Ի՞ՆՉ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՍՏԱՂՅԻՆ ԿԱԶՄ ՈՒՆԵՑՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՍՏԱՂՅԻՆ ԿԱԶՄ ՈՒՆԵՑՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

 

 

Հայաստանի եւ Ֆրանսիայի ֆուտբոլի հավքականները ուժերը կչափեն արդեն 5-րդն է անգամ, նախորդ չորս խաղերում հաղթել են ֆրանսիացիները, որոնք այս հանդիպմանը եւս մոտենում են լրջորեն, թեեւ այս հանդիպումը ընկերական բնույթ ունի: Նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի հավքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը անդրադառնալով թիմի կազմին նշել է.«Փոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ կային գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին, կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ, նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ»: Այն, որ լայն ընտրության հնարավորություն մարզիչը չունի, դա փաստ է, սակայն ֆուտբոլիստների ոչ այնքան լավ մարզավիճակը եւ վնասվածքները իրավիճակն անհամեմատ բարդացրել են: Վարազդատ Հարոյանը վատառողջ է եւ խաղադաշտ դուրս գալ չի կարողանա, նրան կփոխարինելու համար կա երկու տարբերակ՝Տարոն Ոսկանյան եւ Ռոբերտ Արզումանյան, վերջինս վնասվածքից լիովին չի ապաքինվել, ուստի նրան խաղադաշտ դուրս բերելն այնքան էլ նպատակահարմար չէ: Հատկանշական է, որ դարձյալ խնդիրները պաշտպանական գծում են(թեեւ այստեղ առանց վնասվածքների էլ մշտապես խնդիրներ կան), ֆրանսիացիների դեմ Հայաստանի ընտրանուն հատկապես հարկավոր էր ամուր պաշտպանություն, որը ինչպես հասկանում ենք ապահովել չի հաջողվի: Սարգիս Հովսեփյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են մարտավարական, հետաքրքիր է տեսնել օրինակ, ինչպե՞ս է պատրաստվում Հեվսեփյանը սահմանափակել Կարիմ Բենզեմայի տարածությունը, որն ի դեպ խաղալու է հենց մեկնարկից եւ հիանալի մարզավիճակում է, ինչն ապացուցում է Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած ամեն խաղում: Ֆրանսիացիների կազմում խաղադաշտ դուրս չի գա Պոգբան, վերջինս մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Պոգբայի բացակայությունը մեծ թեթեւություն է հայ պաշտպանների համար, բայց միեւնույն է աստղային կազմ ունեցող ֆրանսիացիների դեմ Հայաստանի ընտրանին պատասխանելու գրեթե ոչինչ չունի: Ֆրանսիական ֆուտբոլի դպորցն անցած Գաել Անդոնյանը եւ Հենրիխ Մխիթարյանը այն ֆուտբոլիստներն են, ովքեր լավ մարզավիճակում են, բայց հասկանալի է, որ երկու ֆուտբոլիստով խաղ չես կառուցի: Յուրա Մովսիսյանի մարզավիճակի մասին միանշանակ ոչինչ ասել չի կարելի, հնարավոր է մեկնարկում խաղադաշտ դուրս գա Արթուր Սարկիսովը: Արաս Օզբիլիսը այս խաղում կարող է եւ օգտակար գործողություններով աչքի ընկնել, այս պահին Օզբիլիսը համեմատաբար  ավելի լավ տեսք ունի: Այսպիսով, ընդհանուր առմամբ խնդիրներ կան եւ պաշտպանական գծում եւ հարձակման, ինչպես կհաջողվի Հայաստանի հավքականին պայքարել ֆրանսիացիների դեմ պարզ կդառնա արդեն մի քանի ժամից: Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա, Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում, հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին