ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՈՐՄԱ՞Լ Է ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԸ

Արխիվ 12-16

ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՈՐՄԱ՞Լ Է ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԸ

 

Վերջերս կայացած երեւանյան վազքի կիսամարաթոնը դեռ երկար կհիշեն երեւանցիները եւ ոչ միայն նրա համար, որ այդ օրը երթեւեկությունը պարզապես կաթվածահար էր եղել, այլ նաեւ անկազմակերպ ու թերացումներով լի միջոցառման մասին հրապարակումներով: Մասնակիցները նշում են, որ վազող երեխաներից ոմանք լացում էին ցավից` իրար վրա ընկնելով, եւ այս ողջ ընթացքում կիսամարաթոնին ներկա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ շարունակում էր մնալ հանդարտ ու անհաղորդ ներկա խայտառակ իրավիճակին եւ ժպտալով սելֆի էր անում հեռախոսով: Ի վերջո, թե ինչու այդպիսի կիսակազմակերպված կիսամարաթոն ունեցանք Երեւանում, «Իրավունքը» փորձեց պարզել հենց պարոն նախարարից, սակայն.

– Ինչո՞ւմն է խնդիրը, կոնկրետ հարցրեք:

– Օրինակ, որ կիսամարաթոնի ժամանակ ընկել են երեխաներն իրար վրա:

– Եթե մի երեխա ընկել է, չի նշանակում, որ մարդիկ են եղել եւ ընկել են, ուրի՞շ:

– Կոնկրետ Ձեր հասցեին էլ է քննադատություն հնչում...

– Նորմալ եմ նայում:

– Այսինքն` կազմակերպչական թերացման համար որեւէ մեկը չի՞ պատժվել:

– Ինչի՞ համար, ասեք, ինչո՞ւմն է խնդիրը, որտե՞ղ է եղել թերություն:

– Պարոն Ղազարյան, նկարներ կան հրապարակված տարբեր լրատվամիջոցներում:

– Մի հատ նկար է, որը տեւել է երեք վայրկան, եթե թերություն է, չգիտեմ...


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.– Ի դեպ, այսպիսի տարօրինակ ու խուսափողական պատասխաններից հետո, հիշեցինք, որ երբ նոր էր նշանակվել պարոն Ղազարյանը նախարար, խոստանում էր լրատվամիջոցների հետ սերտ համագործակցություն, բաց եւ թափանցիկ աշխատանք, սակայն ժամանակի ընթացքում գործադիրի մանդատը այնքան փոխեց նախկին մարզիկին, որ դարձավ լռակյաց, նեղացկոտ ու չշփվող:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին