ԵՐԲ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ

 

Աշխարհն ականատես եղավ ռուսների համարձակ եւ միաժամանակ գեղեցիկ քայլին` որպես Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա «նվեր» Կասպից նավատորմը 26 հրթիռներով Սիրիայում խոցեց «Իսլամական պետության» 11 թիրախներ: Աշխարհի մակարդակով դա առաջացրեց որոշակի շփոթություն, իսկ մեր երկրում բերեց նրան, որ արեւմտամետներն սկսեցին սսկվել:

 

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի արեւմտամետ գործիչները, փորձագետները, մեկնաբանները թեեւ ունեն «առաջադրանք» Ռուսաստանի գործունեությունը Սիրիայում որակել «ագրեսիա», սակայն այդ հարցում էական դժվարություններ ունեն: Մի տեսակ դժվար է ձեւ գտնել պաշտպանելու այնպիսի հոռի  հաստատություն, ինչպիսին է «Իսլամական պետությունը», այդ պատճառով քարոզչական դաշտում պտտվում է թեզը, թե իբր ռուսները ահաբեկիչներին խփելու փոխարեն խփում են «չափավոր ընդդիմությանը»: Երկար չաշխատեց եւ այն հնարքը` իբր ռուսական հարվածներից նաեւ երեխաներ են զոհվում, քանզի բավականին արագ բացահայտվեց կեղծիքը` ամենատարբեր տեղերից հավաքած հին լուսանկարները որպես ռուսական ռմբակոծությունների արդյունք ներկայացնելը:
Եվ ի՞նչն է կարեւոր` նաեւ հօդս ցնդեց երկար ժամանակ շրջանառվող այն սուտը, իբր ռուսները խաղաղապահ զորքի միջոցով պատրաստվում են Արցախը նվիրել թուրքերին: Էրդողանի հակառուսական հայտարարություններն այնքան պերճախոս են, որ այլեւս բավականին դժվար է խաղացնել հայերի դեմ ռուս-թուրքական համատեղ դավադրության տարատեսակ տեսությունները: Ու նույնիսկ ողջամիտ արեւմտամետները այժմ ձգտում են ձեռնպահ լինել կտրուկ հակառուսական արտահայտություններից: Զորօրինակ, իր ամերիկամետ հայացքներով հայտնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այժմ բաց տեքստով մատնանշում է, որ Ռուսաստանը Թուրքիային ցույց  է տալիս վերջինիս իսկական տեղը:
Հայ-ադրբեջանական շփման գծի վերաբերյալ խուճապային նյութեր տարածելն էլ այժմ առանձնապես չի ստացվում, առավել եւս, որ հիմա հարաբերական անդորր է տիրում: Բայց խուճապ տարածող քարոզիչները, բնականաբար, քնած չեն, ու կրկին «վերակենդանացվեց»  զազրելի ալիքը. իբր այս կամ այն մարզում կամ համայնքում երեխաներ գողանալու եւ նրանցից երիկամներ հանելու վերաբերյալ կեղծ լուրերի տեսքով: Այն, որ այդ զազրելի լուրերի տարածումը մեկ կենտրոնից է կազմակերպվում, կարծում ենք, անկասկած է: Եվ ուշագրավն այն է, որ, որպես «առեւանգիչներ» ներկայացնում են բանակի կամ ոստիկանության համազգեստով մարդկանց:

Պարզ է, որ ստի ոտերը շատ կարճ են, սակայն ենթագիտակցական մակարդակով միեւնույնն է, նստվածք է մնում համազգեստավոր մարդու նկատմամբ մի տեսակ չգիտակցված հակակրանքի տեսքով: Այսինքն, թեեւ խուճապ առաջացնելու խնդիրը այդ լուրեր տարածողները կարողանում են լուծել շատ կարճ ժամանակով, կամ նույնիսկ դա չի էլ ստացվում, սակայն երկարատեւ կտրվածքով կուտակվում է համազգեստավորի նկատմամբ անվստահության շերտ, որը եւ մեր թշնամուն պետք է, որպեսզի ինչ-որ չափով խաթարվի կատարյալ վստահությունը բանակի նկատմամբ:
Ի դեպ, այժմ անկախ քաղաքական ուղղվածությունից,  սեփական վարկանիշը բարձրացնելու շատ տարածված միջոց է դարձել սահմանամերձ բնակավայրեր այս կամ այն ծրագրի շրջանակներում մեկնելը: Ու բացառություն չեն կազմում անգամ նրանք, ում շատ դժվար է կասկածել ռազմահայրենասիրական հակում ունենալու մեջ:

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Հրապարակային քաղաքական կյանքը գրեթե սառած է: Խորհրդարանում Սահմանադրության ամենաթունդ հակառակորդի` Լյովիկ Զուրաբյանի օյինբազությունները արդեն լուրջ ընդունող չկա: Եվ, օրինակ, քվեարկության օրը եթե ոստիկանությունը միջամտած չլիներ, ապա ԱԺ պարսպից «ոչ» մակագրությամբ պաստառ կախող երկու-երեք տասնյակ աշխուժակների խղճուկ ակցիան այդպես էլ աննկատ կմնար: Հանրության ուշադրությունը այդ ակցիայի վրա հրավիրվեց բացառապես այն բանի շնորհիվ, որ շուրջ երկու տասնյակ ակտիվիստ բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կամա, թե ակամա իշխանությունը ձգտում ունի ընդդիմադիրներին ցույց տալ ավելի զորեղ, քան նրանք իրականում կան:
Դե, «Ոչ»-ի ճակատի տարատեսակ ակցիաները, փողոցում ցույց կամ հանրահավաք անցկացնելու փորձերը լրջորեն չեն ընկալվում ու, առավել եւս, ի զորու չեն ազդել հանրաքվեի արդյունքի վրա: Խոշոր հաշվով, դրանք հանրահավաք կոչել էլ արդեն չի ստացվում, իրականում դա մանր հավաքներ են: Նույն «Ոչ»-ի շրջանակներում ժպիտ է առաջացնում եւ Պարույր Հայրիկյանի «վերջին զգուշացմամբ» բաց նամակը Սերժ Սարգսյանին` Սահմանադրության վերաբերյալ: Իսկ ընդհանուր առմամբ, առանձնապես հնարավորություն չունեցող «Ոչ»-ի ճակատը նաեւ ներսից է ջլատվում: Այսպես, Ժիրայր Սէֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանը» ակնհայտորեն փորձում է ՀԱԿ-ին զրկել «տոն տվողի» կարգավիճակից, եւ ինքը զբաղեցնել ՀԱԿ-ի տեղը: «Ոչ»-ի վերջին հանրահավաքին, օրինակ, «Հիմնադիր խորհրդարանը» չներկայացավ ո՛չ Ժիրայր Սէֆիլյանով, ո՛ւ Գարեգին Չուգասզյանով, այլ հիսթերիկ ելույթ ունենալու ուղարկեց ոմն անհավասարակշիռ երիտասարդի:
Սակայն մի կողմ թողնենք «փողոցայիններին» եւ անցնենք խորհրդարանականներին: Արդեն բոլորն են հաշտվել այն փաստի հետ, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրությունն անխուսափելիորեն անցնելու է: Ճիշտ է, հույսեր փայփայողներ կան, որ աշխարհաքաղաքական խոշոր հակամարտությունում այս պահի դրությամբ նախահարձակ ռուսները կպարտվեն, եւ այդ պահին կգա իրենց ժամը, բայց այնուամենայնիվ, ռեալ մտածողներն ավելի շատ են:  
Իսկ ռեալ մտածելու առնչությամբ հետաքրքիր գործընթացներ են «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցություններում: «Ժառանգությունը», որպես կուսակցություն, արդեն բավականին պառակտված է, Թեւան Պողոսյանը նայում է Էդմոն Մարուքյանի ստեղծելիք չափավոր ընդդիմադիր եւ չափավո արեւմտամետ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, Ռուբիկ Հակոբյանը, կարծես թե, հայացքը շրջում է դեպի իր նախկին «սերը»` ՀՅԴ-ն, իսկ Րաֆֆին, ում այժմ ամերիկացիներն ավելի քիչ են հաշվի առնում, քան Զարուհի Փոստանջյանին, հանրության աչքին չի էլ երեւում:
Իսկ հետաքրքիր բան է տեղի ունենում ԲՀԿ խմբակցությունում: Այժմ բավականին կոշտ ձեւով ներսի քննարկումներ են ընթանում Սահմանադրության քվեարկության օրը բացակայած օսկանյանական թեւի պատգամավորների վարքագծի վերաբերյալ: Եվ բավականին կոշտ պատժամիջոցներ են կիրառվում` Էլինար Վարդանյանին, ըստ էության, վտարում են ԲՀԿ-ից, այլ պատգամավորների հետ են կանչում միջազգային պատվիրակություններից, իսկ որոշ պատգամավորներ «ետողորմյա» են դնում եւ որոնում արդարացումներ իրենց բացակայության համար, որպեսզի սահուն անցում կատարեն Սահմանադրության հակառակորդի կարգավիճակից դեպի ԲՀԿ պաշտոնական գիծը` Սահմանադրությանը կողմ լինելը:
Նաեւ հետաքրքիր կուրյոզներ կարելի է տեսնել: Սահմանադրությանը կողմ քվեարկած ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանը, օրինակ, նույնիսկ պնդում է, որ դեմ քվեարկողներից շատերին ընդդիմադիր էլ կոչել չի կարելի, եւ որ նրանք դեռ պետք է վաստակեն կողմերին քննադատելու իրավունքը: Դե պարզ է, որ այդ գլաքարը գլորվում է ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի բոստանը:
Իսկ ինչքանով բան կստացվի «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ի եւ Արա Աբրահամյանի համատեղ դեբյուտից` դժվար թե արդյունքը տպավորիչ լինի: Համենայնդեպս, Արա Աբրահամյանը ո՛չ Երեւանի իշխանական շենքերում, ո՛չ էլ, առավել եւս, գերտերությունների մայրաքաղաքներում «դաբրոներ» չի ստացել, ու ոսկե սարեր` ՕԵԿ-ով հանդերձ, ակնկալել չի կարող:
Իսկ ընդհանուր առմամբ, ներքաղաքական կյանքը գրեթե կանգ առած է թվում: Նման է, որ շատերը սպասում են` թե ինչով կավարտվի հրթիռների որոտալը, որի ընթացքում ներքաղաքական մուսաները լռում են: Ամենայն հավանականությամբ, վերաակտիվացումը տեղի կունենա արդեն Սահմանադրության հանրաքվեից եւ ամանորյա տոներից հետո, երբ բոլորը կլծվեն ԱԺ ընտրարշավին ու նաեւ աչքի առաջ կունենան պատկերը, թե ինչով ավարտվեց աշխարհի ուժեղների հակամարտությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին