ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆ ԻՐ ՏՈՆԸ ՆՇԵՑ ԿՐԿԻՆ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

Արխիվ 12-16

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆ ԻՐ ՏՈՆԸ ՆՇԵՑ ԿՐԿԻՆ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

 

Հայաստանում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարների օր:  Հատկապես վերջին տարիներին տոնը ստացել է մեծ հնչեղություն, քանի որ հենց այդ օրը համայնքներում եւ մայրաքաղաքում պարգեւատրվում են այն գրադարանավարները, որոնք մեծ ներդրում են ունեցել գրադարանային գործի զարգացման համար: Կրթության հարցում նրանք մանկավարժին հավասար աշխատանք են կատարում: Նույնիսկ 90-ական թվականներին, երբ հայաստանյան գրադարանները չունեին տարրական պայմաններ եւ ջեռուցում, գրադարանավարները չտրտնջացին եւ սպասարկեցին հազարավոր ընթերցողների: Այսօր էլ նրանք նվիրյալների նման կատարում են իրենց աշխատանքը, չնայած ստանում են չնչին աշխատավարձ:
Անդրադառնալով օրվան` «Իրավունքը» զրուցեց որոշ գրադարանների տնօրենների հետ, պարզելու, թե այսօր ինչ խնդիր ունեն գրադարանները եւ գրադարանավարը:



«ԹԵ՛ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ, ԹԵ՛ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿ Է»

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ.
-Այսօր գրադարանավարների միակ խնդիրն այն է, որ նրանք ստանում են շատ ցածր աշխատավարձ: Այս առումով թե՛ հանրային գրադարանում, թե՛ համայնքներում տխուր վիճակ է: Ունենք բազմաթիվ գյուղական գրադարաններ, որոնք դժբախտաբար փակ են, քանի որ դրանց համայնքներում ուշադրություն չեն դարձնում, իսկ  երեխաներն ու երիտասարդները կարդալու կարիք ունեն: Բացի այդ, կան գրադարաններ, որոնք միայն թղթի վրա են, իրականում գոյություն չունեն, սա կրկին մեծ խնդիր է: Ինչ վերաբերում է գրադարանների համալրմանը, ապա գործընթացը լավ է կատարվում` տպագրվում են բազմաթիվ գրքեր եւ անվճար հատկացվում գրադարաններին: Մենք այդ նպատակով այցեր ենք կատարում մարզեր եւ տեղի գրադարաններին հատկացնում գրքեր, այդ թվում նաեւ պետպատվերով տպագրված: Այժմ գրքահավաք ենք անցկացնում, որպեսզի աջակցենք սահմանամերձ զորամասերին եւ գրադարաններին: Շատ մարդիկ կան, որ ցանկանում են իրենց գրքերը նվիրաբերել գրադարաններին:

 

 

«ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ»

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.
-Մեծագույն խնդիրը շարունակում է մնալ գրադարանավարի ցածր աշխատավարձը: Խնդիր է նաեւ գրադարանների ավտոմատացման աշխատանքները, որովհետեւ ժամանակը պահանջում է, որպեսզի գրադարաններն աշխատեն բոլորովին նոր ծրագրերով: Իհարկե, Իսահակյանի անվան գրադարանը էլեկտրոնային է եւ թվայնացման համակարգով համալրված է: Հայաստանի գրադարանների մեծ մասի համար դեռեւս կան վերանորոգման եւ ֆոնդերի լիարժեք համալրման խնդիրներ: Այնուամենայնիվ, որոշ գրադարաններ բավականին լավ վիճակում են, օրինակ` Իսահակյան գրադարանի բոլոր մասնաճյուղերը կապիտալ վերանորոգվել են եւ ապահովվել ջեռուցման համակարգով:

 

 

 

 

«ՏԱՐԲԵՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԵՆ ՏԱՐԲԵՐ ԽՆԴԻՐՆԵՐ»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն ՄԱԴԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ.
-Ունենք համայնքային եւ սահմանամերձ շատ գրադարաններ, որոնք չունեն պայմաններ, մեծ խնդիր է դրանց պայմանների բարելավումը, գրքերի համալրումը եւ պահպանումը: Տարբեր գրադարաններ ունեն տարբեր խնդիրներ, իսկ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ գրադարանավարի ցածր աշխատավարձը:

 

 

 

 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին