«ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ». ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ

Արխիվ 12-16

«ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ». ԱՎԱԳԱՆՈՒ

ԱՆԴԱՄԻ ԵՎ  ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ


 

«Իրավունքը» սեպտեմբերին գրել էր, որ Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը, հավանաբար, Հովիկ Աբրահամյանի հետ կհանդիպի սեպտեմբերի վերջին:

Հիշեցնենք`Սրբուհի Գրրգորյանը   նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և տեղեկացրել, որ Սիսիան քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք  համաչափ չեն բաշխվում:

 

«Իրավունքը» Սրբուհի Գրիգորյանի հետ զրույցից պարզեց, որ  վարչապետի հետ հանդիպումը դեռ չի եղել: «Առայժմ պատասխան չունեմ: Սպասում եմ, թե երբ է նշանակվելու հանդիպման  օրը»,- ասաց ավագանու անդամը:

Այս մեկ ամսվա ընթացքում, սակայն, ավագանու անդամի բարձրացրած հարցերից ոչ մեկին լուծում չի տրվել պատկան մարմինների կողմից:

Ի դեպ,  Սրբուհի Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Գորիս քաղաքին միայն այս տարի գրեթե 100 մլն դրամ ավելի է տրվել, քան Սիսիանին: Նախորդ տարիներին էլ տարբերություններ եղել են «հօգուտ Գորիսի», բայց ոչ այդ չափի:

Ավագանու անդամն անհրաժեշտություն չի համարում մինչ վարչապետին հանդիպելը  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հանդիպել` քննարկելու եւ լուծումներ գտնելու  իր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:  «Դե եթե վարչապետին պետք է հանդիպեմ, կարիք կա՞ նորից հանդիպել մարզպետին: Այն հրատապ ծրագրերը, որոնք ես նշել եմ, օրինակ, ֆիզկուլտուրնիկների չորրորդ կարգի վթարային եւ ամրացման ոչ ենթակա շենքը, Սիսիանի քաղաքապետարանը որպես հրատապ ծրագիր ուղարկել էր  մարզպետարան, որն էլ իր հերթին պետք է այն կառավարություն ուղարկեր: Սակայն ծրագիրը կառավարություն չի հասել, ավելին` այն  հանվել է հրատապների շարքից»,- ասաց  ավագանու անդամը:

Ինչո՞ւ ավագանու անդամի այդ հայտարարությունն այդքան մեծ աղմուկ հանեց: Ի վերջո,  Սիսիան քաղաքի խնդիրների մասին հաճախ է խոսվում: «Միգուցե ավագանու ինստիտուտի կայացման խնդիր կա կամ  մինչեւ հիմա ավագանու ոչ մի անդամ նման  նամակով հանդես չէր եկել, չէր ըմբոստացել (եթե իհարկե սա ըմբոստություն կարելի է համարել) մարզպետարանի դեմ»,- կարծում  է Սիսիանի ավագանու անդամը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ չհանդիպելու պատճառներից մեկն էլ, ըստ Սրբուհի Գրիգորյանի, այն է, որ  կառավարությանն ուղղված իր առաջին նամակն  հասցեագրվել էր մարզպետարան: Մարզպետի հանձնարարությամբ  հանձնաժողով էր ստեղծվել` ուսումնասիրելու խնդիրը Սիսիանի տարածաշրջանի մասին: «Սակայն խոսքը ոչ թե Սիսիանի տարածաշրջանի, այլ Սիսիան  քաղաքին էր վերաբերում: Ավելի կոնկրետ` վթարային վիճակում գտնվող ֆիզկուլտուրնիկների վեց բնակելի շենքերի բնակիչներին: Իմ հայտարարությունից մեկ-երկու շաբաթ հետո երկրաշարժ եղավ Սիսիանում, եւ հիմա այդ բնակիչներն ավելի ահաբեկված են ապրում»,- եզրափակեց  տիկին Գրիգորյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին