"ՍԽԱԼ Է ԵՐԲ 0,001 ՏՈԿՈՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է 99,9 ՏՈԿՈՍԻՆ" ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

"ՍԽԱԼ Է ԵՐԲ 0,001 ՏՈԿՈՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է 99,9 ՏՈԿՈՍԻՆ" ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Ազգային ժողովում 2014 թվականի իր հաշվետվությունն էր ներկայացնում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նախորդ տարվա գործունեության հետ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը մի քանի հարցեր ուղեց նրան: Մինչ այդ նշեց, որ հանձնաժողովը դրական աշխատանք է կատարել հաշվետու տարվա մեջ՝ գրեթե բոլոր ուղություններով: Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի եւ ԼՂՀ-ի համապատասխան հանձնաժողովների միջեւ ձեւավորված աշխատանքի ընթացքին եւ դրա հետագա շարունակությանը: Հաջորդ հարցը ուղված էր մասնավոր հեռուստաընկերություններին, որտեղ պատգամավորը փաստեց. <կա այսպիսի երեւույթ, ենթադրենք բացել եմ հեռուստաընկերություն, իմ սեփականն է եւ սկսում եմ ինքս ինձ գովալ, իսկ հակառակորդներին հեռուստաքիլերությամբ ոչնչացնում եմ: Այսինքն, չկա բազմակարծություն: Մոտնեում են ընտրությունները, առաջիկայում հանրաքվե կա, պետք է պայքարել այս երեւույթի դեմ: Եթե Հանրային հեռուստաընկերությունը բալանսավորված է, կա բազմակարծություն, ապա մասնավորում, որոնք օգտվում են հանրային ռեսուրսներից, պետք է խնդիրը լուծել, հատկապես որ սպասվում են քաղաքական գործընթացներ>:

Մյուս հարցը դա  հեռուստաեթերներում լեզվի անաղարտության թեման էր, որտեղ, ըստ պատգամավորի կրկին կան թերություններ. <Եթերով գովազդվում է մի պաղպաղակ, որի անունը չեմ ցանկանում տալ, ժարգոնով ու փողոցի լեզվով է ներկայացված, որը տեսնելուն պես թեքում եմ ալիքը>:

Իս վերջին հարցը ՍԻՄ նախագահի հեռուստաեթերով երբեմն սպրտվող աղանդավորության թեմաներն են. <սխալ է, որ 0,001 տոկոսը սկսում է քարոզել 99,9 տոկոսին եւ օգտագործում է հեռուստատեսության հնարավորությունները>:

Իր պատասխան խոսքում Բունիաթյանը ներկայացրեց ԼՂՀ-ի հետ համատեղ աշխատանքը: Այնուհետ նշեց, որ մասնավոր հեռուստաընկերություններում պետք է շտկվի վիճակը, բազմակարծությունը պետք է տեղ գտնի:

Լեզվի անաղարտության եւ կոնկրետ պաղպաղակի գովազի հետ կապված Բունիաթյանը միանգամից ընկալեց, որ խոսքը գնում է Գրանտ Քենդի պաղպաղակի խայտառակ գովազդի մասին, որտեղ մրգերը գողական, փողոցային բառերով են խոսում իրար հետ եւ ասաց, որ անպայման քայլեր կանեն այդ ուղղությամբ:

4-րդ հարցի վերաբերյալ ՀՌԱՀ նախագահը նշեց, որ համամիտ է պատգամավորի այն մտահոգությանը, որ 0,001 տոկոսը չպետք է քարոզի 99,9 տոկոսին, սակայն. <մեր խնդիրը բազմակարծություն ապահովելն է, եթե դա օրենքի սահմաններում է: Կրոնական կազմակերպությունները գրանցված են եւ իրավունք ունեն քարոզելու, այդ թվում եթերում եւ չեմ գտնում, որ ինչ որ խնդիր ունենք>,- ասաց Բունիաթյանը եւ դիմելով պարոն Բաբուխանյանի հավելեց, որ եթե կա մտահոգություն կարող են հարցը ավելի մանրամասն քննարկել:

Արձագանքելով պատասխաններին պատգամավորը ասաց, որ ինչ վերաբերում է քարոզներին, ապա եթե  մի աղանդ դրսից ստանալով գումար ունի դրա հնարավորությունը անհավասար պայմաններում է գտնվում մյուսների նկատմամբ, ովքեր դրսից գումարներ չեն ստանում: Դրա համար պետք է հաշվի առնել հասարության սկզբունքը, ինչպես նաեւ մեր հասարկության ճնշող մեծամասնության կրոնական զգացմունքներն ու իրավունքները,  եւ  պետք չէ պարտադրել ինչ որ օտար գաղափարախոսություն կամ կրոն քարոզել նրանց. <Մեզ մոտ ազատ է խղճի ազատությունը, բայց պետք չէ բռնանալ մյուսի խղճի ազատության վրա հեռուստատեսության միջոցով: Իսկ վճելի գովազդային տեքստերի հետ կապված գուցե կան վիճելիները, բայց կան, որ անվիճելի են, քանի որ լեզվի պահպանությունը օրենքի պահանջ է>:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին