ՌՈՒԲԼՈՎ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԼՈՎ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

 

Թեպետ կառավարության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ընդամենը մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս շաբաթ ԱԺ-ում` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, սկսեց քննադատությունների մի երկար շարան այս խորհրդի գործունեության մասին, որին ժամանակին չցանկացան մասնակցել ՀԱԿ-իստները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ` մասնավորապես պարզելով, թե որքանո՞վ է արդյունավետ այս խորհրդի գործունեությունը, որին մասնակցում է ընդդիմությունից միայն ԲՀԿ-ն.

 

-Արդյունավետությունը կերեւա աշխատանքների ընթացքում, կարծում եմ` այստեղ երկու տիպի հարց կա. մեկը գլոբալ ռազմավարական գործունությունն է, ըստ ռիսկային ոլորտների` տեղական ինքնակառավարում, գիտություն, կրթություն, վարչական համակարգ, ներքին իրավական համակարգ եւ այլն: Եվ կան այնպիսի խնդիրներ, որոնք հասարակական հնչեղություն ունեն, ինչը բարձրաձայնելը կարող է դրական ազդեցություն ունենալ: Պետք է սա էլ արվի, բայց այդ ռազմավարության մեջ չկորի հատայինի անելու էֆեկտը: Այնպես որ, ես կողմնակից եմ, որ կամք ցուցաբերվի եւ անպայման լուծենք հնչեղություն ունեցող խնդիրները: Իսկ դրա մասին ես հետո կասեմ, թե որոնք են այդ ոլորտները:
– Ամեն դեպքում, չմասնակցելով Կոռուպցիայի դեմ պայքարի գործունեությանը` քննադատելը որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար:
– Այդ մարդիկ իրենք են որոշում իրենց մոտեցումները, եւ ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Մենք որոշել ենք, որ պետք է մասնակցենք ու մասնակցում ենք:
– Անդրադառնանք նաեւ, ԱԺ-ում ՀՀ վարչապետի` լրագրողների հետ ճեպազրույցին, որտեղ նա նշեց, թե կողմնակից է, որ, օրինակ, գազը սպառողները վճարեն ռուբլով: Հետաքրքիր է Ձեր տեսակետն այս մասին:
– Դրա մասին բազմիցս ասել եմ եւ հանդես եմ եկել հրապարակմամբ` նաեւ ռուսական, լատվիական լրատվամիջոցներում, խոսել եմ բարձր գիտական կոչում ունեցող մասնագետների հետ: Միանշանակ, սա բխում է մեր ազգային պետական շահերից, եւ ոչ միայն գազը, այլեւ նավթամթերքը պետք է վճարել ռուբլով: Մոտավորապես 700 միլիոն դոլարի կարգի գումար է անում տարեկան, եւ սա միանշանակ ճիշտ է: Իսկ թե երբ կլուծվի այս խնդիրը, ըստ իս, Ռուսաստանի համար մեծ բան չէ այդ ծավալը: Այնպես որ, կարծում եմ` քաղաքական լուծում կտան եւ կհամաձայնեն, որովհետեւ դրանով Հայաստան տրանսֆերները կգան ռուբլով, եւ այդ ամբողջ կուրսի փոփոխությունների, կորուստների ֆոնին մենք չենք կորցնի ոչինչ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին