ՀՀ ԿԲ-Ի ՀԱՄԱՐ ՀԱԶԱՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ "ՀԵ՞Չ"

Արխիվ 12-16

ՀՀ ԿԲ-Ի ՀԱՄԱՐ ՀԱԶԱՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ "ՀԵ՞Չ"

 

 

ՀՀ Կենտրոնական Բանկի 2014 թվականի հաշվետվության շրջանակներում, փոխնախագահ Ներսես Երիցյանի ամփոփիչ ելույթում հնչեցին բազմաթիվ զարմանք առաջացնող դրույթներ: Սակայն ամենա վրդովվեցուցիչը Երիցյանի այն հայտարարությունն էր, որ 2014 թվականի ընթացքում բանկային համակարգը ավելացրեց բանկերում փող ունեցողների կարողությունը եւ փույթ չէ, որ մի հազար հայ ընտանիք ընկան անելանելի վիճակի մեջ՝ վերցրած վարկերի ձեռքը: Մասնավորապես Երիցյանը հայտարարեց, որ. <ֆինանսական համակարգը սպասարկում է մի քանի հարյուր հազար քաղաքացիների ու բիզնեսի, 1,7 միլիոն բանկային հաշիվների եւ դրանց միջոցով մեր քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին տվել են մի քանի միլիոն դրամի բաշխում, այդ թվում 2014 թվականին 86 միլիարդ դրամի եկամուտ է բանկային համակարգը բաշխել քաղաքացիներին ու բիզնեսին: Այդ փաստը պետք է մտապահել, երբ քննադատում ենք մի քանի հարյուր, կամ անգամ հազար վարկավորման հետ կապված խնդիրները>:

Փաստորեն պարոն Երիցյանի ասածը հետեւյալն է, մենք հարուստներին տվել ենք էլ ավելի մեծ հարստություն եւ դա բավարար է, որպեսզի աչք փակենք հազար հայ ընտանիքների կործանման վրա: Իսկ այն, որ այդ հազար ընտանիքը դառնում է շատ անգամ բոմժ, կորցնում է իր ունեցվածքը, կացարանը, ապրուստի բոլոր միջոցները, դա պարոն Երիցյանի համար ընդամենը թեթեւ կորուստներ են: Հազար ընտանիք նշանակում է մոտ 5 հազար ՀՀ քաղաքացի: Փաստորեն Կենտրոնական Բանկի համար ՀՀ 5 հազար քաղաքացու խեղված ճակատագրերը ոչինչ են, համեմատությամբ այն 86 միլիարդ դրամի, որը նրանք բաշխել են առանց այդ էլ բանկերում փող ունեցողներին: Ահա այս հոգեբանությամբ է աշխատում այսօր Արթուր Ջավադյանի գլխավորած բանկային համակարգը: Եվ եթե ավելացնենք այն փաստը, որ Կենտրոնական Բանկը չի հաշվառում նույնիսկ, որքան բնակարան է անցել բանկային համակարգին՝ քաղաքացիներից եւ այդ բնակարաններից քանիսն էին, որ մեր քաղաքացիների վերջին կացարաններին էին: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է ՀՀ ԿԲ-ն իրականացնում ՀՀ սահմանադրության այն դրույթը, որ Հայաստանը սոցիալական պետություն է: Հավանաբար, ըստ պարոնայք Ջավադյանի ու Երիցյանի, սոցիալական պետություն է միայն նրա համար, ովքեր բանկերում հաշիվներ ունեն:

Սակայն արձագանքելով ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի մտահոգությանը, Ներսես Երիցյանը ասաց. <Այդուհանդերձ չի կարելի բացառել չարաշահումները եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարումները>:

Ի դեպ, ինչպես պարզվեց, Ներսես Երիցյանը ոչ թե Տիգրան Սարգսյանի կադրն է, ինչպես ընդունված է, այլ Հրանտ Բագրատյանի, ով իր ելույթում նրան ասաց. <Երիտասա՛րդ, ես եմ համաձայնություն տվել, որ քեզ ու Վաչե Գաբրիելյանին ուղարկել ենք արեւմուտք սովորելու>:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին