Վենետիկի հանձնաժողովի դրած ականները հանվել են սահմանադրական բարեփոխումների նախագծից

Արխիվ 12-16

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴՐԱԾ ԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻՑ

 

Սահմանադրական բուռն քննարկումներից հետո` եղած առաջարկությունները հատ առ հատ ուսումնասիրվել է, արդյունքում` Սահմանադրության վերջնական փոփոխված տարբերակը Ազգային ժողովի որոշմամբ պատրաստ է հանրաքվեի: Իսկ թե նրանում առկա մտահոգությունները որքանո՞վ փարատվեցին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է, «Իրավունքը» հետաքրքրվեց «Մխիթարիչ» բարեգործական ՀԿ նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՑ, ով բավական ակտիվ մասնակցում էր սահմանադրական քննարկումներին ու շեշտադրում, թե որոնք են Սահմանադրության փոփոխված տարբերակում տեղ գտած վտանգավոր կետերը.

 

–Հիմնականում այս սահմանադրական փոփոխությունների մեջ ինձ չէր հետաքրքրում քաղաքական կտրվածքը, այսինքն` Ազգային ժողովն է դառնալու առաջնային, վարչապետը, թե` նախագահը: Այսպես, թե այնպես մեկ անձ պետք է ղեկավարի, ու դրանց մեջ ես տարբերություն չեմ տեսնում: Ինձ հետաքրքրում էին սահմանադրական փոփոխությունների մեջ առկա բարոյական մի քանի կետեր, որոնց մասին դեռ խորհրդարանական քննարկման ժամանակ էլ եմ խոսել: Առաջին հերթին` ինձ մտահոգում էր 5-րդ հոդվածը, ըստ որի, ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Հուզում էր 35-36-րդ հոդվածները, որոնք վերաբերում էին երեխայի իրավունքներին, որը հող էր նախապատրաստում յուվենալ արդարադատության համար: Վենետիկի հանձնաժողովը ականներ էր դրել այդ նախագծում, որոնցից մեկն էլ այն էր, որ սպանությունն այլեւս չէր կոչվելու սպանություն: Խոսքը էֆտանազիայի մասին է: Հետո այնտեղ կար հոդված, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք կարող են մասնակցել: Այս խնդիրների վերաբերյալ ես դիմել էի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների, տվել էի գրավոր փաստաթղթեր եւ հիմա ես նայում եմ վերջնական տարբերակը ու, փաստորեն, ինձ հուզող կետերը գրեթե չկան: Կամ փոփոխվել են այնպես, որ այլեւս վտանգավոր չեն, անգամ եթե վերնագիրը մնացել է նույնը: Օրինակ, երեխայի իրավունքը, որտեղ էլ հասարակական կամ սոցիալական աշխատողներն իրավունք չունեն առանց դատ ու դատարանի այդ երեխային վերցնելու: Ի վերջո, իրավունքն իրավունք է, ի՞նչ է նշանակում երեխայի իրավունք, կանանց իրավունք:
– Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում Ձեր բոլոր մտահոգությունները փարատվել են:
– Հողերի օտարումը` վաճառելը, հանվել է նախագծից, ՏԻՄ ընտրություններում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությունը հանվել է, երեխայի իրավունքը չի դարձել յուվենալ, եւ միջազգային բոլոր փաստաթղթերը չեն դարձել գերակա մեր օրենքներից: Այս խնդիրներն էին ինձ հուզում եւ ես բավարարված եմ: Եվ բացի այս ամենը, ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է գրված, այլ ինչպես են օգտագործում, որովհետեւ նախկին սահմանադրությունը մենք ե՞րբ էինք օգտագործել, որ հիմա օգտագործենք:
– Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ, Դուք բարձրաձայնել եք այն մասին, որ նախագծում կան չարաբաստիկ գենդերային շեշտադրումներ: Այս հարցում ի՞նչ փոփոխություններ կան վերջնական տարբերակում:
– Ռոբերտ Քոչարյանի սահմանադրության մեջ դրված է գենդերային հատված` ամուսնությունը ձեւակերպված չէր, թե ով ում հետ է ամուսնանում: Ասված էր, որ չափահաս մարդն իրավունք ունի ընտանիք կազմելու, իսկ թե ով ում հետ, չկար: Իսկ այս նախագծի վերջնական տարբերակում արդեն ի լուր բոլորի պետք է ասեմ, որ մեր Վեհափառ Հայրապետի ջանքով դրվեց այդ խնդիրը, որ տղամարդու եւ կնոջ միությունն է կոչվում ընտանիք: Մնացածն ինչ ուզում են թող անեն, այստեղ էլ գենդեր չկա: 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին