ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ.««ՈՉ»- Ի ՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ «ՈՉ»-Ն Է ՄԻԱՎՈՐՈՒՄ»

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ««ՈՉ»- Ի ՃԱԿԱՏՈՒՄ

ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ «ՈՉ»-Ն Է ՄԻԱՎՈՐՈՒՄ»

 

Հոկտեմբերի 30-ին  «Ոչ»-ի ճակատը կանցկացնի իր երկրորդ հանրահավաքն Ազատության հրապարակում ընդդեմ սահմանադրական  բարեփոխումների: Սահմանադրական բարեփոխումների ջատագով  դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունքը» պարզեց` ի՞նչ կարելի է ակնկալել «Ոչ»-ի հանրահավաքից:  «Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի «Ոչ»-ի  բովանդակային  դիրքորոշումը»,- ասաց   օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Արծվիկ Մինասյանին հիշեցրինք` նախորդ հանրահավաքում «Ոչ»-ը նաեւ ՀՅԴ-ի անունն է  տվել`ասելով, որ Սերժ Սարգսյանը չի կարող միայն Դաշնակցությամբ կոնսենսուսի հասնել: «Ով տվել է դաշնակցության անունը, նա այնքան հեռու է քաղաքական համակարգից: Նա փորձում է անձնավորել սահմանադրական բարեփոխումները` առանց գիտակցելու գլխավորը` գաղափարախոսությունը: Ինչքան հասկանում եմ, «Ոչ»-ի ճակատը չունի գաղափարախոսություն, ծրագիր ու մոտեցում վաղվա օրվա հետ կապված»,- պատասխանեց մեր զրուցակիցը:


Համաձա՞յն է պրն Մինասյանն այն տեսակետին, որ «Ոչ»-ի հանրահավաքը  բացահայտեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միասնությունը, դաշնակցական գործիչը բացասական պատասխանեց: «Ոչ»,  քանի որ «Ոչ»-ի ճամբարում տարբեր տեսակետներ ու մոտեցումներ կան: Ու այս պահին, ամենայն հավանականությամբ, «Ոչ»-ի ճակատում գտնվողներին միավորում է «Ոչ»-ը: Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն այս տիրույթում չեմ տեսնում: Երկրորդ նախագահի գործողություններում ես համարում եմ ավելի շատ բովանդակային եւ ըստ էության, տրամաբանված դատողությունների, այլ ոչ թե ձեւական «Ոչ»-ի դաշտում»,-եզրափակեց   պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին