«ՆՈՒՅՆԻՍԿ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ, ԱՍԵԼ ԵՆ` ԳՐԱԴԱՐԱՆԸ ՉԱՅՐԵ՛Ք»

Արխիվ 12-16

«ՆՈՒՅՆԻՍԿ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ, ԱՍԵԼ ԵՆ` ԳՐԱԴԱՐԱՆԸ ՉԱՅՐԵ՛Ք»

 

2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ ԱԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր գրադարան` անկախ ընթերցողների քանակից, պետք է գործի:

«ՀԱՄԱԼՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»

-Գրադարանները պետք է միշտ ուշադրության կենտրոնում եւ էլ ավելի շքեղ լինեն: Միշտ ասել եմ, ի՞նչ կապ ունի, թե քանի ընթերցող ունի, Ալեքսանդրիայի գրադարանում քանի՞ գրագետ մարդ է եղել, այն գործել է ու մինչեւ այսօր խոսում են այդ գրադարանի մասին: Նույնիսկ, երբ թշնամիները գրավել են, ասել են` գրադարանը չայրե՛ք: Գրադարանը միշտ պիտի լինի` անկախ նրանից կարդում են, թե` ոչ:
- Հիմնականում ովքե՞ր են Ձեր գրադարանի այցելուները:
- Լինելով մարզային կառույց` չենք սահմանափակվում քաղաքի շրջանակներում: Նախ ունենք համալսարան, որտեղ հանրապետության այլ մարզերից ուսանողներ կան, նրանք էլ են մեր ընթերցողները: Սպասարկում ենք նաեւ Մարտունու, Սեւանի ու նաեւ հարակից գյուղերին, որտեղից գրքեր են պատվիրում, մենք  էլ`սպասարկում ենք, նախադպրոցական տարիքից մինչեւ ծերունի մեր ընթերցողներն են:
- Մոտավորապես քանի՞ կտոր գիրք ունի գրադարանը:
- Մոտ 85-90 հազար կտոր, որից 37 հազարը միայն գրապահոցն ունի: Հատկապես վերջին տարիներին բավականին գրքեր ենք ստացել, այսինքն` մեր գրապահոցը նախորդ տարիների համեմատ հիմա ավելի շատ է համալրվում: Ուղղակի համալրված գրականությունն այն գրականությունը չէ, պահանջարկ չունի:

«ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՐԵԼ»

-Իսկ ի՞նչ գրքերով են համալրվում, որ պահանջարկ չունեն:
- Օրինակ` լավ կլիներ, որ մեր դասականներն էլի վերատպվեին, որովհետեւ շատ հին են մեր հայ դասականների գրքերը: Ճիշտ է, այս ընթացքում ձեռք ենք բերել, բայց բոլոր դեպքերում այդ գրքերի պահանջարկը շատ է: Հատկապես սեզոնին` ամռանը, մենք ստիպված կողքի բաժիններից ենք բերում: Տնօրենը հաճախ մեզանից ուզում է այն գրքերի ցանկը, որոնք հաճախակի են մերժվում` քիչ լինելու կամ ընդհանրապես չլինելու պատճառով: Բացի այն, որ նվիրատվություններ ենք ստանում Ազգային գրադարանից, Խնկո Ապոր անվան գրադարանից, ամերիկյան դեսպանատնից, նաեւ մեր միջոցներով ձեռք են բերվում գրքեր, կարողանում ենք ոսկե միջինը գտնել:
- Փաստորեն` ավելի շատ փնտրված են դասականնե՞րը:
- Համալսարանի ուսանողներն ու դպրոցականներն են ավելի շատ դասականներին կարդում, քիչ տոկոս է կազմում նաեւ ավագ սերունդը: Ինքս միջին սերնդի ներկայացուցիչ եմ, բայց չեմ կարողանում մեր ժամանակակից գրականությունն ինձ հոգեհարազատ համարել: Կան ժամանակակից բանաստեղծներ, որոնք գրում են իրենց համար, բայց ժամանանակից բանաստեղծը չի կարող ինձ համար Վահան Տերյան, Պարույր Սեւակ, Դանիել Վարուժան ու Սիամանթո լինել... Չգիտեմ, գուցե մանկությունից է մեր ուղնուծուծի մեջ այսպես ծամված ու նստած, որ մենք այդ կարծրատիպերը դեռ չենք կարողանում կոտրել:

«ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՂԻՆԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆՔ, ՈՒՆԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՈՉ»

-Կար ժամանակ, որ ընթերցողը հեռացել էր գրադարաններից, ի՞նչը նրանց կրկին վերադարձրեց:
- Մի պահ արժեքային համակարգն այնքան խեղաթյուրվեց, որ ամեն ինչ խառնվեց իրար` կրթվածն ու անկիրթը, ինտելեկտովն ու անինտելեկտը, մրցակցություն չկար... Այսօրվա սերունդն այլ է, գիտակցում են, որ միայն կարդալով կարող են իրենց արժեքային համակարգը ձեւավորել ու մակարդակ ձեռք բերել: Կա նաեւ պետական միջամտություն` պարտադիր ծրագրեր, ուսուցման ցանկ: Օրինակ` հեղինակ Վարդան Գրիգորյանին ես` որպես բանասեր, ծանոթ եմ ուսանողական տարիներից: Նրա գիրքը շատ արժեքավոր է դպրոցական ծրագրում, բայց չկա, համալսարանում էլ թեթեւակի կարող է անունը հնչել ու անցնել: Բայց հիմա ինձ ուրախացնում է, որ ընթերցողները գալիս են ցանկ են բերում ու հեղինակն իր 3 գրքով կա այնտեղ: Նոր գրականության պահանջարկ էլ կա, ուսանողների համալսարանական ծրագրերում, բայց դե, ինչքանո՞վ են իրենք համաձայն այդ գրականությանը, ինչքանո՞վ են սիրում կամ սիրելով կարդում, արդեն չեմ կարող ասել: Նույնիսկ` հեղինակ են ուզում, որ մենք էլ չգիտենք, ունե՞նք, թե՞ ոչ, որովհետեւ այնքան չի սպասարկվել այդ հեղինակը, որ մոռացել ենք:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին