«ՈՉ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՈՉ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն եւ կոնգրեսական Էլիոթ Ինգըլը հորդորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը: Ավելին` վերջիններս ստորագրահավաք են սկսել` ուղղված Ջ. Ուորլիքին, որը բաղկացած է երեք կետից. դիպուկահարների հեռացում շփման գծից, ԵԱՀԿ մշտադիտարկման, կրակոցների վայրի գրանցման համակարգերի տեղակայում` հարձակման աղբյուրները պարզելու համար, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով: Ի վերջո, կոնգրեսականների ուշացած ջանքերը որքանո՞վ կարող են սթափեցնել իր հակահայկական հայտարարություններով հայտնի Ջ. Ուորլիքին, «Իրավունքը» պարզեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ.

 

–Կարեւոր է, որ հիմա շատերն են գիտակցում, որ ոչ հասցեագրված հայտարարությունները ոչ միայն չեն հասնում իրենց նպատակին, այլ էլ ավելի են հրահրում Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Այնպես որ, կոնգրեսականների հայտարարությունները խոսում են այդ հասունացման մասին:
– Պարոն Քոչարյան, անդրադառնանք նաեւ ռուսական զորքերի` Սիրիա ներթափանցմանը եւ դրա ֆոնին տեղի ունեցող զարգացումներին...
– Բնական է, որ ամեն պետություն առաջնորդվում է իր շահերով, եւ մյուս կողմից կա մի համընդհանուր խնդիր` կապված ԻՊ ահաբեկչական այդ չարիքի դեմ պայքարի հետ: Սա յուրովի են ընկալում տարբեր պետություններ, բայց ամենակարեւորն այն է, որ, այնուամենայնիվ, կա մի ընդհանուր շահ` դրա դեմն առնելն է, եթե հնարավոր է` արմատախիլ անելը: Այդ տեսանկյունից ամեն մեկն իր ներդրումն ունի այդ գործում: Եվ եթե մենք դիտարկում ենք այդ ընդհանուր, այսպես ասած, նպատակից ելնելով, ուրեմն` բոլոր գործողությունները, որոնք միտված են կանխարգելելու ապագա զարգացումները կամ մարդկության համար չարիք դարձած այդ  խմբավորումների ընդլայնումը, միայն ողջունելի է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին