Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր

Արխիվ 12-16

Երևանի և Վոլգոգրադի միջև ստորագրվել է եղբայրացման

մասին համաձայնագիր


«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Վոլգոգրադի քաղաքապետ Անդրեյ Կոսոլապովը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները և հատկանշել  այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ: Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Վոլգոգրադի հետ նախատեսվող եղբայրացման համաձայնագրի ստորագրումով սերտ փոխգործակցություն կհաստատվի նաև Երևանի ու Վոլգոգրադի միջև:

«Մեր քաղաքների միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևորվում է մեր կողմից, և վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք գործընկերային հարաբերությունների զարգացման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել արդեն իսկ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կհստակեցնեն գործնական ծրագրերի իրականացման ժամանակացույցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի գործընկերոջը շնորհավորելով քաղաքի օրվա առթիվ` Անդրեյ Կոսոլապովը, կարևորելով երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրումը, իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու քաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունք տա:

«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը՝ գործընկերային երկուստեք հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես քաղաքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են, ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումներ, ինչը, վստահ եմ, համատեղ աշխատանքի արդյունքում մենք կգտնենք: Շատ տպավորված ենք ջերմ հյուրընկալությունից, և պետք է խոստովանեմ, որ մեզ համար ևս շատ կարևոր է գործընկերային կապերի հաստատումը Երևանի նման հինավուրց քաղաքի հետ, որն այսօր զարգացման հստակ ուղի է բռնել», - նշել է Վոլգոգրադի քաղաքապետը:

Երկու քաղաքապետերի հանդիպմանը հաջորդել է Երևանի և Վոլգոգրադի միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրման արարողությունը, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Ստորագրված համաձայնագրով քաղաքների միջև կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:


 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին