՍՏԱՑԱՆՔ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻՑ

 

Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ անցկացվեց առաջին «Երեւան ՌԱՆԱՐՄ-2015» վազքի միջազգային կիսամարաթոնը, որը կազմակերպվել էր նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: Մեկ օրվա տարբերությամբ «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանը եւս կազմակերպեց կիսամարաթոն:

Այն, որ քչերը հասկացան, որ խոսքը երկու տարբեր միջոցառումների մասին էր, փաստ է: Պարզ էր նաեւ մի բան. քաղաքային տրանպորտը գրեթե չէր աշխատում, խցանումները կաթվածահար էին արել փողոցները, իսկ ոստիկանները տեղ-տեղ ցայտնոտի մեջ էին՝ չհասկանալով ինչպես վերահսկել իրավիճակը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնած կիսամարաթոնի մասին, քաղքապետարանն անշուշտ տեղյակ էր. ավելի վաղ ներկայացվել էր միջոցառման ծրագիրը: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ քաղաքապետարանը չէր կարգավորել տրանսպորտի եւ փողոցների հարցը, կամ ինչո՞ւ Սպորտի նախարարությունը չէր նախատեսել այսօրինակ խնդիրների հնարավոր առաջացումը, որպեսզի նախաձեռներ համապատասխան գործողություններ:
Իհարկե՝ դրական մի շարք կողմերով նման միջոցառումները միայն ողջունելի են: Ավելին. մինչ անցկացումն ամեն բան լավ էր, բոլորը իրենց ներդրած ջանքերի մասին ջանասիրաբար պատմում էին: Բայց միջոցառումների անցկացումից արդեն մի քանի օր է անցել, եւ այդպես էլ որեւէ մեկը ձախողումների մասին չխոսեց: Ավելին. նույնիսկ հստակ չմեկնաբանվեց, թե ի վերջո մարզական կամ այլ առումներով ի՞նչ ստացանք այդ միջոցառումներից, որ գոնե ստացածը տեսնելով՝ մարդիկ «ըմբռնումով մոտենային» Երեւանը երկու օր խցանումների մեջ գցելու ծանրությանը: Իհարկե՝ կա նաեւ բացատրություն, թե երկու դեպքում էլ նպատակային էր՝ զարգացնել մարզական կյանքը հանրապետությունում, ամրապնդել հայրենիք-սփյուռք կապը: Այդ դեպքում ինչի՞ համար կազմակերպել մի ընդհանուր խառնաշփոթ, որն արվածի բոլոր լավ կողմերը մղում է երկրորդ պլան: Քաղաքապետարանը պնդում էր, որ նախարարությունն իրենց տեղյակ չի պահել միջոցառման անցկացման ծրագրի մասին, Սպորտի նախարարությունն իր հերթին ասում է, որ նախապես միջոցառման կազմկոմիտեն զբաղվել է այդ հարցով: Այս ամենից մեկ բան է հաստատ. համագործակցության մշակույթի ձեւավորման գործընթացը եւս խիստ դանդաղել է մեզ մոտ: Արդյունքում՝ տուժում են բոլոր նախաձեռնությունները, որոնք կարող են շատ ավելի արդյունավետ ու օգտակար լինել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին