ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ. ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԱՀՅԱՆԱԲԱՐ

Արխիվ 12-16

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ. ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԱՀՅԱՆԱԲԱՐ

 

Երեկ օրենսդիրը 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց  «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումը: Ուշագրավ էր այն, որ ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր` ՄԻԱԿ համահիմնադիր Լեւոն Մարտիրոսյանն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը զարմանալիորեն չմասնակցեցին քվեարկությանը, ինչը դարձավ օրվա մամուլի քննարկման գլխավոր թեման: Սակայն, տարբեր վարկածներ քննելու փոխարեն, «Իրավունքը» պատճառը պարզեց հենց ԱԺ պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.

- Ես "կողմ" եմ քվեարկել, այսինքն` ձեռք եմ բարձրացրել, որովհետեւ մի փոքր քվեարկությունից ուշացել էի` ընդամենը մի քանի վայրկյան: Այնպես որ, ուրիշ քաղաքական կամ այլ դրդապատճառներ չկան: Ուղղակի, ուշացա եւ պատշաճ կարգով տեղեկացրեցի իմ քվեարկության մասին քարտուղարությանը եւ Ազգային ժողովի նախագահին:

- Բայց ԱԺ պաշտոնական էջում քվեարկության արդյունքները ուսումնասիրելիս նկատեցինք, որ, համենայն դեպս, մինչեւ երեկ երեկո, Ձեր անվան դիմաց մնացել է գրված, թե չեք քվեարկել...

- Թե ինչու չեն գրանցել, չգիտեմ, բայց կարգն այդպես է: Որպես կանոն` եթե պատգամավորը գրանցվում է, քվեարկում է ու չի ստացվում կամ մի քիչ ուշանում է, ապա քարտուղարությանն անմիջապես տեղյակ է պահում, ինչը ես արել եմ:

- Նախկինում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Դուք նշում էիք մի քանի կետեր, որոնց դեմ էիք: Ի վերջո, Ձեր մտահոգություններն այս պահին փարատվե՞լ են, որովհետեւ շատերի մոտ տպավորություն էր, որ եղածը զուտ տեխնիկական խնդիր չէ:

- Կրկնում եմ` «կողմ» եմ սահմանադրական բարեփոխումների նախագծին: Իսկ քվեարկության հետ կապված պատշաճ կարգով տեղեկացրել եմ Ազգային ժողովի նախագահին եւ քարտուղարությանը: Ավելին` այն նկարահանված է ու կարող եք տեսնել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին