ԱԳՆ-Ն ՍՏԻՊՈՒՄ Է ԵՐԵՔ ՕՐՈՒՄ ՅՈՒՐԱՑՆԵԼ ՖՐԱՆՍԵՐԵՆԸ, ԻՍԿ 7 ՐՈՊԵՈՒՄ` Շ.ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ

Արխիվ 12-16

ԱԳՆ-Ն ՍՏԻՊՈՒՄ Է ԵՐԵՔ ՕՐՈՒՄ ՅՈՒՐԱՑՆԵԼ ՖՐԱՆՍԵՐԵՆԸ, ԻՍԿ 7 ՐՈՊԵՈՒՄ` Շ.ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ

 

Այն, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, մի հայտարարությամբ գրողի ծոցն ուղարկեց Արտաքին գործերի նախարարությունը: Երեկ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի համերգը: Եվ տեխնիկական մանրամասները նշելով` պարզվում է, որ լրատվամիջոցները պետք է հավատարմագրվեն բացառապես ֆրանսերենով: Իսկ ինչն առավել զավեշտալի է, համերգի լուսաբանումը թույլատրվելու է միայն առաջին 7 րոպեների ընթացքում, որից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է լքեն դահլիճը: Այո, լրագրողները պետք է աշխատեն ճիշտ նրբերշիկի պես` 7 րոպե եւ վերջ:

Ի դեպ, ամեն ինչ արվել է ոչ միայն նրա համար, որ աշխարհահռչակ շանսոնյեի համերգը չլուսաբանվի, այլ նաեւ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը, քանի որ այստեղ եւս խիստ անհրաժեշտ է ֆրանսերենի իմացությունը: Ուշագրավ է նաեւ ԱԳՆ խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ մեկնաբանությունն «Իրավունքին», ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ է հավատարմագրումն իրականացվում ֆրանսերենով.

- Սա ֆրանկոֆոնիայի միջոցառում է, եւ համերգը այդ շրջանակներում է տեղի ունենում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է հավատարմագրումն իրականացնում:

- Այսինքն` կազմակերպչական հարցերով ԱԳՆ-ն չի՞ զբաղվում:

- Ես այդպիսի բան չասացի, սա ֆրանկոֆոնիայի միջոցառում է, եւ հավատարմագրումն իրականացնում է ֆրանկոֆոնիայի կողմից:

Այնուամենայնիվ, անհասկանալի է նման արդարացումը, բավական է հիշեցնել, որ բոլորովին վերջերս Երեւանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքական չորրորդ ֆորումի ժամանակ ԿԳ նախարարությունը չստիպեց լրագրողներին անգլերենով հավատարմագրվել ու որեւէ ավելորդ խնդիր չստեղծեց: Ի վերջո, առաջին անգամ չէ, որ միջազգային կազմակերպության համաժողով է անցկացվում Հայաստանում: Ուստի` կարելի էր մեղքը միջազգային կազմակերպության վրա գցելու փոխարեն, դյուրացնել սեփական երկրի լրագրողների մասնակցության հարցը: Հավելենք նաեւ, որ երեկվա դրությամբ, անգամ վերոգրյալ հավատարմագրման էլեկտրոնային հղումը անհասանելի էր:

Այնպես որ, մնում է «օղեվուաղ» ասել ԱԳՆ-ին, ում կարծիքով` երեք օրում հայրենի լրագրողները պիտի ֆրանսերեն սովորեին, ապա «մեղսի» ասել` նման վերաբերմունքի համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին